Նժդեհի հետ կողք-կողքի․ Պողոս Տեր-Դավթյան

02.05.2022 10:25
4417

Հայ ժողովրդի պատմության նորագույն ժամանակաշրջանի նորովի ուսումնասիրությունն ի հայտ է բերում նոր հերոսներ, որոնց անունները տիրող քաղաքական ռեժիմի կողմից ամուր վարագուրվել Էր ժողովրդից, նրանց վրա սփռելով մոռացության մշուշը։ Սակայն կյանքի ընթացքը վերստին եկավ ապացուցելու այն ճշմարտությունը, որ ոչ մի ուժ չի կարող ժողովրդի սրտից բռնի կերպով հանել, նրա հիշողությունից մեկընդմիշտ ջնջել այն հերոս զավակների անունները, որոնք հայրենիքի փրկության ու անկախության համար մղվող մահու և կենաց պայքարի զոհասեղանին են դրել նույնիսկ ամենաթանկը՝ կյանքը։

Մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ հերոսական նոր էջեր գրվեցին 1918-1920 թվա– կաններին. Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, Զանգեզուր

Զանգեզուրի հերոսամարտը, իր հերոսներով հանդերձ, դեռևս հանգամանալից ուսումնասիրության առարկա չի դարձել և չի գնահատվել հավուր պատշաճի։ Մինչդեռ Զանգեզուրի հերոսամարտը մարտ էր ոչ միայն Զանգեզուրի համար, այլևս նրա ելքից էր կախված նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետագա ճակատագիրը։

1918 թ. մայիսին մուսավաթական Ադրբեջանը, հայտարարելով իր անկախությունր, ռազմական դաշինք էր կնքել Թուրքիայի հետ, որի հիմնական նպատակն էր վտանգել հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը և անկախությունը։

Ծանր դրություն էր ստեղծվում մասնավորապես Գողթնի, Զանգեզուրի և Ղարաբաղի հայության համար, որոնք մշտապես ենթարկվում էին թշնամու կանոնավոր և անկանոն զորամասերի հարձակումներին։

էդիֆ և Խալիլ բեկերը, հենակետ ունենալով Նախիջևան-Օրդուբադը, սկսում են իրենց գործողությունները Գողթնի դեմ, Քյազըմ բեյը Բարգյուշատից՝ Ղափանի արևելյան գյուղերի, իսկ Նուրի և Խալիլ փաշաները Զաբուղից՝ Զանգեզուրի դեմ:

Թշնամին նպատակ Էր դրել Ժողովրդի մի խոշոր մասի դիակի վրայով կամուրջ նետել Թուրքիայի և Ադրբեջանի միջև և տեր դառնալով Սյունյաց աշխարհի ու Գողթնի բնական ամրություններին, մշտապես սարսափի մեջ պահել Հայաստանի Հանրապետությունը։

Սակայն թուրք-մուսավաթական հրոսակներին այս անգամ վիճակված չէր իրագործելու իրենց նոր ոճրագործությունը։ Նրանց ճանապարհին իրենց լեռների պես անսասան կանգնեց Սյունյաց հերոս ժողովուրդը՝ այդ պայքարում առաջ քաշելով նոր Ժամանակների իր Դավիթբեկերին և Թորոս իշխաններին՝ Գարեգին Նժդեհին, Արսեն Շահմազյանին, Աշոտ ՄելիքՄուսյանին, Պողոս Տեր-Դավթյանին...

