Արցախի ՄԻՊ-ն ակնկալում է, որ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական ծրագրերը դեկտեմբերին չեն ընդհատվի

05.12.2025 16:30
572

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ակնկալում է, որ ր արցախցիների համար գործող սոցիալական ծրագրերը դեկտեմբերին չեն ավարտվի և կերկարաձգվեն։ 

«Տեղահանվածների համար նախատեսված ծրագրերը կազմվում են բյուջետային տարվա ծախսերի շրջանակում և տարվա վերջին, ծրագրի վերջնաժամկետը մոտենալուց, երկարաձգում էին։ Ենթադրում եմ՝  հիմա էլ կերկարաձգեն»,-  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղամ Ստեփանյանը։ 

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ այդ թեմաներով Արցախի իշխանությունների կամ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ բացարձակ որևէ քննարկում չի եղել։ 

«Չի բացառվում, որ, իրենց գործելաոճից ելնելով ու հանդիպման պատրանք ստեղծելու համար, այդ ծրագրերը քննարկած լինեն արցախցիների ինչ որ շրջանակների հետ»,- ընդգծեց Գ․ Ստեփանյանը։ 

Նշենք, որ բռնի տեղահանված արցախցիների որոշ խմբերի համար այժմ, մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ, գործում է ֆինանսական աջակցության երկու ծրագիր։ 

30,000 դրամի չափով աջակցություն, որի շահառուներն են՝ մինչև 18 տարեկան երեխաները կամ պարտադիր կրթությունստացող 18 տարին լրացած անձինք,  63 և ավելի տարեկանները, կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք։

Ինչպես նաև բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն է տրամադրվում, եթե ընտանիքի 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցում 55,000 դրամը։ Ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կազմում է 40,000 դրամ, որին ավելանում է 10,000–ական դրամ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22