Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել Է Բակո Սահակյանին

30.08.2019 14:07
1130

Այսօր Բակո Սահակյանի 59-րդ տարեդարձն է: Նա շարունակում է շնորհավորանքներ ստանալ նախկին ու ներկայիս պաշտոնյաներից:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր շնորհավորական ուղերձում նշել է.  «Մեծարգո՛ պարոն Նախագահ, 

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն և արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության ժողովրդի:

Արցախի Ազատ հայրենիք կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն իր հերթին շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ասելով.
«Մեծարգո՛ Բակո Սահակի,
Ձեր ծննդյան տոնի առթիվ ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս։ Նախագահի պաշտոնում ծավալած Ձեր գործունեությունն իր ծանրակշիռ դերակատարությունն է ունեցել Արցախում ներքին միասնականության պահպանման և կայուն զարգացման գործում: Եվ այսօր վստահորեն կարող ենք արձանագրել, որ այս առումով Ձեր կառավարման շրջանն Արցախի պատմության մեջ լավագույնն էր, քանի որ այդ ընթացքում հանրապետությունում գրանցված սոցիալ-տնտեսական առաջընթացի բարձր ցուցանիշները լավ հիմք են ապագայում ևս ավելի համարձակ ու հավակնոտ ծրագրերի իրականացման համար:
 
Պարո՛ն նախագահ,
 
 Ավելի քան մեկ տասնամյակ հնարավորություն եմ ունեցել Ձեզ հետ աշխատելու՝ զբաղեցնելով երկրի վարչապետի, պետական նախարարի պատասխանատու պաշտոնները: Շնորհակալ եմ, որ վստահել եք, որ աջակցել եք բոլոր նախաձեռնություններում՝ հաճախ նաև Ձեր անձնական ներդրումն ունենալով մեր երկրի համար անչափ կարևոր տնտեսական նախագծերի իրականացման գործում: Համոզված եմ՝ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար տարիներ կծառայեցնեք մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը: Մաղթում եմ Ձեզ ընտանեկան երջանկություն, բարօրություն և քաջառողջություն:
 
Հ.Գ. Ի լրումն ասվածի՝ առանձին հղումով հանրության դատին եմ ներկայացնում մեր համատեղ աշխատանքի արգասավոր արդյունքը՝ միջազգային հեղինակավոր փորձագետների կատարած ուսումնասիրությունը Արցախի կառավարության 2007-2017 թթ.-ի գործունեության և արձանագրած ցուցանիշների վերաբերյալ»:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ևս շնորհավորել է Արցախի նախագահին: Նրա ուղերձում ասվում է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ և անսպառ ուժ և կորով Արցախի Հանրապետության ղեկավարման անչափ պատասխանատու գործում:

Անհնար է գերագնահատել երկու հայկական հանրապետությունների միջև հարաբերությունների կարևորությունն ու երկուստեք ներդրվող Ձեր անկոտրում ջանքերը՝ դրանք ամուր պահելու համար: Ցանկանում եմ նաև առանձնակի կարևորել Ձեր ակտիվ և կառուցողական դերակատարումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ի նպաստ ողջ հայության ներուժի համախմբման, շարունակական երկխոսության և բազմաշերտ ներգրավման:

Հարգելի Բակո Սահակի,
Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթել երկար տարիների կյանք, ինչպես նաև խաղաղություն և անամպ երկինք Արցախի ու Արցախի ժողովրդի համար»:

artsakhpress.am

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22