Այսօր շատ քչերին Է հայտնի Պողոս Տեր-Դավթյանի անունը։ Մինչդեռ վաղուց ժամանակն էր հուշարձան կանգնեցնել նրան և գալիք սերունդներին պատմել նրա կյանքի ու գործի մասին, մարդ, ում անունը լեգենդ էր դարձել արդեն կենդանության օրոք՝ ժողովրդի կողմից  մկրտվելով «քաջ Պողոս» անվամբ։

Ծնվել է 1880 թվականին Ղափանի Վերին Խոտանան գյուղում։ Վաղ մանկությունից տեղափոխվում է Բաքու, քեռու՝ Գասպար ՏերՄարգարյանի մոտ, ուր և ավարտելով ռուսական գիմնազիան, 1901թ. զորակոչվում է ցարական բանակ և դառնում զինվորական ուսումնարանի ունկնդիր։ Ուսումնասիրելով ռազմական արվեստը, Պողոս Տեր-Դավթյանը 1904-05 թվականների ռուսճապոնական պատերազմին արդեն մասնակցում է սպայի կոչումով և իր քաջագործություններով աչքի ընկնում հատկապես Մուկդենի ճակատամարտում, որի համար էլ արժանանամ է Գեորգիևյան խաչի և անվանական զենքի:

Սակայն ուր  էլ որ նա լիներ, ինչ կոչում էլ որ ունենար, մտքով իր ժողովրդի հետ էր. նրա ձայնին ունկնդիր, մշտապես պատրաստ կատարելու իր որդիական պարտքը։ Այդ պատրաստակամությամբ էլ Պողոս Տեր-Դավթյանը զինվորագրվեց սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությանը։

Առաջին համաշխարհային պատերազմը Պողոս Տեր-Դավթյանը դիմավորեց Կովկասյան ռազմաճակատում․․․ Նա մեծ համակրանքով է վերաբերվում հայ կամավորական շարժմանը և իր ջոկատով համագործակցում կամավորական խմբերի, հատկապես կամավորական առաջին ջոկատի և նրա հրամանատար, ժողովրդական հերոս Անդրանիկի հետ։ Հայ ժողովրդի այդ երկու մեծ զավակների ծանոթությունը տեղի է ունենում Դիլմանի հայտնի ճակատամարտում, ուր նրանք իրենց քաջագործություններով լրացնում են մեկը մյուսին։

1918թ. ամռանը հայ ժողովրդի հետագա ճակատագրի հարցը շատ բանով վճռվում էր Բաքվի կոմունայի պաշտպանության բարիկադներում։ Այնտեղ էին գտնվում քաղաքական տարբեր համոզմունքների և տարբեր կուսակցությունների պատկանող հայ ժողովրդի նշանավոր շատ զավակներ, որոնց թվում նաև Պողոս Տեր-Դավթյանը։

Պողոս ՏերԴավթյանի ռազմական տաղանդը և հայրենիքին նրա անսահման նվիրվածությունը նոր փայլ ստացան 1918-1920 թթ. Զանգեզուրի հերոսամարտերում։

1918 թ. աշնանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակվելով Սիսիանում տեղավորված զորքերի զլխավոր հրամանատար, նա ջանք ու եռանդ չխնայեց ամրապնդելու շրջանի սահմանները և ամուր կապ հաստատելու Զանգեզուրում գտնվող Անդրանիկի զորամասերի հետ։

Սիսիանը Զանգեզուրի հյուսիսարևմտյան այն դարպասն է, որը մի կողմից անընդհատ հարձակումների էր ենթարկվում Նախիջևանից, իսկ մյուս կողմից պետք է դիմակայեր Զաբուղից Մեծ Իշխանասարի բարձունքներն անցած Գորիսի ջոկատներին թիկունքից խփող մուսավաթական թափթփուկներին։ Եվ ահա այս դժվարին պայմաններում Պողոս Տեր-Դավթյանը, այնտեղ տեղակայված զորքերից բացի, ժողովրդական կամավորներից կազմակերպեց բավական ուժեղ մի հեծելախումբ, որը մարտի թեժ պահերին օգնության էր հասնում, շատ բանով վճռելով մարտի ելքը։

