Մեղրիում ծորակից անգամ խխունջ է գալիս, ջուրը խորհրդային ժամանակների երկաթե խողովակներով է հոսում.(տեսանյութ)

20.06.2022 12:11
2153

Պարենային ապրանքներից էլ կարևոր՝ ջրի խնդիրն է խիստ սուր Սյունիքի Ագարակ ու Մեղրի համայնքներում:

Բնակիչները պնդում են՝ սարերից եկող զուլալ ջուրը մաքրման կայաններում մի բան էլ աղտոտվում է, նոր հասնում իրենց ծորակներ: Ջրամատակարարում ապահովող «Վեոլիա» ընկերությունում անգամ չեն ժխտում՝ մաքրման կայանները քանդման ենթական են, բայց համարում են՝ իրենց պարտավորությունը չէ, պետությունը թող մտածի:


Կառավարությունում խնդիրն ուսումնասիրել են դեռ երկու տարի առաջ, նախորդ տարի նոր կայանների նախագծման աշխատանքներն ավարտել են, բայց կառուցման համար դեռ միջոցներ են որոնում: Մինչև այդ Մեղրիում և Ագարակում բնակիչները շարունակում են սարերից հոսող պաղ ջուրը եռացնել ու սառեցնել՝ հիվանդություններ ձեռք չբերելու համար:

Ապրել Հայաստանի ամենաշոգ վայրերից մեկում ու զրկված լինել խմելու մաքուր ջրից: Մեղրեցիների ու ագարակցիների արդարացի դժգոհությունը պատասխանատուներին է փոխանցել Մուշեղ Իսախանյանը՝ փորձելով լսել հարցի լուծման տարբերակներ:

 

 

Լուրեր

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57

Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

23.10.2026 10:46

Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել

23.10.2026 10:29