Հանքարդյունաբերության արդի մարտահրավերները եւ չիրացվող ներուժը

21.02.2023 20:46
2433

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է 2022 թվականը, ներկայացրել ոլորտի արդի մարտահրավերները եւ տեսակարար կշիռը բյուջետային մուտքերի կառուցվածքում:

Banks.am-ն առանձնացրել է հանդիպման առանցքային հատվածները:

Մարտահրավերները

Այն մարտահրավերները, որոնք ունենք ոլորտում եւ ընդհանրապես տնտեսության մեջ, մեծամասամբ սկսել են 2022 թվականից: Ամենածանր եւ ամենադժվար գործոնը դրամի ամրապնդումն է: Ոլորտը, ինչպես նաեւ մնացած արտահանող կազմակերպությունները, շատ ծանր դրության մեջ են հայտնվել, քանի որ կազմակերպություններից շատերի ծախսային մասը դրամային է, իսկ հասույթը՝ արտարժույթով: Սա բերել է նրան, որ ինքնարժեքն աճել է, եւ ոլորտի շատ կազմակերպություններ փաստացի վնասով են աշխատում:

Այս հարցը մենք մի քանի անգամ ներկայացրել ենք կառավարությանը: Ցավոք, խնդիրն իրականում շատ ավելի խորքային է: Եթե Կենտրոնական բանկը քայլեր ձեռնարկի եւ դրամը թուլացնի, դա էլ կարող է բերել հակառակ իրողության: Այսինքն՝ հասկանում ենք, որ ուղղակիորեն այս խնդիրը շատ դժվար է լուծել: Մենք մի քանի առաջարկ ենք ներկայացրել կառավարությանը, թե դրամի այսպիսի ամուր կուրսը պահպանվելու դեպքում ինչ քայլեր կարելի է ձեռնարկել, որ ոլորտն եւ արտահանող կազմակերպությունները չունենան այդ խնդիրները:

Նախորդ տարի ոլորտում եւս երկու խնդիր ունեինք, բայց այս պահի դրությամբ դրանք արդեն չկան: Մեկն աննախադեպ արտահանման տուրքն էր, որը, մեր կարծիքով, տնտեսապես հիմնավորված չէր, մյուսը՝ հիմնական մետաղների գների անկումը: Այժմ արտահանման տուրքը չկա, իսկ մետաղների գներն արդեն վերականգնվել են:

Արտահանման ծավալները

2021թ.-ի համեմատ 2022-ին հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների նվազումը հիմնականում պայմանավորված է եղել երկրորդ խոշոր արտադրողի՝ Թեղուտի հանքի չաշխատելով: Բայց մնացած բոլոր արտադրողներն ունեցել են աճ: ԶՊՄԿ-ն մոտ 20% ավելի արտադրանք է տվել եւ արտահանել: Մնացած բոլոր կազմակերպությունները եւս արտահանման ծավալների խնդիրներ չեն ունեցել:

Ամուլսարը եւ չիրացվող ներուժը

Հայաստանում կա մեկ միջազգային մակարդակի խոշոր հանքագործական կազմակերպություն՝ ԶՊՄԿ-ը, երկրորդ այդպիսի էական կազմակերպությունը պետք է լիներ Ամուլսարի հանքը: Բայց այն ինչ պատահեց Ամուլսարի հետ, շատ վատ էր: Արեւմտյան միջազգային ներդրողները փորձում էին Հայաստանում սկսել մի մեծ նախագիծ, ինչը չստացվեց, չնայած նրանք ոչ մի օրենք չէին խախտել: Երբ խոսում ենք ԶՊՄԿ-ից, որի վճարած հարկերը շատ մեծ են, մի այդպիսի կորուստ վերջին 4-5 տարում ունենք Ամուլսարի դեպքում: Խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների չիրականացված մուտքի մասին է:-

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12