Սերոբ Ասրյան․ նահատակված պայմանագրային զինծառայողը Արավուս գյուղից

02.03.2021 16:52
7890

Ասրյան Սերոբ Սարմենի․ ծնվել է 1998թ․ սեպտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Արավուս գյուղում։ Կրթությունը ստացել է Տեղ գյուղի դպրոցում։ Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Ասկերանում։ Ծառայության ընթացքում իրեն դրսեւորել է որպես խիզախ, պատասխանատու զինվոր, արժանացել շնորհակալագրերի։

Համագյուղացիներն ափսոսանքով են հիշում ժպտերես, հումորով, աշխույժ, հայրենասեր պատանուն, պատմում, որ նա պատրաստակամ էր օգնելու յուրաքանչյուրին։ Սերոբն ընտանիքի ավագ զավակն էր, կրտսեր քույրերը շատ-շատ էին կապված իրենց պաշտպան, թեւ ու թիկունք եղբոր հետ, բայց կար մեկը, ում Սերոբն աշխարհում ամենաշատն էր սիրում՝ Ավոն՝ երկու տարեկան եղբայրը։ Սերոբը պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մեկ անգամ նույնիսկ փախել է Ասկերանի զորամասից, որ գա ու տեսնի նորածին Ավոյին։

Ընտանիքի ավագ որդին ցանկանում էր ինքնուրույն գումար վաստակել, բացի այդ կարոտում էր զինվորական ծառայությունը եւ 2020թ․ օգոստոսից պայմանագրային ծառայության է անցնում Խնձորեսկի զորամասում։

2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․․․ Սերոբը զորամասի կազմում մեկնեց Ջրական։ Հարմար րոպե գտնելիս տուն էր զանգահարում, հանգստացնում ընտանիքի անդամներին, համոզում, որ ինքը լավ է։

Հոկտեմբերի 11-ին վերջին անգամ զանգահարում է հորեղբորը՝ անկեղծանում․ «Վիճակը լավ չէ․․․»:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 12-ին, հարազատները լսում են բոթը՝ Սերոբը զոհվել է․․․

Ջաբրայիլի տարածքն անգիր իմացող հորեղբայրը երկու օր անց գտնում է եղբորորդու մարմինը եւ Գորիսի պանթեոնում փառքով հանձնում հողին․․․

Տիգրանուհի Բադալյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02