Գինեձոն Կապանում. ներկայացվեց «Քնարե» լիրիկական անվամբ գինին

28.07.2022 10:58
4551

Կապանի մշակույթի կենտրոնի նախասրահում գինու բույր էր և անչափ անմիջական մթնոլորտ, որի պայմաններում «Գինու արվեստ» գինեգործական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Քնարե» նարնջագույն գինու ձոնման արարողություն և համտես: Գինին Տերունական աղոթքով օրհնեց Կապանի հոգևոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը, որից  հետո գինեձոնի մասնակիցները հնարավորություն ունեցան համտեսելու աստվածատուր այդ խմիչքը:

«Քնարեի» ստեղծման մասին հակիրճ ներկայացրեց և գինեձոնին պատշաճող խոսք ասաց «Գինու արվեստ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ավագյանը՝ մասնավորապես նշելով, որ թեև Կապանը խաղողագործության և գինեգործության օրրան չէ, բայց ամեն դեպքում փորձում են Արագածոտնի և Վայոց ձորերի մարզերից հետո այդ մշակույթը ներդնել Հայաստանի մյուս մարզերում, այդ թվում նաև Սյունիքում, և այս համատեքստում երախտագիտություն հայտնեց Մարինե Սահակյանին, ով ընկերության համահիմնադիրն է և ում ջանքերի ու նվիրումի շնորհիվ ծնունդ է առել «Քնարեն»:

Մարինե Սահակյանը՝ նույն ինքը միսս Մարինեն, Կապանա տան ոչ պաշտոնական դեսպանն է Չինաստանում: Անգլերենի մասնագետը վերջին տարիներին բնակվում է այդ երկրում, բայց հոգով ու սրտով իր սիրելի Կապանի հետ է: Շատերիս համար նորություն էր, որ նա ներգրավված է գինու արտադրության մեջ և «Գինու արվեստ» ՍՊ ընկերության համահիմնադիրն է, մի ընկերություն, որը կարճ ժամանակահատվածում հայկական գինին ներկայացրել է աշխարհում: Իր գինին էլ «Քնարե», պաշտելի դուստրերի՝ Քնարի և Նարեի անունների համադրությամբ է կոչվում:

Կայացավ ցուցահանդես-վաճառք, որից գոյացած հասույթը հատկացվելու է բարեգործական նպատակների  համար: Նաև տեղի ունեցավ նկարչուհի Աննա Մանգասարյանի վրձնած «Քնարե» գեղանկարի աճուրդը: Այս ամենն ուղեկցվում էր սրտամոտ երգ-երաժշտությամբ և անկեղծ շնորհավորանքներով:

Միջոցառմանը մասնակցում էին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, այլ պաշտոնատար անձինք, Մարինեի մտերիմներն ու նրան ճանաչողները, պարզապես կապանցիներ:

Իր համաքաղաքացիներին երախտագիտության խոսքերով համեմված տեսաուղերձ հղեց Մարինե Սահակյանը՝ էկրանից հնչող խոսքում ուրախություն հայտնելով, որ իր սիրելի քաղաքը համայնքապետ Գևորգ Փարսյանի ջանքերով օրավուր ակնահաճո ու բարեկարգ է դառնում:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40