Հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և արտասահմանցի կոմպոզիտորների կինոյի  համար ստեղծված երաժշտություններ

03.11.2026 11:37
93

Կապանի արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճի բեմահարթակը շաբաթ-կիրակի օրերին զբաղված էր։ Հոկտեմբերի 31-ին կայացած համերգային ծրագիրը  «Հայկական մեղեդիներ՝ թավջութակի ձայնով» խորագիրն էր կրում։ Բեմահարթակում թավջութակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, մի շարք երաժշտական փառատոների մասնակից Վարդուհի Միրզոյանն էր։ Նրան նվագակցում էր դաշնակահարուհի, հանրապետական մրցույթների դափնեկիր, Կապանի արվեստի պետական քոլեջի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Անուշ Իսրայելյանը։ Հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Առնո Բաբաջանյան, Էդվարդ Բաղդասարյան, Արամ Խաչատրյան և Ալեքսանդր Հարությունյան։

Համերգի ավարտին Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով երաժիշտներին, համոզմունք հայտնեց, որ քոլեջի բեմահարթակում առաջին անգամ հանդես եկող Վարդուհի Միրզոյանի համար վերջին ելույթը չի լինի։

Հաջորդ օրը բեմահարթակում «Grosso» լարային քառյակն էր՝ Սպարտակ Պետրոսյան (ջութակ), Մանե Հովհաննիսյան (ջութակ), Մարինե Խաչատրյան (ալտ), Ազատ Հարությունյան (թավջութակ)։ Մոմերի լույսի ներքո հնչեցին կոմպոզիտորներ Էնիո Մորիկոնեի, Նինո Ռոտայի և  Հանս Ցիմմերի՝ կինոյի համար գրված ստեղծագործությունները։ Հայտնի կինոերաժշտության գոհարները շատերի մեջ վերակենդանացրին սիրելի ֆիլմերի տեսարաններ։

Հավարտ համերգի՝ լարային քառյակը հնչեցրեց Կոմիտաս-Ասլամազյանի «Վաղարշապատի պարը»։

Վահրամ Օրբելյան

Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել

03.11.2026 12:49

2027-ից պոլիէթիլենային տոպրակներն ու մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքները կարգելվեն․ կլինի բացառություն

03.11.2026 12:46

Հայաստանին հաջողվել է ընդլայնել գործընկերների շրջանակը, բայց ոչ լիովին վերացնել իր կախվածությունը ՌԴ-ից․ The National Interest

03.11.2026 12:41

Արդարադատության նախարարը ներկայացրեց դատապարտյալների և կալանավորված անձանց թվերը

03.11.2026 12:16

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

03.11.2026 11:51

Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին

03.11.2026 11:43

Հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և արտասահմանցի կոմպոզիտորների կինոյի  համար ստեղծված երաժշտություններ

03.11.2026 11:37

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

03.11.2026 11:25

Ռուսաստանը Զապորոժիեում հարվածել է դպրոցի, որտեղ օգնություն էին բաժանում. կա 26 զոհ, բազմաթիվ վիրավորներ

03.11.2026 11:02

Մարզերում գործարկվել է «ՀայՓասի» 12 գրասենյակ․ Գյումրու գրասենյակի բացմանը մասնակցել է ՆԳ նախարարը

03.11.2026 10:38

Նարեկ Կարապետյանը, Իրինա Յոլյանն ու Անուշ Միրզոյանն այցելել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին

03.11.2026 10:30

Պարզաբանում․ Կարմիր խաչը գումար չի բաշխում

03.11.2026 10:23