Քաջարանի մշակույթի պալատում նշվեց մարտի 8-ը

09.03.2023 11:17
2311

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ և ԶՊՄԿ ՓԲԸ աջակցությամբ՝ Քաջարանի մշակույթի պալատում հավուր պատշաճի նշվեց կանանց միջազգային տոնը՝ Մարտի 8-ը։ Հաճելի մթնոլորտում կանանց ծաղիկներով դիմավորեցին և հյուրասիրեցին մշակույթի պալատի ճեմասրահում, այնուհետև Քաջարանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանի օրհնությամբ մեկնարկեց հանդիսավոր նիստը, որից հետո՝ օրվա խորհրդին համահունչ՝ իր ուղերձով հանդես եկավ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։

Միջոցառմանը ներկա էին հյուրեր, ԶՊՄԿ ՓԲԸ և համայնքի ամենատարբեր ոլորտների պատասխանատուներ և աշխատակիցներ։

Հանդիսավոր նիստից հետո խրախուսվեցին ամենատարբեր ոլորտների աշխատակցուհիներ, այնուհետև մեկնարկեց գեղեցիկ միջոցառումների շարքը, որի շրջանակներում հանդես եկան համայնքի ամենատարբեր ստեղծագործական խմբեր, իսկ երեկոն եզրափակվեց ՀՀ վաստակավոր արտիստ՝ Արամեի գեղեցիկ կատարումներով։

Օրվա միջոցառումները կազմակերպել էր Քաջարանի համայնքապետարանը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40