...1918 թ. աշնանային երեկո էր. Պողոս Տեր-Դավթյանի մոտ հասավ Շաղաթ զյուղի քահանա Տեր-Կարապետը, լուր տալով, որ Նախիջևանի կողմից՝ Որոտանի լեռնանցքով, Սիսիանի տարածք է մտել և իր համար սովորական դարձած ավերածություններ սկսել թուրք-մուսավաթական բավական մեծաթիվ մի զորամաս։ Երկար մտածելու ժամանակ չկար։ Պողոս Տեր-Դավթյանը, տեղում եղած հեծելազորային ջոկատը բաժանելով երեք մասի, տարբեր ուղղություններից սկսեց անսպասելի հարվածներ տեղալ թշնամու վրա։ Հարձակումն այնքան հանդուգն էր ու անսպասելի, որ թշնամին մեծաթիվ զոհեր տալով նահանջեց ելման դիրքը։ Սա Պողոս Տեր-Դավթյանի՝ Զանգեզուրում վարած առաջին մարտն էր, որից հետո ժողովրդի մեջ նրա անվան շուրջը սկսեցին պտտվել տարբեր լեգենդներ...

Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը 1919 թ. աշնանը որոշեց վերջնականապես և մեկընդմիշտ լուծել Զանգեզուրը Ադրբեջանին միացնելու հարցը։ Այդ նպատակով Զանգեզուրի սահմանագլխին կենտրոնացրեց մի խոշոր բանակ, որի հրամանատարությունը անձամբ ստանձնեց մուսավաթական զորքերի զլխավոր հրամանատար, ցարական բանակի նախկին գեներալ Ալի աղա Շիխլինսկին։ Ըստ նրանց ռազմական պլանների՝ Զանգեզուրի վրա հարձակումը տեղի էր ունենալու Գորիսի շրջանի արևելյան և հյուսիսային կողմերից։ Եվ ահա 1919թ. նոյեմբերի 1-ին, լույսը դեռ չբացված, մուսավաթական զորքերը սկսեցին իրենց հարձակումը երեք ուղղություններով։ Ռազմաճակատի հյուսիսային հատվածն ընդգրկում էր Գորիս քաղաքը հյուսիսից շրջափակող սարերը. Չոբան թափաՔաչալ դաղ և Ղարագյոլ Ղազի գյոլ գծերով։ Ըստ թշնամու մշակած պլանի՝ այս ուղղությամբ հարձակվող զորքերը պետք է շըրջանցեին Քաչալ-դաղից Գորիս տանող ճանապարհը, գրոհով իջնեին դեպի Եռաբլրի սարահարթը։ Դրանից հետո առանց կանգ առնելու շարժվեին դեպի Սիսիանի շրջանի Աղուդի, Վաղուդի և Որոտանի կիրճի մյուս ադրբեջանաբնակ զյուղերը։ Այնուհետև Որոտանի հովտով թեքվելով դեպի հարավ-արևելք, այս զորախումբը պետք է միանար՝ Բարգյուշատում գտնվող մուսավաթական մյուս բանակներին՝ դրանով աքցանի մեջ առնելով Գորիսը և նրան կտրելով Սիսիանի շրջանից։

Սիսիանում տեղակայված զորքերը և աշխարհազորային ջոկատները՝ Պողոս Տեր-Դավթյանի գլխավորությամբ, առաջադրանք ստացան ճակատի այս հատվածում համագործակցել Գորիսի ջոկատների հետ, իսկ մյուս կողմից հիմնական ուժերը կենտրոնացնել Նախիջևանին հարող տարածքներում, այնտեղից հնարավոր հարձակումները կասեցնելու համար։

Չոբան թափայի բարձունքներում բորբոքված կռվի վճռական պահին, երբ թշնամու դիրքերին ճակատից անվրեպ հարվածում Էին հրետանաձիգ վայոցձորցի Սիմոնի հրանոթները և Գորիսի ջոկատը՝  Նիկոլայ Հովսեփյանի հրամանատարությամբ, ոչ պակաս թափով թիկունքից սկսեց հարվածել Սիսիանի հեծյալ ջոկատը, որի հրամանատարությունը Պողոս ՏերԴավթյանը վստահել Էր աժդահա Զաքոյին:

