Կարկուտն իր սև գործն արեց, մնում է՝ փոխհատուցում լինի

16.06.2023 15:29
1589

Կեսօրին մոտ խմբագրություն եկավ Կապան քաղաքի բնակիչ  Օնիկ Աթայանը, ով վաստակած հանգստի անցնելուց հետո զբաղվում է մենատնտեսությամբ. 2020 թվականին Սյունիք բնակավայրից 2,5 կմ հեռավորության վրա այգի է հիմնել, տնկել մոտ 3000 ծառ, մի մասը պտղատու, մի մասը՝ արտադրական նշանակության: Այգու մի զգալի հատվածն էլ զբաղեցնում են բանջարաբոստանային մշակաբույսերը:

Հունիսի 15-ի երեկոյան ուժեղ կարկտահարությունից տուժել էր այգին. այդ մասին մենատնտեսն իրազեկ եղավ՝ հաջորդ օրն առավոտյան այգի այցելելով:

«Սյունյաց երկիրն» էլ Օնիկ Աթայանի հետ եղավ տարերային աղետից տուժած նրա այգում: Վնասը համատարած էր, նույնիսկ դժվար է հաշվարկել դրա չափը. արդեն կարմրաթուշ դեղձերը մի քանի տեղից ծակծկվել էին, մի մասը կարկտից թափվել էր ծառերի տակ: Բալենու ծառեր կային, որ լրիվ տերևահան էին եղել: Լիովին շարքից դուրս էին եկել բանջարաբոստանային մշակաբույսերը՝ ձմերուկը, սեխը, դդումը, վարունգը, պոմիդորը: Համեմատաբար քիչ էր տուժել լոբին, այն էլ հենակների շնորհիվ: Առվույտի պլանտացիան էլ ոչնչով չէր հուշում, որ այդտեղ բույս է ցանվել: Ի դեպ ֆերմերն այգում տնկել էր պավլովնիա ծառեր, որի բնափայտն օգտագործվում է որպես շինանյութ: Այդ ծառի տերևները նույնպես գետնին էին, հայտնի չէ՝ այդ ծառն ուշքի կգա՞... Տխուր պատկեր էին ներկայացնում հարևան խոտհարքները...

Վնասը փոխհատուցելու ակնկալիքով Օնիկ Աթայանը եղել է համայնքապետարանում, ապա մարզպետարանում. հայտնել են, որ պետք է հանձնաժողով կազմվի՝ վնասի չափը ճշտելու համար:

Մենատնտեսը, ով ահռելի ջանք է թափել և բույսեր ցանել, ծառերն արդեն պտուղ են տալիս, ակնկալիք ունի, որ գոնե վնասի չափի մի մասը կփոխհատուցվի: Հետաքրքրվեցինք՝  հնարավո՞ր է բանջարաբոստանային մշակաբույսերի նոր վարուցանք կատարել ներկայումս, Օնիկ Աթայանի պատասխանը լակոնիկ էր և սպառիչ՝ արդեն ուշ է: Նաև բացատրեց, թե ցանելու դեպքում վեգետացիա չի լինելու, և հայտնի չէ՝ չորս ամիս հետո բերք կվերցնե՞ս, թե՞ ոչ...

Վահրամ Օրբելյան

 

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38