Արմեն Խաչատրյանն ընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

06.07.2022 20:00
3007

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նախագահի տեղակալ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«2021 թվականի օգոստոսի 8-ից մինչև նոյեմբերի 30-ը պաշտպանության և անվտանգության  հարցերի հանձնաժողովը գումարել է 14 նիստ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու օրակարգով: Ամեն նիստից առաջ ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախագահին են ուղարկել իրենց միակ թեկնածու Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Նոյեմբերի 30-ից հետո ընդդիմադիրները թեկնածու չեն առաջադրել, բայց հանդես են եկել հայտարարությամբ, որն իրավական հիմք չի կարող հանդիսանալ, որ «այսուհետև գրություն չենք ուղարկելու և տեղակալի պաշտոնում միակ թեկնածուն Արթուր Ղազինյանն է»»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց, թե քանի որ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել, այդ իրավունքն անցել է իշխող խմբակցությանը:

Միաժամանակ նա նշեց, որ տևական ժամանակ իշխող խմբակցությունը թեկնածու չի առաջադրել:

«Քանի որ ընդդիմության դաշտը զբաղեցնող պատգամավորները լքել են մեր աշխատավայրը և իրենց վերապահված լիազորություններին տեր չեն կանգնում, իշխող խմբակցությունը ներկայացրել է առաջարկ և ուղարկել հանձնաժողովին՝ առաջադրելով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Արմեն Խաչատրյանի թեկնածությունը»,- ասաց նա:

Արմեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին վստահության համար:

Նրա խոսքով՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն:

Հիշեցնենք՝ այս պաշտոնը թափուր էր 2021 թվականի օգոստոսից: 

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40