Ազգային մրցույթին մասնակցելու հրավեր ՊՏԱԾ-Հ ծրագրի «Ֆինանսական Մասնակցային Մոտեցում» (ՖՄՄ 3) բաղադրիչի 3-րդ փուլի իրականացմանն աջակցություն

31.08.2020 18:40
5219

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է Սյունիքի մարզի Կապանի կամ Քաջարանի կամ Մեղրիի տարածաշրջաններում գրանցված բոլոր համապատասխան հասարակական կազմակերպությունների` մասնակցելու  Ֆինանսական Մասնակցային Մոտեցման 3-րդ փուլի (ՖՄՄ 3) իրականացմանն աջակցող հասարակական կազմակերպության ծառայությունների մատուցման համար մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող ազգային մրցույթին

 Ծրագիր`   «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)
 Հղում No`  BMZ-N 2009.6657.2
 Ֆինանսավորում`   KfW բանկ, Գերմանիա
 Պատվիրատու`   ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) ՊՏԱԾ-Հ  ծրագրի իրականացման գրասենյակի  աջակցությամբ
 Պայմանագիր`    Ծառայությունների մատուցման
 Հայտի ներկայացման  Ընթացակարգ`   KfW գնումների ընթացակարգ, ազգային  (սահմանափակ) մրցույթ
 Մրցույթի Ծածկագիր`   SPPA /ARMENIA/S/2020-3
 Ծառայությունների  շրջանակը`  Ֆինանսական Մասնակցային Մոտեցման 3-րդ փուլի (ՖՄՄ 3) իրականացմանն աջակցող հասարակական կազմակերպության ծառայություններ
 Հայտարարության սկիզբ  Օգոստոսի 28, 2020
 Հայտերը ներկայացնելու  վերջնաժամկետ    Սեպտեմբերի 30, 2020, 18:00
 Հայտերը  ներկայացնելու  հասցե   ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման  գրասենյակ
 Հայտի փաթեթի լեզու   Անգլերեն 


Հայտատուին ներկայացվող պահանջները՝
Հայտատուն պետք է լինի Սյունիքի մարզի Կապանի կամ Քաջարանի կամ Մեղրիի տարածաշրջաններում գրանցված հասարակական կազմակերպություն և համապատասխանի որակավորման հետևյալ պահանջներին` որպեսզի իրավունք ստանա մասնակցելու հետագա տեխնիկական և ֆինանսական գնահատմանը.  

  • ՀԿ-ն պետք է ունենա նվազագույնը 5 տարվա փորձ՝ սոցիալ-տնտեսական կամ բնապահպանական կամ համայնքային զարգացման ծրագրերում, 
  • ՀԿ-ն պետք է ունենա սույն առաջադրանքի նմանությամբ առնվազն 2 ծրագրերի իրականացման փորձառություն առնվազն վերջին 5 տարվա ընթացքում,
  • ՀԿ-ն պետք է ունենա առնվազն 2 տարբեր միջազգային կազմակերպությունների կամ դոնորների հետ ծրագրերի իրականացման փորձառություն վերջին 5 տարվա ընթացքում,  
  • ՀԿ-ն պետք է ունենա սույն առաջադրանքով պահանջված փորձառու անձնակազմ, գրասենյակային տարածք, համակարգչային և այլ տեխնիկա, անհրաժեշտ կապի ու տրանսպորտային միջոցներ, ինչի առկայության մասին հավաստիանալու նպատակով ՊՏԱԾ-Հ ծրագրի գնահատող հանձնաժողովն իրավունք ունի կատարելու այցելություն հայտատուի հայտում նշված գործունեության հասցե,
  • Մասնակցային մոտեցման/մեթոդի կիրառման փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • Մրցութային գործընթացների և մրցանակաբաշխության կազմակերպման փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • ՀԿ-ի աշխատանքային փորձը Սյունիքի մարզում կդիտարկվի որպես առավելություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. [email protected]. 

Ազգային մրցույթի փաստաթղթերի փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: 
Սույն ծրագիրը իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Առանձին Համաձայնագրի հիման վրա: 

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17