Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ամանորյա ուղերձը

31.12.2021 20:25
3452

Եկեք մի փոքր հայացք նետենք ետ ու իրար հետ ամփոփենք մեր անցնող տարին, լիարժեք գնահատական տանք մեր կատարած աշխատանքներին, արձանագրենք այն թերացումները, որոնք ճշգրտորեն ուղղելու դեպքում, մենք կունենանք ավելի հզոր ու ուժեղ համայնք ու համապատկեր: Անցնող տարին նշանավորվել է թեպետ փխրուն, սակայն հարաբերական խաղաղության պահպանմամբ: Համայնքի ղեկավարության կողմից արվել են բոլոր միջոցառումները բնակիչների անվտանգությունը ի բարեկեցություն ապահովելու համար:

Սիրելի՛ համայնքի բնակիչներ 2020թվականի 44-օրյա պատերազմը խլեց մեզանից մեր լավագույն տղաների ոսկե սերունդը, Տեղ համայնքը կորցրեց իր 21 հերոս զավակներին, որոնց կորուստյան ցավը մինչ օրս ծանրացել է մեր հոգիներում, բայց մենք հուսալքվելու և թուլանալու իրավունք ու ժամանակ չունենք, մենք այլևս դատապարտված ենք ուժեղ և զորեղ լինելու, հզորացնելու և ամրացնելու մեր համայնքի խարիսխված հիմքերը:

Սիրելի՛ համերկրացիներ եկեք մեր հայացքները ուղղենք դեպի նոր 2022թվականը, դեպի գալիքը և ապագան, որը միասին պիտի կերտենք : Կցանկանայի բոլորիդ շնորհավորել գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդի կապակցությամբ, մաղթել Ձեզ ամենայն բարիք և առողջություն: Թող այսուհետ միայն խաղաղության աղավնիները սավառնեն մեր գլխավերևում, թող մանկան Ճիչով և երջանկությամբ լցվեն բոլորիդ օջախները և բոլորս ապրենք ու արարենք խաղաղ երկնքի տակ:

- Բազկի հզորությունն եմ մաղթում հայ որմնադիրին, որ շարունակի կառուցել:

- Առողջություն եմ մաղթում ռամիկին և հովվին, որ շարունակեն արարել:

- Արգանդի բեղմնավորություն մեր հայոց հերոսածին մայրերին, որ շարունակեն հերոսներ ծնել:

- Եվ խաղաղություն մեր հայոց աշխարհին:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...

Տեղի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40