Բաշքենդի Սուրբ Կատարինե ուղղափառ եկեղեցի

12.01.2026 17:01
1114

Կապանի հավատի տաճարներից այս մեկն առանձնանում է նրանով, որ կառուցել են օտարազգիները, ավելի ստույգ՝ հույները, երբեմնի Բաշքենդ գյուղում։

Հույները Կապանի տարածաշրջան առաջին անգամ ոտք դրեցին 1850 թվականին՝ Կավարտ գյուղում:

Կավարտի Մարգ կոչվող բարձունքին իրենց կառուցած գյուղը անվանվեց Բաշքենդ (բաշ-գլուխ,քենդ-գյուղ):

Հույն եղբայրներ Կոնդուրովները նոր մշակույթ ներմուծեցին  Կապանա տունը, նաև հայտնի էին բարեգործական նախաձեռնություններով: Բնակավայրը հիմնելուց մի քանի տարի հետո կառուցեցին ուղղափառ եկեղեցի, որն իշխող դիրք ունի շրջապատի վրա և երևում է բավականին հեռու տարածությունից: Ռուսական հպատակություն ընդունելով՝ իրենց եկեղեցին էլ ռուսական ձևով և ոճով կառուցեցին:

Այդ մասին գրել է ժամանակին հայտնի «Մշակ» թերթը  1911 թվականի հուլիսի 17-ի  (№ 53) համարում․ «Կոնդուրովները հայտնի են իրենց բարենպաստ գործունեությամբ, որոնց պապը՝ Խառլամպին (ժողովրդի մեջ հայտնի է Ուստա Ալահվերդի) շինել է տվել կամուրջներ գետակի վրա և մի հոյակապ եկեղեցի՝ Բաշքենդ հունաբնակ գյուղում»։ Տեղացիները եկեղեցին անվանում էին Սուրբ Կատերինե, որն ավելի տարածված էր, ինչպես նաև բերզենների եկեղեցի, որ կնշանակի հույների եկեղեցի («բերզեն»-«հույն» էթնանունը վրացերեն)»։

Ահա այս եկեղեցին է, որ մինչև հիմա կանգուն է, բայց կիսավեր վիճակում: Կղմինդրածածկ տանիքն ավերված է, թափված են կամարների սրբատաշ քարերը։ Եկեղեցին, ասես, ժամանակի հարվածներից կուչ է եկել, խեղճացել։

«Ժամանակին դիմացել է երկու մեծ երկրաշարժին (1931 թ․ ապրիլի 27-ի և 1968 թ․  երկրաշարժներ) ու ահռելի ուժգնության հազարավոր պայթեցումներից առաջացած ցնցումներին է դիմակայել տաճարը, բայց հիմա վիրավոր ու հաշմանդամ ու անպաշտպան կանգնած է անդունդի եզրին, ու չես հասկանում՝ սպասում է վերջնական կործանմա՞նը, թե՞ փրկությանը», - «Սյունիքը փորձության մեջ․ հայ-թաթարական բախումներ» գրքում գրում է պատմաբան Գրիշա Սմբատյանը։

Նույնիսկ ժամանակին Կապանի լեռնահարստացման կոմբինատը փորձեց իրականացնել եկեղեցու տեղափոխումը վտանգավոր գոտուց, կազմեց տեղափոխման նախագիծը, բայց գործը կիսատ մնաց․․․

 Կապանի տարածաշրջանում խոնարհված եկեղեցիներ շատ կան՝ խնամքի և վերականգնումի կարոտ, բայց այս մեկն առանձնահատուկ է այնքանով և միակը, որ օտարազգիների կողմից է կառուցվել, և ուշադրությունն այս հավատի տաճարի հանդեպ նաև քաղաքական նշանակություն է ձեռք բերում, ինչը կարտահայտվի վերականգնողական աշխատանքներ կատարելով՝ եկեղեցին վերջնական փլուզումից փրկելու համար:

Վահրամ Օրբելյան

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17