Սյունիքում սպասում են ՀՀ ոստիկանապետի պարզաբանմանը՝ ի՞նչ հիմքով են ոստիկանները հայտնվել Գորիսի պետական քոլեջում և ինքնիրավչությամբ զբաղվել

05.12.2025 11:38
3096

Դեկտեմբերի 4-ին, երբ Գորիսի պետական քոլեջի աշխատակիցները և ուսանողները հրաժարվել էին մտնել լսարաններ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից պահանջելով բացատրություններ՝ իր իսկ կողմից թույլ տված մի շարք ապօրինությունների և կամայականությունների վերաբերյալ, կրթօջախի բակում են հայտնվել Գորիսի ոստիկանները՝ բաժնի պետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն այնտեղ զբաղվել են ակնհայտ ինքնիրավչությամբ՝ կատարելով իրենց լիազորություններին չվերաբերող գործողություններ։ Մասնավորապես՝ սպառնացել են կոտրել քոլեջի տնօրենի աշխատասենյակի դուռը, պահանջել են քոլեջի գույքի հանձնում–ընդունում (առանց ԿԳՄՍ նախարարության հանձնաժողովի, որը պարտադիր հանգամանք է), ստիպել են աշխատակիցներին՝ ներս գալ և դահլիճում հանդիպել տնօրենի նորանշանակ պաշտոնակատարի հետ, այլապես ուժի զորությամբ նրանց կհեռացնեն տարածքից և այլ միջոցներ կձեռնարկեն։

Եվ այդ ամենը՝ սադրանք հրահրող գործողություններով, մարդկանց անհարկի վիրավորելով ու սպառնալիք պարունակող խոսքերով։

Մենք չենք ուզում թվարկել, թե այդ ամենով Գորիսի ոստիկանները ՀՀ սահմանադրության քանի–քանի հոդվածներ են ոտնատակ տվել՝ ենթադրելով, որ իրենք լավ էլ տիրապետում են դրան և գիտակցաբար են օրինախախտումներ թույլ տվել։ Պարզապես ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանից պահանջվում է բացատրություն՝ Սյունիքում մեծ արձագանք ստացած և կամայականության աննախադեպ ու ցցուն օրինակ դարձած խայտառակ և ամոթալի, նաև նախադեպը չունեցող այդ երևույթի վերաբերյալ։

 

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37