Ողջ օրը տոնական էր Կապանում

22.08.2022 12:49
2685

Արդեն ավանդական դարձած քաղաքի տոնը, ուղիղ մեկ տարի հետո, նշվեց «Ապրիր խաղաղ, Սյունյաց ոստան» խորագրով:

Տոնական օրը սկսվեց համաքաղաքային ֆլեշմոբով, այնուհետև Գարեգին Նժդեհ փողոցում տեղի ունեցավ կրոսավազք ու հեծանվավազք, մրցանակային տեղ գրաված մասնակիցները համայնքապետի կողմից արժանացան պատվոգրի և հուշանվերի:

Կապանն օգոստոսի 20-ին բազմաթիվ հյուրեր ուներ. համայնքապետարանի պուրակից հանդիսության մասնակիցները շարժվեցին դեպի Դավիթ Բեկ թաղամաս: Ծաղիկներ դրվեցին ազգային-ազատագրական պայքարի ռահվիրայի հուշարձանին. ի դեպ, այս տարի լրանում է նրա ղեկավարած ազգային-ազատագրական շարժման 300-ամյակը:

Հաջորդ հանգրվանը Բաղաբուրջի հուշահամալիրն էր, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան պատերազմներում նահատակված կապանցի մարտիկների և Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:

Տոնակատարության հանդիսավոր մասը Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում էր, որտեղ տեղի ունեցավ նիստ և տոնական համերգ՝ նորաստեղծ էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

Տոնական օրվա առթիվ կապանցիներին և հյուրերին բարեմաղթանքի խոսքեր հղեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: Կապան համայնքի առջև մատուցած ծառայությունների համար համայնքապետարանի պատվոգրի արժանացան Կապանի գեղարվեստի մանկական դպրոցի տնօրեն Ստեփան Դավթյանը, Կապան խոշորացված համայնքի Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավար Անուշավան Հարությունյանը, իր կյանքը մարզաշխարհում անցկացրած Լյուդվիգ Ավագյանը, իսկ պատմաբան, ազգագրագետ Գրիշա Սմբատյանը պարգևատրվեց «Կապան» մեդալով: Տոնական համերգին հանդես եկավ կանանց երգչախումբը (ղեկավար՝ Գայանե Հարությունյան), մշակույթի կենտրոնի փողային նվագախումբը (ղեկավար՝ Սամվել Հայրապետյան), դե իսկ էստրադային-սիմֆոնիկ երգչախմբի ելույթն ավելի քան տպավորիչ էր (դիրիժոր՝ Սամվել Հայրապետյան):

Կապանի օրվա հանդիսությունների շարքում, թերևս, ամենահիշարժանը 20-րդ դարասկզբին Սյունիքի ազգային-ազատագրական շարժման նվիրյալ Պողոս Տեր-Դավթյանի կիսանդրու բացման արարողությունն էր:

Մշակույթի կենտրոնից հանդիսության մասնակիցները քայլեցին Չարենցի փողոցով, որի սկզբնամասում մի յուրահատուկ պուրակ է ձևավորվել: Մինչ հիմնական արարողությունը՝ ներկաների համար ելույթ ունեցան Կապանի մշակույթի կենտրոնի ժողովրդական նվագարանների անսամբլը, գեղարվեստական ղեկավար՝ Վիգեն Հովհաննիսյան, մենակատար՝ Էմիլ Հարությունյան և Կապանի մշակույթի կենտրոնի «Զանգեզուր» պարային համույթը, գեղարվեստական ղեկավար՝ Վահագն Գասպարյան:

Պողոս Տեր-Դավթյան ռազմական գործչին հավուր պատշաճի ներկայացրին հերոսի հայրենի գյուղի՝ Վերին Խոտանանի ազգային նվիրյալի անունը կրող դպրոցի տնօրեն Խաչատուր Բադալյանը և Պողոս Տեր-Դավթյանի եղբոր ծոռ Արմեն Սողոմոնյանը: Երախտագիտություն հայտնվեց Պողոս Տեր-Դավթյանի քանդակի հեղինակ, կապանցի Գագիկ Ալեքսանյանին, ձևավորող-դիզայներ Անդրեաս Օհանջանյանին, ում երևակայության և նվիրումի շնորհիվ պուրակի տեսքն ամբողջական ու ակնահաճո դարձավ: Իսկ ամենավերջում Պողոս Տեր-Դավթյան գերդաստանի շառավիղները հաճույքով լուսանկարվում էին իրենց նշանավոր ազգականի կիսանդրու ֆոնին:

Սյունիքի մարզային գրադարանը և «ՏԱՎԵՐՍ» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էին յուրահատուկ ցուցադրություն՝ «Ծանոթ և անծանոթ կապանցիներ» խորագրով, որում ներկայացված էին Կապանի երբեմնի մելիքական տները, գերդաստանները, տարբեր ոլորտների անվանի մարդիկ, ովքեր ճանաչում են բերել Կապանին:

Կապանի համայնքապետարանի այգում անցկացվեցին նարդու, շաշկու, շախմատի մրցաշարեր:

Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգում համերգային ծրագրով հանդես եկան «Վահան Մանուկյան» երգի ստուդիայի սաները:

Դասական երաժշտության սիրահարները Կապանի արվեստի քոլեջի Վ. Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում ունկնդրեցին Մակար Եկմալյանի, Արմեն Տիգրանյանի, Ալ. Սպենդիարյանի, Տիգրան Չուխաջյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից: Հնչեց նաև հեղինակային ստեղծագործություն՝ «Տուր ինձ թևեր» (Շուշանիկ Գևորգյան):

Գարեգին Նժդեհի հրապարակի շատրվանների հարակից տարածքում կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք, ներկայացված էին մարզկենտրոնի անհատ ձեռներեցների, շնորհալի մարդկանց ձեռքերով պատրաստված արտադրանքը՝ տարատեսակ փայտափորագրություններ, կանացի արդուզարդ, օճառներ, պայուսակներ, մաքրամե և այլն: Հընթացս Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքում անցկացվեցին մարզական խաղեր, բազկամարտ, պարանի ձգում, կշռաքարերի բարձրացում:

Մարզկենտրոնի փոքրիկ բնակիչների համար, անկասկած, հետաքրքրական էին մանկական կրկեսի արտիստների ելույթները: Իսկ երբ օրը երեկոյացել էր, մարդիկ անմոռաց համերգի մասնակիցը եղան. նրանց համար հանդես եկան «Գաթա» բենդը և Արամ Mp3-ին, իսկ Գարեգին Նժդեհի հրապարակը վերածվել էր մի հսկա պարահրապարակի, և այսպես երկու-երեք ժամ...

Կապանի օրվան նվիրված համերգի շրջանակում տեղի ունեցավ վիճակահանություն. Թունիս շրջագայության ուղեգրի տեր դարձավ Աստղիկ Հայրապետյանը:

Վահրամ Օրբելյան

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56