Շաբաթօրյա շրջայցեր՝ գյուղական բնակավայրերում

10.04.2023 21:34
2350

Շարունակելով աշխատանքային շրջայցերը՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այս շաբաթ օրն անց է կացրել Ծավ և Սրաշեն գյուղական բնակավայրերի շինհրապարակներում։

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Ծավ գյուղը կունենա վերանորոգված և առավել հարմարավետ պայմաններով հանդիսությունների սրահ, որը կծառայի բնակիչներին՝ տարաբնույթ միջոցառումների անցկացման համար։ Իսկ Սրաշեն գյուղում խմելու ջրագծի և ՕԿՋ–ի կառուցումից հետո հիմնովին կլուծվի խմելու ջրի կանոնավոր ու շուրջօրյա մատակարարման խնդիրը՝ բարելավելով շուրջ 100 բնակչի կենցաղային պայմանները։

Գյուղերում ընթացող շինարարական աշխատանքների որակի վերահսկողության և դրանցում թերացումները բացառելու նպատակով՝ համայնքապետարանի պատասխանատուների և շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համայնքի ղեկավարը շրջել է վերոնշյալ շինհրապարակներում, ծանոթացել սրահի վերանորոգման և, մասնավորապես, ջրագծի անցկացման աշխատանքների ընթացքին:

Ամփոփելով շրջայցը` համայնքի ղեկավարը շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնարարել է տեղում համագործակցել վարչական ղեկավարների հետ՝ աշխատանքները համակարգված և արդյունավետ իրականացնելու համար։

Ծավ բնակավայրի կենցաղի տան վերանորոգում

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 37 419 610 ՀՀ դրամ

Կապան համայնքի ներդրումը՝ 40% կամ 14 967 844 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարության ներդրումը՝ 60% կամ 22 451 766 ՀՀ դրամ

«ԱՐՇ-ԱՐԱ» ՍՊԸ

Սրաշեն բնակավայրի խմելու ջրամատակարարման ապահովում

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 77 644 568 ՀՀ դրամ

Կապան համայնքի ներդրումը՝ 30% կամ 23 293 370 ՀՀ դրամ

ՀՀ Կառավարության ներդրումը՝ 70% կամ 54 351 197 ՀՀ դրամ

«ԱԺԴԱՆԱԿ» ՍՊԸ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40