Սիսիանցիները թող խնկարկեն հերոս-առաջնորդ, խիզախ հայորդի Պողոս Տեր-Դավթյանի գերեզմանը

26.07.2022 10:14
2807

... 1920թ. հոկտեմբերի վերջին ստեղծվեց 11-րդ բանակի զանգեզուրյան հարվածող  խումբը՝ Պ. Կուրիշկոյի հրամանատարությամբ: Կոմունիստական ջոկատների հետ միասին հարվածող խմբի մեջ մտնում էին 8 հազար զինվոր և մեծաթիվ ռազմական տեխնիկա (48 հրանոթ, 220  գնդացիր, 2 սավառնակ և այլն): Հարվածող խմբի մեջ էր մտնում  նաև թուրքական գունդը՝ բաղկացած 400 ասկյարներից: Հրամանատարությունը խնդիր էր դրել հարվածող խմբի առաջ՝ նոյեմբերի 1-ին սկսել և երեք օրվա ընթացքում ճնշել ապստամբությունը: Խումբը չորս ուղղությամբ շարժվեց Ղափան և Սիսիան: Հիմնական ուժերը կենտրոնացված էին Ղափանի շրջանում, որտեղ և նոյեմբերի 3-ին սկսվում են զինաբախումները։ Հաշվի առնելով հակառակորդի թվական ու տեխնիկական բացահայտ գերազանցությունը, Նժդեհը իր վաշտերին հրամայում է խուսափել առճակատումից և նահանջել կանխապես պատրաստված դիրքերը: Ականապատվել էին այն ձորերի ժայռերը, ուր, նահանջողներին հետապնդելով, պետք է մտներ հակառակորդը: Երբ հարվածող խմբի զորամասերը, հետապնդելով «նահանջող» ժողովրդական վաշտերին, մտնում էին ձորերը, մեկը մյուսի հետևից պայթում են ժայռերի տակ տեղադրված ական-տակառները՝ օդ բարձրացնելով հսկայական ժայռաբեկորները, որից հետո քարե ու երկաթե կարկուտը հեղեղում է ձորերը: Կռվի առաջին և երկրորդ օրերը պարտվում են հարվածող խմբի աջ ու ձախ թևերը: Երկու օր հետո նահանջում է Ղափանի վրա հարձակվող կենտրոն-զորախումբը:

Այս կռիվների մասին նոյեմբերի 8-ին Նժդեհը Հայաստանի զինվորական նախարարին գրում է. «Նոյեմբերի 3-ին թշնամին մեծ ուժերով 20-րդ և 28-րդ կարմիր հեծյալ բրիգադները (պետք է լինի դիվիզիաները Կ. Ս.), Բարգուշատի թրքությունը և 400 տաճիկ ասկյարներ կրկնեցին հարձակումը Ղափանի հյուսիսարևելյան գյուղերի, վրա: Կռիվներն աննախընթաց համառությամբ ու կատաղությամբ տևեցին չորս օր և վերջացան թշնամու պարտությամբ»: Սակայն նոյեմբերյան կռիվները Ղափանի վրա հարձակվող զորախմբերի պարտությամբ չավարտվեցին:

Զանգեզուրում կատարված վերջին խայտառակությունները կապված են Սիսիանի շրջանում թուրքական գնդի կատարած գազանությունների հետ է: Այս գունդը ռուսական զորախմբերի հետ Սիսիանի շրջանն «ազատագրելուց» հետո, համաձայն հրամանի, պետք է անցներ Նախիջևան և միանար այնտեղ գտնվող թուրքական ջոկատին: Նոյեմբերի 4-ին Յայջի գյուղը գրավելուց հետո, Նախիջևան մեկնելու փոխարեն, նրանք մտնում են հայկական գյուղերը և մինչև նոյեմբերի 12-ը ազատություն տալիս իրենց գազանաբարո կրքերին: Նրանց հետագա գործունեությունը խափանելու համար ոտքի են կանգնում Սիսիանի շրջանհ Ուզ և Ղարաքիլիսա գյուղերը: Շուտով նրանց օգնության է հասնում սիսիանցիների առաջնորդ Պողոս Տեր-Դավթյանի ջոկատը: Համառ մարտերից հետո թուրքական գունդը, շուրջ 100 սպանված թողնելով մարտի դաշտում, փախչում է Գորիս: Այս կռվում վիրավորվում և մի շաբաթ հետո մահանում է Սիսիանի վաշտերի հերոս-առաջնորդ, ղափանցի Պողոս Տեր-Դավթյանը (սիսիանցիները թող գտնեն, հուշարձանեն և խնկարկեն այս խիզախ հայորդու գերեզմանը): Թուրքական գնդի գործունեությունը Զանգեզուրում հարուցում է համաժողովրդական զայրույթ: Ոտքի են կանգնում նաև Գորիսի շրջանի գյուղերը: Զգալով, որ իրենց դեմ ուղղված համաժողովրդական զայրույթը հասել է գագաթնակետին և բացառված չէր, որ Պարսկաստանում կարմիր զորամիավորումների հետ կատարվածը կարող էր կրկնվել Զանգեզուրում, զանգեզուրյան հարվածող զորախումբը 1920 թ. նոյեմբերի 21-ին թողնում է Գորիսը և մարտերով հեռանում Զանգեզուրից:

 

Կտրիճ Սարդարյան

                                                                        Հատված «Պատմություն և իրականություն»

գրքից

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08