Մուսավաթական զորքերը, անսպասելի հարվածներից խուճապի մատնված, թողեցին դիրքերը և սկսեցին անկանոն նահանջել դեպի Ղարա գյոլի շրջանը: Պարտություններ կրելով նաև ռազմաճակատի մյուս հատվածներում, մուսավաթական զորքերը մի անգամ ևս զլխիկոր հեռացան Զանգեզուրից։ Մուսավաթականների նոր հարձակումը կրկնվեց 1919 թ. դեկտեմբերին, այս անգամ ռազմական գործողությունները տեղափոխելով Քաշունի հովիտը, ամրանալով Շուռնուխի, Շամսուզի և Ային-դաղի բարձունքներում՝ Ղափանի շրջանը գրավելու նպատակով։ Առնելով թշնամու նոր հարձակման լուրը, մահու և կենաց պայքար մղող ղափանցիների փոքրաթիվ ուժերին առանց հապաղելու օգնության հասավ Սիսիանի աշխարհազորային ջոկատը՝ իրենց քաջ հրամանատար Պողոս Տեր-Դավթյանի զլխավորությամբ։ Դաժան բքի պայմաններում հաղթահարելով Ղարաքիլիսա-Յայջի-Տաթև Երիցաթումբ դժվար ճանապարհը, ջոկատը դիրքեր գրավեց Կատարի կոչվող բարձունքում՝ կրակի տակ առնելով մուսավաթականների գրաված բարձունքները։ Հանկարծակիի գալով անսպասելի կրակից, թշնամին սկսեց նահանջել դեպի Ղուբաթլուի շրջանի հարթավայրերը. իր հետ փախուստի տալով նաև այդ շրջանի թուրք ազգաբնակչությանը։ Մի անգամ ևս փայլատակեց Պողոս Տեր-Դավթյանի ռազմական արվեստը: Սակայն ինչպես Կապարգողթի լեռներում ամրացած և ժողովրդի պայքարը գլխավորող Գարեգին Տեր-Հարությունյանին՝ Նժդեհին, այնպես Էլ սիսիանցիների առաջնորդ Պողոս Տեր-Դավթյանին դեռևս սպասվում Էին շատ ավելի դժվարին մարտեր ոչ միայն թուրքմուսավաթականների, այլև հետագայում նրանց հետ դաշնակցած և նրանց իսկ ծրագրերը իրագործող կարմիր բանակի զորամասերի դեմ:

1920 թ. ապրիլին Ադրբեջանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո 11-րդ կարմիր բանակի զորամասերը սկսեցին իրականացնել «համաշխարհային հեղափոխությունը տարածողի» իրենց պարտականությունը։ Այն, ինչ տարիներ շարունակ չկարողացավ իրագործել մուսավաթական Ադրբեջանի կառավարությունը, սկսեց իրագործել խորհրդային Ադրբեջանի կառավարությունը՝ թիկունքում ունենալով խորհրդային Ռուսաստանի հովանավորությունը և նրա զինված ուժերը։ Ադրբեջանին միացնելով Լեռնային Ղարաբաղը, հաջորդ քայլը ձեռնարկվեց Զանգեզուրի դեմ։ 1920 թ. հունիսին 11-րդ կարմիր բանակի զորամասերը գրավեցին նաև Ղափանը, պատրաստվելով հարձակվելու Մեղրիի վրա: Զանգեզուրում խորհրդային իշխանության հաստատումը, ի տարբերություն Ղարաբաղի, տեղի էր ունենում զգալի դժվարություններով, իսկ երբ ժողովրդին պարզ դարձավ, որ կարմիր բանակը ունի մեկ միսիա՝ Զանզեզուրի միացումը Ադրբեջանին, վերագտավ իր ինքնապաշտպանական ոգին։

