Կառավարությունը 10 տոկոսով սուբսիդավորելու է շահառուի վարկը խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար

29.03.2019 15:08
1250

ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու, մատչելիություն ապահովելու նպատակով կտրամադրվի պետական աջակցություն` վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ վարկերը տրամադրվելու են 5 տարի մարման ժամկետով , առավելագույնը 12 տոկոս տոկոսադրույքով, որից սուբսիդավորվելու է 10 տոկոսային  կետը: «Այնպես որ, շահառուին վերջնականապես կտրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ գյուղոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին 0 տոկոսով է հասնելու ֆինանսական ռեսուրսը»,- ասաց Գևորգյանը:

Ծրագրի շրջանակում ձեռք բերվող մեկ գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանու հաշվարկային արժեքը 1 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր մեկ շահառուի վարկի առավելագույն չափը՝ 3 միլիոն դրամ:

«Այսինքն` մեկ տնտեսավարող սուբյեկտ կարող է ձեռք բերել առնվազն 300 խոշոր եղջերավոր կենդանի, ընդ որում՝ կարող է ձեռք բերել ինչպես արտասահմանից ներմուծելով Հայաստանի Հանրապետության տարածք, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում առկա տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներից: Նախատեսվում է 2019-24 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տնտեսավարողների կողմից ձեռք կբերվի 10 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի  խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ:

Համեմատության համար ասեմ, որ վերջին տարիներին` 2013-2018 թվականների ընթացքում, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 2195 խոշոր եղջերավոր կենդանի: Ընդ որում՝ դրանց խմբաքանակի մեջ մեծ բաժին է ընկնում նաև ժամանակին պետության աջակցությամբ ներմուծված խոշոր եղջերավոր կենդանիներին»,- ընդգծեց Գևորգյանը:

Ըստ նախագծի` 2019-28 թվականների ընթացքում հանրապետությունում կարտադրվի շուրջ 25 միլիարդ դրամ արժեքով կաթ և միս:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40