Խոսք հիշատակի. Էլվերինա Սարգսյան

09.03.2021 11:14
7262

«Էլմիրա Կապանուհի»՝ այսպես է նրան անվանել Կապանա տան ուսուցչապետ Ռոբերտ Էջանանցին, իսկ մարզի դասվարները մտերմաբար նրան մեծարել են՝ «Սյունիքի մարզի դասվարների թագուհի»։

Ցավոք, նա հրաժեշտ տվեց երկրային կյանքին՝ թողնելով ուրույն հետագիծ մանկավաժական արվեստանոցում։

Ծնվել է 1943թ-ին, կրթություն ստացել Դավիթբեկի եւ Արծվանիկի դպրոցներում, Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի դպրոցական ֆակուլտետում։ Մանկավարժական մկրտությունը ստացել է Դավիթբեկի դպրոցում։ Աշխատանքային այդ տարիները լավագույն հիմք հանդիսացան հետագա գործունեության համար։ Երրորդ տարում նրա փորձը ներկայացվել է «Սովետական դպրոց» լրագրում «Գերազանց է» վերնագրով։ Գյուղական ուսուցչի երկյուղածությամբ ոտք դրեց Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոց, մկրտվեց վաստակաշատ մանկավարժ Ղումաշ Համբարձումյանի մանկավարժական հնոցում ու շարունակեց առաջ շարժվել։ Աշխատել է Կապան քաղաքի ժողկրթբաժնում որպես կրտսեր դպրոցի մեթոդիստ՝ ձեւավորելով դասվարների առաջավոր փորձի դպրոց։ Լուծարվելուց հետո աշխատել է թիվ 6 դպրոցում որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, այնուհետեւ Սյունիքի մարզպետարանի կրթության վարչությունում որպես առաջին կարգի մասնագետ, իսկ կենսաթոշակի անցնելուց հետո՝ երեխաների խնամքի եւ պաշտպանության կենտրոնում որպես մեթոդիստ- դաստիարակ։ Աշխատանքին զուգահեռ զբաղվել է նաեւ լրագրողական գործունեությամբ, թղթակցել է «Ուսուցիչ» թերթին։

Եղել է ուսուցիչների հանրապետական 4-րդ համագումարի պատգամավոր, պարգեւատրվել է «Գերազանցիկ ուսուցիչ», «Ստեղծագործական աշխատանքի համար» կրծքանշաններով, երեք տասնյակից ավելի հանրապետական եւ մարզային պատվոգրերով։ Վարել է բազմաթիվ վերապատրասումներ եւ իր փորձը փոխանցել երիտասարդ ուսուցիչներին։

 Հրաշալի մայր, նվիրված ընկեր, ազնիվ խորհրդատու․․․

 «Հոգով եւ էությամբ ուսուցիչ եմ։ Նույն թեման ամեն տարի նորովի եմ մատուցել։ Չէ՞ որ յուրաքանչյուր սերունդ իր բույրն ունի, իր գաղափարախոսությունը, իր ընթացքը։ Գոհացում եմ ապրել՝ իմանալով, որ իմ սաները կյանքում արժանվույն տեղ են գրավել»։

 

Լուսինե Բալայան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40