Սրա՞նք պիտի վերարտադրվեն հունիսի 7-ին․ Ծավի և Վերին Խոտանանի դպրոցների ոդիսականը

01.06.2026 10:56
1325

Քանիցս առիթ ենք ունեցել ասելու՝ ՀՀ կառավարությունը խոստացել էր մինչև 2026 թվականը հանրապետությունում իրականացնել 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցում, վերակառուցում կամ հիմնանորոգում, որը, ինչպես և սպասվում էր, ձախողվել է․․․

Սյունիքի մարզի որոշ դպրոցներ նույնպես ընդգրկվել էին տվյալ նախագծում, այդ թվում՝ Ծավի և Վերին Խոտանանի դպրոցները։

Սակայն երկու դեպքում էլ տեղի է ունեցել անհավանականը՝ քանդել են դպրոցական մասնաշենքերը, բայց նոր շենքեր չեն կառուցվում․․․

Ծավի դպրոցից տեղեկացնում են, որ դեռևս 2025-ի մարտ ամսին դպրոցի երկու մասնաշենքից մեկը քանդել են, որի տեղում նորը պիտի կառուցվեր։

Եվ հիմքերը փորելուց հետո շինարարները հեռացել են, շինարարությունը դադարեցվել է։

Իրավիճակը նույնն է Վերին Խոտանանում․ քանդել են դպրոցական շենքը, նորի հիմքերը գցել ու հեռացել։ Իսկ դասապրոցեսը տեղի է ունենում գյուղապետարանում՝ քիչումիչ հարմարեցված պայմաններում։

Երկու գյուղում էլ անհանգիստ են, զարմացած են, հիասթափված են՝ ո՞ւմ դիմել։

Մարզպետարան, բնականաբար, որևէ լուրջ մարդ որևէ լուրջ խնդրով դիմելու մտադրություն չունի։ Կրթության շալակը ելած և այնտեղ ծվարած հայտնիները զբաղված են ամեն ինչով, բացի կրթական գործից։

Նախարարի աթոռին բազմած Ժաննային դիմելը նույնպես մեծագույն ամոթ է և անհեթեթություն․ մեծ իմաստով ի՞նչ կապ ունի տիկինը կրթական համակարգի հետ։ Եթե կապ ունենար, ապա առաջինն ինքը կիմանար Ծավում և Վերին Խոտանանում ստեղծված վիճակի մասին։

Ասում են՝ երկու դպրոցի կառուցումը պետք է իրականացնեին իրանական ինչ-որ շինկազմակերպություններ, բայց սկսել են ու  հեռացել․․․

Թե ինչո՞ւ են հեռացել՝ ոչ ոք չգիտի։

Թե ինչո՞ւ նոր մրցույթ չի կազմակերպվում և նոր շինկազմակերպություններ չեն ընդգրկվում՝ դարձյալ ոչ ոք տեղյակ չէ։

Սյունիքում համոզված են՝ չորս տարի հետո, վերջապես, Սյունիքը մարզպետ կունենա, իսկ ԿԳՄՍ նախարարությունը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը, և այդ ու նման բազմաթիվ հարցերը Սյունիքի մարզի կրթական համակարգում ողջամիտ լուծում կստանան։

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02