Հենց նոր ավարտեցինք շրջայցը Կապան-Տաթեւ-Լծեն-Շամբ-Նորավան-Մ2 ճանապարհով

09.12.2022 18:09
6385

2021-ի նոյեմբերից, երբ թուրքերն օկուպացրին Սյունիքով անցնող միջպետական ճանապարհի հայտնի հատվածը, Մ2-ի «առաքելությունը» ծանրացավ Մ2-Հալիձոր-Տաթեւ-Կապան ճանապարհի «ուսերին»:

Երկու տարվա ընթացքում կատարված ճանապարհաշինական հսկայածավալ աշխատանքներից հետո մայրուղու վիճակը բավականին լավացել է:

Եվ, այդուհանդերձ, որոշ հատվածներ շարունակում են դժվարություններ հարուցել: Նման ճանապարհահատվածներից է Տաթեւի արեւելյան մուտքի մոտ 200 մ երկարությամբ հատվածը:

Վաղուց վերաշինման սպասող այդ ճանապարհահատվածը, ի վերջո  եւ բարեբախտաբար, հիմնանորոգվում է, որը գնահատելի է:

Այդ հանգամանքից ելնելով, երկու օր ժամանակով՝ ցերեկային ժամերին, Տաթեւ-Շինուհայր մայրուղով երթեւեկությունը կազմակերպվում է ընդհատումներով:

Սակայն, ինչպես եւ կարելի էր սպասել, Կապան քաղաքի արեւելյան մուտքից սկսած խոշոր բեռնատարների կուտակումներ են…

Կուտակումներ են նաեւ Շինուհայրի խաչմերուկում եւ խաչմերուկից դեպի հարավ ձգվող ճանապարհին, ինչպես եւ Սատանի կամրջի մերձակայքում:

Չնայած հարյուրավոր բեռնատարների կուտակումներին, ստեղծված իրավիճակն արտառոց չի կարելի համարել, քանզի փորձ է արվում մեկ-երկու օրվա ընթացքում հիմնանորոգել մայրուղու վերոնշյալ խնդրահարույց հատվածը:

Արտառոց կարելի է համարել Կապան-Տաթեւ մայրուղու Վերին Խոտանանի հատվածը. Շրվենանցի խաչմերուկից մինչեւ Վերին Խոտանան դարձյալ հարյուրավոր բեռնատարների կուտակումներ էր ժամը 15-ի դրությամբ: Եվ միայն այն պատճառով, որ բեռնատարներից մեկը չէր կարողանում հաղթահարել եկեղեցու կողքի ոլորանը:

Վերին Խոտանանում, ցավոք, նման պատկերի կարելի է հանդիպել պարբերաբար….

Ելքը գյուղը շրջանցող ճանապարհի կառուցումն է, որի  հողային աշխատանքներն ավարտվել են: Մինչ այդ, կարծում ենք, Վերին Խոտանանում պետք է լինի քաշող-ձգող մեքենաների հերթապահություն, որն այդպես էլ չի կազմակերպվում:

Իսկ Կապան-Տաթեւ ճանապարհի՝ Տաթեւ գյուղի հարավային եզերքից դեպի արեւմուտք թեքվող նոր՝ այլընտրանքային ճանապարհը, որ կառուցվում է… Փոքր եւ մարդատար մեքենաներն ու սովորական բեռնատարները հաջողում էին այդ ճանապարհը հաղթահարել առանց դժվարությունների: Ընդ որում՝ Տաթեւ-Լծեն-Շամբ-Նորավան ճանապարհի կառուցման ավարտի մասին դեռեւս վաղ է խոսել, թեեւ ոլորտի պատասխանատուներն (իրավիճակին անտեղյակ) այլ բան են խոստացել…

Նշված հատվածում միայն նորմալ վիճակում է Մ2-Նորավան ճանապարհահատվածը, որը, դեռեւս մեկ տարի առաջ, բարձր մակարդակով շահագործման է հանձնել «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը, ինչի համար գնահատանքի արժանի է այդ կազմակերպության սեփականատեր Դավիթ Բեգլարյանի գործունեությունը:

Ինչ վերաբերում է Տաթեւի մուտքի տարածքում կատարվող աշխատանքներին, ապա այն, որքանով տեսանք, հայտարարված ժամկետում (եթե ոչ շուտ) ավարտին կհասցվի: Համենայն դեպս այդպիսի տպավորություն ստացանք…

Ճանապարհի մի քանի հատվածներում էլ վերստին ականատես եղանք ՃՈ 2-րդ  գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողների գործունեությանը, որը, անշուշտ, դրվատելի է (դասակի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Սարգսյան): Բացառապես նրանք էին դժվարին այդ իրավիճակում կարգավորում մայրուղում ստեղծված վիճակը:

Հ.Գ.

Մեր շրջայցի ընթացքում վերստին համոզվեցինք, որ Տաթեւ-Լծեն այլընտրանքային ճանապարհը խնդրի լուծման վատագույն տարբերակն է: Դեռեւս  ձյան աննշան տեղումներ են եղել, բայց արդեն իսկ դժվարություններ կան ճանապարհի բազմաթիվ ոչ արեւահայաց հատվածներում…

Դրա փոխարեն հարկավոր էր փոքր-ինչ ընդլայնել Սատանի կամուրջ-Տաթեւ ճանապարհի ներքեւի եւ վերեւի երեքական ոլորանները, եւ այդ ճանապարհը բազմապատիկ անգամ հաջողված կլիներ, քան 2150 մետր բարձրության լեռնագագաթ բարձրացող եւ իջնող մայրուղին: Արդյունքում՝ պետական բյուջեի աննշան ծախսումով կունենայինք բարեհարմար եւ ապահով մայրուղի:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02