Առաջինը կարմիր բանակի զորամասերի դեմ (հոկտեմբերի 10–ին) ապստամբության դրոշ պարզեց Ղափանի ժողովուրդը՝ Նժդեհի գլխավորությամբ։

Հոկտեմբերի 15–ին ղափանցիներին արձագանքեցին Սիսիանի ժողովրդական ուժերը՝ Պողոս Տեր-Դավթյանի գլխավորությամբ։ Նորից սկսեցին իրար հետ համագործակցել հայ ժողովրդի երկու արժանավոր զավակները՝ Նժդեհն ու Պողոսը:

Հոկտեմբերի 17-ին Պողոսը լուր է առնում, որ դրությունը Ղափանի շրջանում օրհասական է, շրջապատված է նաև հայրենի գյուղը՝ Խոտանանը, անհրաժեշտ է հասնել օգնության: Հոկտեմբերի 18–ին լույսը դեռ չբացված, կարմիր զորամասերի դեմ իր «տակառային գրոհն» Է սկսում Ղափանի ջոկատը, օգնության հասած Պողոս Տեր-Դավթյանի ուժերը թշնամու թիկունքին հարվածում են Տաթևի կողմից։ Կարմիր զորամասերը, չդիմանալով ժողովրդական ուժերի հարվածներին, նահանջում են դեպի Գորիս։

Կարմիր բանակի զորամասերը ստանալով նոր համալրումներ, առաջադրանք են ստանում ամեն գնով ճնշել բռնկված ապստամբությունը։ Կարմիր բանակը համալրած զորքերի թվում Էր նաև 400 հոգուց բաղկացած թուրքական գունդը: Այս գունդը ռուսական զորախմբերի հետ Սիսիանի շրջանը «ազատագրելուց» հետո պետք Է անցներ Նախիջևան և միանար այնտեղ գտնվող թուրքական ջոկատին: Նոյեմբերի 4-ին Յայջի զյուղը գրավելուց հետո, Նախիջևան մեկնելու փոխարեն նրանք մտնում են շրջակա հայկական գյուղերը և մինչև նոյեմբերի 12-ը կատարում թուրք բարբարոսներին յուրահատուկ ավերածություններ։ Հագուրդ տալով իր ծարավին, թուրքական գունդը, նոյեմբերի 12-ին շարժվեց դեպի Սիսիանի Ուզ և Ղարաքիլիսա զյուղերը։ Շուտով այդ գյուղերին իր հեծյալ ջոկատով օզնության հասավ Պողոս Տեր-Դավթյանը։ Առանց հապաղելու, օգտվելով մառախուղից, նա խիզախ թևանցումով նեղը գցեց թուրքերին։ Երեքժամյա մարտից հետո թշնամին դիմեց փախուստի՝ դաշտում թողնելով մոտ 100 սպանված։

Ցավոք, դա Պողոս Տեր-Դավթյանի վերջին մարտն Էր։ Այնտեղ նա ծանր վիրավորվեց և մեկ շաբաթ հետո կնքեց իր մահկանացուն:

Այսօր էլ ականատեսները մեծ հուզմունքով են հիշում Պողոս Տեր-Դավթյանի թաղման արարողությունը։ Ի նշան նրա նկատմամբ տածած խոր սիրո և հարգանքի, զինակից ընկերները դին չհանձնեցին դիակառքին, այլ այն Սիսիանի շրջանի Բռնակոթ զյուղից մինչև հայրենի Վերին Խոտանան գյուղը տեղափոխեցին ուսերի վրա:

Այսօր չկա Պողոս Տեր-Դավթյանը, սակայն կա նրա անունը, կա նրա ոգին, որն այսօր էլ սավառնում է հայրենի լեռնաշխարհում, երիտասարդ սերնդին հիշեցնելով վաղնջական օրերի կարգախոսը. «Սեփական, բախտդ կոփիր սեփական ուժերով»:

Բաղդասար Թևոսյան

«Երեկոյան Երևան», հուլիս 1990թ.

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57