ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները շարունակվում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից. Արմեն Այվազյան

24.11.2026 16:44
95

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները։ Փաշինյանն այս նախագիծը ներկայացրեց իբրև անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագիր, իսկ Թրամփը հայտարարեց նաև ԹՐԻՓՓ զարգացման ընկերության (TRIPP Development Company) գործունեության մեկնարկի մասին։

Մինչդեռ Հայաստանի ժողովուրդն առ այսօր չգիտի ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները, որոնցից կախված են մեր պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Մասնավորապես՝

1. Ի՞նչ է ամրագրված ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կանոնադրության և բաժնետերերի միջև կնքված համաձայնագրի մեջ։

2. Որո՞նք են այդ ընկերությանը զարգացման բացառիկ իրավունքով տրամադրվող տարածքների աշխարհագրական ճշգրիտ սահմանները, որքա՞ն է դրանց ընդհանուր մակերեսը։

3. Որքա՞ն է լինելու ԹՐԻՓՓ-ի անվտանգությունն ապահովող անձնակազմի թվաքանակը, ինչպիսի՞ կառուցվածք են ունենալու անվտանգության ստորաբաժանումները, ի՞նչ պայմաններով են ներգրավվելու օտարերկրյա (ամերիկյան) մասնավոր անվտանգության ընկերությունները և ի՞նչ իրավական կարգավիճակ են ունենալու դրանք։

4. Ի՞նչ իրավունքներ և գործնական հնարավորություններ են ունենալու Հայաստանի պետական մարմինները՝ ԹՐԻՓՓ-ի ենթակառուցվածքներ մուտք գործելու և դրանց գործունեությունը վերահսկելու համար։

5. Ինչպե՞ս և ո՞ւմ կողմից են իրականացվելու սահմանային և մաքսային ստուգումները։

6. Ո՞ւմ ձեռքում են լինելու անդրսահմանային էներգետիկ ենթակառուցվածքների օպերատիվ կառավարումն ու վերահսկողությունը։

7. Առ այսօր հրապարակված չեն նույնիսկ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնադիր և կառավարման վերջնական փաստաթղթերը։

Հենց այս և նմանատիպ հարցերի կոնկրետ լուծումներից է կախված լինելու, թե որքան քայքայիչ ազդեցություն կունենա ԹՐԻՓՓ-ը Հայաստանի ինքնիշխանության և ազգային անվտանգության վրա։ Իսկ դիվանագիտական բնույթի ընդհանուր ու դատարկ հավաստիացումներն այստեղ զրո արժեք ունեն։

Ինչպե՞ս կարելի է Հայաստանի ժողովրդից գաղտնի պահել իր իսկ պետության ինքնիշխանությանն ու անվտանգությանը անմիջականորեն առնչվող այս տեղեկությունները և միաժամանակ պնդել, թե այդ ամենն արվում է հենց ժողովրդի տված քվեով ու լիազորությամբ։

Հայաստանի ինքնիշխանության իրական չափորոշիչը ոչ թե այդ ինքնիշխանության նկատմամբ հարգանքի մասին հայտարարություններն են, այլ սեփական տարածքում Հայաստանի պետության իշխանության ծավալն ու այդ իշխանությունն ամբողջությամբ գործադրելու հնարավորությունը։ Իսկ այս կենսական նշանակության տեղեկությունները ժողովրդից թաքցնելը միայն ամրապնդում է այն համոզմունքը, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասն օտարվում է՝ ի շահ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցներ Թուրքիայի ու Ադրբեջանի։

Հենց այսպես էլ՝ մարդկանց ապուշի տեղ դնելով, Հայաստանը կազմալուծում են։ «Ընդդիմությունն» էլ նաղլ է կարդում՝ փոխանակ այս ամենը կանխելու գործողությունների ծրագիր առաջարկելու։

Հ.գ. Ի դեպ, հենց վերջին երկու օրերին՝ ԹՐԻՓ-ի գործնական փուլի մեկնարկի կապակցությամբ, Իրանից հնչեցին երկու լուրջ նախազգուշացումներ։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային վերահաստատեց, որ Իրանի համար անընդունելի է իր սահմանների մոտ օտարերկրյա ռազմական կամ անվտանգության ուժերի ներկայությունը։

Իսկ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ավագ խորհրդական Մոհամմադ Մոխբերն ավելի կոշտ արտահայտվեց՝ հայտարարելով, որ «կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»՝ ո՛չ Իրանի հարավում, ո՛չ հյուսիսում, լինի դա Հորմուզի նեղուցով անցնող հարավային երթուղին, թե ԹՐԻՓ-ը («Զանգեզուրի միջանցքը»)։ Նա ընդգծեց, որ տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը կարմիր գիծ են, և Թեհրանը թույլ չի տալու շրջանցել Իրանին։ Իր գրառումը Մոխբերն ավարտեց հույժ ուշագրավ նախազգուշացմամբ՝ «Դասեր քաղեք Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակից»։

Երևանում լսող կա՞, թե՞ փողերն են հաշվում՝ մինչև բոլորիս գլխին մի մեծ փորձանք գա…»:

Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն. Եզրաս սրբազան

24.11.2026 17:02

ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները շարունակվում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից. Արմեն Այվազյան

24.11.2026 16:44

«Զանգեզուրի միջանցքը» կբացի նոր հնարավորություններ Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար․ Էրդողան

24.11.2026 16:14

Ալիևը TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» է ասել ու նշել, որ այն իրականանում է Բաքվի նախաձեռնությամբ

24.11.2026 16:01

Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ

24.11.2026 15:45

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ արդյո՞ք քրեական վարույթ է նախաձեռնվել փոխմարզպետ Նարե Ղազարյանի՝ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկված լինելու մասով

24.11.2026 14:51

Վերաքննիչ դատարանը վերահաստատեց՝ Ժաննա Անդրեասյան արարածն ապօրինաբար է Կարեն Լազարյանին ազատել աշխատանքից

24.11.2026 14:33

48 րոպեում հավանություն տվեցին չկարդացած Սահմանադրությանը․ Հայկ Մովսիսյան

24.11.2026 14:26

ԱՄՆ-ն կրկին «հարվածեց» Իրանին․ այս անգամ՝ պատժամիջոցներով

24.11.2026 12:56

Մառազմ և ցինիզմ․ Ադրբեջանի խորհրդարանում խոսել են ՀՀ Սահմանադրությանը «հաղթելու» մասին

24.11.2026 12:49

Միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարը՝ Կապանում

24.11.2026 11:47

Կյանք՝ իմաստավորված լուսավետ ճանապարհով

24.11.2026 10:36