Փառատոն, որ ուղեկցվեց ցուցահանդես-վաճառքով ու համերգով

13.08.2022 14:00
3168

Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Կապանի համայնքապետարանին կից երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ  օգոստոսի 12-ի երեկոյան Կապանում երրորդ տարին անընդմեջ անցկացվեց երիտասարդական փառատոն: Այս անգամ այն «Կապանը՝ տիեզերքի կենտրոն» խորագիրն էր կրում: Մարզկենտրոնի կենտրոնական հրապարակում՝ շատրվանների հարևանությամբ, տեղադրված տաղավարներում ցուցադրված էին անհատ ձեռներեցների, շնորհալի երիտասարդների ձեռքով ստեղծված պերճանքի առարկաներ, պայուսակներ, դրամապանակներ, հարդարանքի միջոցներ, թելով հյուսված զանազան առարկաների նմուշներ: Մարդիկ անցնում էին տաղավարից տաղավար, ծանոթանում ցուցանմուշներին, նաև գնումներ անում :

Սուրեն Բաբայանը ներկայացնում էր «Նուռի» բնական օճառների արտադրությունը: Բնական հումքից արտադրում են օճառներ, մազերի դիմակներ, հարդարանքի այլ միջոցներ: Որպես հումք օգտագործվում է Սյունյաց լեռնաշխարհի բնական խոտաբույսերը՝ ուրցը, դաղձը: Շուկայում է չորս տարի, առայժմ արտադրանքը վաճառվում է մեր  հանրապետությունում:

Սուրենն ասում է, որ հուսով է, որ մոտ ապագայում իր արտադրանքը օտարերկրում ևս հասցեներ կունենա:

Փառատոնին տեղեկատվական հարուստ նյութերով էր ներկայացել ՀՀ  շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր»   ՊՈԱԿ-ը: Ցուցադրված էին կենսոլորտային համալիրի մեջ գտնվող յոթ պահպանվող տարածքները, նրանց գրավչությունը, դրանց մասին պատմող լուսանկարներ և տեսանյութեր, ինչպես նաև զբոսաշրջային երթուղիները, այն  ծառայությունները, որոնք մատուցում է  «Զանգեզուր կենսոլորտային համալիրը»: 

Ցուցադրություն-վաճառքին զուգահեռ անցկացվեց մրցույթ, որի արդյունքների ամփոփումից հետո պարզ դարձավ, որ ամենագեղեցիկ տաղավար անվանակարգում հաղթող է ճանաչվել «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը, ամենակրեատիվ տաղավարն էր 

«GV-art» ստուդիան, լավագույն ապրանքանիշի մրցանակը հանձնվեց Մելինե Գրիգորյանին:

Մրցանակները հանձնելուց հետո միջոցառման մասնակիցների համար տրվեց համերգ:

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02