Ծնունդդ շնորհավոր, հարգելի Ռաֆիկ Հարությունյան

15.03.2021 16:40
6109

Կապանի տարածաշրջանի վետերանների խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ 90 տարեկան, անձնավորություն, ում գիտակցական կյանքն անցել է մի ոլորտում՝ մանկավարժություն, այն է՝ դեռահասների ֆիզիկական դաստիարակությունը:

Ծնվել է Կապանի շրջանի Նորաշենիկ գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է գյուղի տարրական դպրոցում: Ստալինյան բռնաճնշումները չշրջանցեցին Հարությունյանների ընտանիքը: Հորը, որպես ՀՅԴ կուսակցության անդամ, աքսորեցին Սիբիր: Նոր էր ավարտել երրորդ դասարանը, երբ սկսվեց Մեծ հայրենականը: Եղբայրները զորակոչվեցին գործող բանակ: Ընտանիքի հոգսը ծանրացավ Ռաֆիկի եւ մոր փխրուն ուսերին: 1941-ի  հուլիսին նրան հրամանագրեցին Նորաշենիկի կոլվարչության անդամ: 11 տարեկան անփորձ երեխան գյուղի այծերը, կովերը, եզներն էր արածեցնում, գյուղատնտեսական տարբեր աշխատանքներ կատարում: Ծանր, իր ուժերից վեր աշխատանքներ էր կատարում, որովհետեւ մորն անընդհատ սպառնում էին, որ եթե նախատեսված աշխօրի նվազագույնը չկատարի, նրան էլ են աքսորելու: Սակայն մոր հոգատարության շնորհիվ դպրոցը չթողեց, ծանր աշխատանքը համատեղում էր ուսման հետ:

Պատերազմն ավարտվեց, ամեն ինչ իր տեղն ընկավ: Առաջին բերկրանքը Ռաֆիկն ապրեց, երբ 1946-ին նրան պարգեւատրեցին մեդալով՝ «За доблестный труд в Великой Отечественной войне 1941-1945 гг.» 1948-ին կոլվարչության նիստի որոշմամբ՝ որպես ակտիվ կոլտնտեսական եւ 7-րդ դասարանն օրինակելի առաջադիմությամբ ավարտած աշակերտ, գործուղվեց Երեւան՝ գյուղմեխանիզացիայի տեխնիկումում սովորելու: 1951 թ.  տեխնիկումի երկրորդ կուրսը չավարտած՝ մեկնեց ժամկետային ծառայության՝ ծառայելու խորհրդային բանակում: 1955-ին զորացրվելուց հետո շարունակեց ուսումը, որը համատեղում էր աշխատանքի հետ Երեւանի էլեկտրալամպերի գործարանում:

Ռաֆիկ Հարությունյանի տարերքը սպորտն էր, շրջապատում նրան առավելապես ճանաչում էին որպես սպորտսմեն, եւ պատահական չէ, որ հրավիրեցին խաղալու այն ժամանակվա «Աշխատանքային ռեզերվներ» կամավոր ընկերության ֆուտբոլային թիմում: Երկու տարի հետո նշանակեցին  Կապանի սպորտկոմիտեի նախագահ, հեռակա կարգով ընդունվեց եւ ավարտեց Երեւանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտը: Ընդունվեց նաեւ Երեւանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը (հեռակա ուսուցում), բայց ընտանեկան պայմաններից ելնելով՝ թերի թողեց ուսումը: Դարձավ մարզադպրոցի տնտեսական մասի վարիչը, այնուհետեւ՝ տնօրեն, 1970-ին տեղափոխվեց Կապանի թիվ 1 դպրոց, այնուհետեւ՝ թիվ 6 դպրոց. այս մեկի աղջիկների վոլեյբոլի թիմը դարձավ Հայաստանի չեմպիոն:

1991-ին անցավ կենսաթոշակի, սակայն շարունակեց ֆիզկուլտուրա դասավանդել Օխտարի, Շիկահողի, Նորաշենիկի միջնակարգ դպրոցներում (վերջինում նաեւ դպրոցի տնօրեն): Տեղափոխվելով Կապան՝ անցավ հասարակական աշխատանքի՝ Հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերանների խորհրդի նախագահի տեղակալ:

2013-ին ընտրվեց Կապանի տարածաշրջանային վետերանների խորհրդի նախագահ, որի պարտականությունները կատարում է մինչեւ օրս՝ վառ պահելով ոչ միայն Երկրորդ աշխարհամարտում ընկած իր եղբայրների, այլեւ բոլոր զոհվածների հիշատակը:

Ռաֆիկ Հարությունյանն ընտրվել է քաղաքային եւ շրջանային խորհուրդների պատգամավոր, պարգեւատրվել մեդալներով, պատվոգրերով, ժողկրթության գերազանցիկ է, եղել է հանրապետության ֆիզկուլտուրայի  եւ սպորտի կոմիտեի եւ նախագահության անդամ, հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ:

«Սյունյաց երկիրը» շնորհավորում է վաստակաշատ մարդուն, նրան մաղթում առողջություն, հաջողություններ հասարակական կյանքում:

Ամենայն բարիք:

 

Վահրամ Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12