ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20
494

Ռուսաստանի նախագահը Նյու Դելի է ժամանել դեկտեմբերի 4–ին։

 Ռուսաստանն ու Հնդկաստանն աշխատում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ Նյու Դելիի ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ: Այս մասին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցություններից հետո հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստան-Հնդկաստան առևտրային կապերի ընդլայնմանն, անշուշտ, կնպաստեր Եվրասիական տնտեսական միության հետ Հնդկաստանի ազատ առևտրի գոտու ստեղծումը։ Եվ համապատասխան համաձայնագրի շուրջ արդեն աշխատանքներ են տարվում», - նշել է Պուտինը ճեպազրույցի ժամանակ։

Մոդին հավելել է, որ միջոցներ են ձեռնարկում ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ:

Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահը դեկտեմբերի 4–ին երկօրյա այցով ժամանել է Նյու Դելի: Դեկտեմբերի 4-ի երեկոյան Պուտինն ու Մոդին ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել։

Այսօր առավոտյան նախագահական նստավայրի դիմացի հրապարակում տեղի է ունեցել ողջույնի արարողություն, այնուհետև առաջնորդները սկսել են պաշտոնական բանակցությունները, որոնք մեկնարկել են նեղ կազմով երկխոսությամբ, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ և տևել ավելի քան 2 ժամ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40