Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

28.01.2022 09:55
3241

​Հարգելի՛ հայրենակիցներ, մեր անպարտելի՛ զոհված ազատամարտիկների մայրեր, կանա՛յք, պատվարժա՛ն վետերաններ, պարոնա՛յք գեներալներ, սպանե՛ր, զինվորնե՛ր և ազատամարտիկնե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս համահայկական այս տոնի՝ Բանակի օրվա առթիվ։

​Ծանր փորձություններ տեսած ազգի համար սեփական բանակի գոյությունն ունի առանձնահատուկ ընկալում, քանզի մենք գիտենք, թե ինչ է նշանակում պետականության և կանոնավոր բանակի բացակայությունը և գիտենք, թե որքան թանկ ենք վճարել դրա համար: Դժվարին է եղել մեր ազգային բանակի ծնունդը: Նա ծնունդ է առել Հայրենիքի պաշտպանության մարտերում, զրկանքների ու զոհողությունների մեջ՝ մարմնավորելով մեր ժողովրդի հայրենասեր ոգին, մեր ազգային իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի հանդեպ հավատը:

​Հիմնադրման 30 տարիների ընթացքում բանակը կայացել է՝ դառնալով մեր ժողովրդի հարատևության, ստեղծարար աշխատանքի ու ապահովության հուսալի երաշխիքը։

​Սիրելի՛ հայրենակիցներ,

​Բանակը Հայաստանի անկախ Հանրապետության մեծագույն ձեռքբերումն է, պետության հիմնաքարը, պետականության հիմքը, հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն ու պաշտպան վահանը: Կառույց, որը նոր ուժ է ծնում թիկունքում, և ամրապնդում, կարծրացնում է մեր ազատ ու անկախ ապրելու հաստատակամությունը: Բանակը, լինելով մեր ամենաթանկ ձեռքբերումը, ունի բոլորիս մշտական հոգատարության կարիքը: Եվ ժամանակի հրամայականն է, մշտապես լինել նրա կողքին, ուստի յուրաքանչյուրս պետք է լծվենք երկիրն ու բանակը առավել հզորացնելու սրբազան առաքելությանը` հանուն բոլոր նահատակ հերոսների հիշատակի, հանուն նրանց երազանքների իրականացման:

​Հայոց Բանակի 30-րդ տարեդարձի օրը գլուխ ենք խոնարհում սևազգեստ մայրերի առջև, հավերժ հիշատակ խաղաղության համար նահատակվածներին, փառք հայոց սահմաններն անառիկ պահող հայորդիներին:

​Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պանծալի տոնի առթիվ: Մենք վստահորեն նայում ենք առաջ, քանզի ունենք հուսալի պաշտպան՝ ի դեմս հայկական բանակի: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն և բարօրություն:

​ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏԱՐԵԴԱՐՁԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ:

Մեղրիի Համայնքապետարան / Meghri Municipality

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12