Վախճանվել է Համլետ Ալեքսանյանը

23.08.2021 15:42
9061

Անուրախ ու գերլարված մեր օրերում ավելի հաճախ տխրեցնող, դեռ ավելին՝ թևաթափ անող լուրեր ենք լսում: Այս անգամ բոթը Մոսկվայից էր…

Կյանքի 75-րդ տարում վախճանվել է Համլետ Վլադիմիրի Ալեքսանյանը:

Անձնավորություն, ում գիտակցական կյանքն անցել է արտադրության մեջ: Մոտ կես դար  ձգվող աշխատանքային կենսագրության ընթացքում անցել է արդյունաբերության կազմակերպչի բոլոր աստիճաններով՝ արտադրության վարպետից մինչև գործարանի տնօրեն: Աներկբա կարելի է ասել, որ մարզկենտրոնի տեխնիկական մտավորականության լավագույն ներկայացուցիչներից էր:

Համլետ Ալեքսանյանը ծնվել է 1946 թ. նոյեմբերի 12-ին: 1964 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Հետո ընդունվել և 1969 թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինսիտուտը (այժմ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան): Օրինակելի ուսանողին «Պոլիտեխնիկ» թերթն անդրադարձել է առանձին հոդվածով: Ուսման ընթացքում, տարբեր ժամանակներում, աշխատել է փականագործ՝ բուհում ստացած գիտելիքներն ամրապնդելով պրակտիկայում:

Աշխատանքային ուղին սկսել է 1969 թ. Զանգեզուրի  պղնձամոլիբդենային կոմբինատում՝ մեխանիկական արտադրամասի ավագ վարպետ: 1970-1971 թթ. խորհրդային բանակում ծառայելուց հետո՝ անդամագրվել է Կապանի լուսատեխնիկական գործարանի կոլեկտիվին, եղել ինժեներ-կոնստրուկտոր, կոնստրուկտորային բյուրոյի ղեկավար, գլխավոր տեխնոլոգ, տեխնիկական բաժնի պետ: 1979 թվականից Կապանի «Սպին» գործարանի գլխավոր ինժեներն էր:

1986 թ. նշանակվել է Կապանի ավտոնորոգման գործարանի տնօրեն: Հանրապետության վարչատարածքային բաժանումից հետո, երբ ստեղծվեց Սյունիքի մարզպետարանը, 1996 թ. հունիսից Հ. Ալեքսանյանը ստանձնեց մարզպետարանի ծրագրերի և կանխատեսումների բաժնի վարիչի պաշտոնը:

Որոշ ժամանակ անց կրկին ղեկավարել է հարազատ կոլեկտիվը՝ վերանվանված «Կապանի մեքենաշինական գործարան» ԲԲԸ, և որպես գլխավոր տնօրեն աշխատել մինչև կյանքի վերջը:

Նրա ջանքերի ու նվիրումի շնորհիվ Կապանի խոշոր ձեռնարկություններից մեկը չփոշիացվեց, ինչը տեղի ունեցավ Հայաստանի անկախությունից հետո շատ ու շատ ձեռնարկությունների հետ:

Համլետ Ալեքսանյանն արտադրության հմուտ կազմակերպիչ էր, խստապահանջ թե՛ իր, թե՛ գործընկերների հանդեպ: Նրան բնորոշ է եղել ինքնակատարելագործման ձգտումը, մշտապես կապված է եղել մասնագիտական գրականության հետ, հետևում էր գիտության և տեխնիկայի աշխարհի նորություններին, թարմացնում տեխնիկական գիտելիքները, անհրաժեշտության դեպքում՝ դրանք փոխանցում գործընկերներին:

1971 թ. պարգևատրվել է «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով, 2011-ին՝ «Անանիա Շիրակացի» մեդալով:

 Այս անկատար աշխարհից մի լավ մարդ էլ պակասեց: Բայց սփոփանքն այն է, որ մնայուն հետք թողեց և բարի հիշատակ...

Հիշատակդ լուսավոր լինի, պատվական մարդ, ընտանիքի օրինակելի հայր ու պապիկ:

                                                                                     Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02