ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ «ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»

05.12.2025 12:38
658

Գրել ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել  Բաքվում անցկացվող «Մշակութային ժառանգություն և վերադարձի իրավունք» միջազգային համաժողովի մասնակիցներին։ Բաքվի բռնապետը հերթական հայկական կողմին վերագրել է անհեթեթ մեղադրանքներ, հանդես եկել սպառնալից և վերջնագրի շեշտադրումներով՝ պահանջելով Հայաստանից ապահովել հանրապետությունից ժամանակին «վտարված ադրբեջանցիների արժանապատիվ վերադարձը»։
Նրա խոսքով, «անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը մի շարք միջազգային կարևոր փաստաթղթերում ամրագրված վերադարձի իրավունքի շրջանակներում Հայաստանից բռնի կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձն ապահովելու համար, ինչպես նաև սկսել մշակութային ժառանգության վերականգնման և պաշտպանության գործընթաց՝ միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների մասնակցությամբ»։ 

«Ի վերջո, վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է։ Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում։
Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումը և պաշտպանությունը Հայաստանում, որը ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջ է, անհրաժեշտ է համընդհանուր հարգանքի համար։ արժեքների, թշնամանքի էջի փակման և ժողովուրդների միջև փոխըմբռնման հասնելու համար։

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայացած հանդիպումը, համատեղ հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը հույս և հավատ են ներշնչում երկու ժողովուրդների ապագա համակեցության նկատմամբ», - ասվում է Ալիևի ուղերձում։

hraparak.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22