Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ

01.06.2026 12:19
362

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ՝ նշանավորելով կարևոր հանգրվան Հայաստանի հանքարդյունաբերության համար և վերահաստատելով ոլորտի հանձնառությունը պատասխանատու հանքարդյունաբերության, կայուն զարգացման և միջազգային առաջատար չափանիշներին համապատասխան գործունեության նկատմամբ։

ICMM-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ռոհիթեշ (Ռո) Դհավանը, ողջունելով ՀՀՄՄ-ի անդամակցությունը, նշել է․

«Մեծ պատիվ է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիային ողջունել ICMM-ում՝ մեր ոլորտի և Հայաստանի զարգացման ճանապարհի համար կարևոր մի ժամանակահատվածում։

Հանքանյութերի և մետաղների նկատմամբ պահանջարկն աննախադեպ աճում է, և միաժամանակ մեծանում են ակնկալիքները, որ դրանք պետք է արտադրվեն պատասխանատու կերպով։ ՀՀՄԱ-ի անդամակցությունը ICMM-ին արտացոլում է չափանիշների բարձրացման և էներգետիկ փոխակերպման պահանջները բավարարելու ընդհանուր հանձնառությունը՝ առանց վնասելու համայնքներին կամ բնությանը»։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը նշել է․

«ՀՀՄԱ-ի առաքելության առանցքային ուղղություններից է Հայաստանում ժամանակակից, պատասխանատու և գլոբալ մրցունակ հանքարդյունաբերության ձևավորմանը նպաստելը։ ICMM-ի անդամ դառնալը կարևոր հանգրվան է այդ ճանապարհին։ Այն Հայաստանի հանքարդյունաբերությունը կապում է պատասխանատու հանքարդյունաբերության ոլորտի համաշխարհային առաջատար հարթակի հետ և ստեղծում է գիտելիքների փոխանակման, մասնագիտական կարողությունների ամրապնդման և միջազգային լավագույն փորձի ներդրման արժեքավոր հնարավորություններ։

Մենք հպարտ ենք միանալու մի համայնքի, որը կիսում է ժամանակակից և արդյունավետ կառավարվող հանքարդյունաբերության տեսլականը, և ակնկալում ենք թե՛  սովորել համաշխարհային լիդերների փորձից, թե՛ ներկայացնել Հայաստանի փորձը միջազգային մասնագիտական քննարկումներում»։

Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհուրդը (ICMM) աշխարհի առաջատար հանքարդյունաբերական կառույցներից է, որը միավորում է կազմակերպություններին՝ աշխարհի 26 ամանախոշոր հանքային ընկերություններին, ինչպես նաև ոլորտային միավորումներ՝ 39 ազգային ու պրոֆեսիոնալ ասոցիացիաներին, որոնք պատասխանատու են հանքարդյունաբերության զարգացման համար։ Կազմակերպության անդամները միասին ներկայացնում են համաշխարհային հանքարդյունաբերության զգալի մասը և հանձնառու են ոլորտի բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ESG) արդյունավետության շարունակական բարելավմանը։

Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի մարմինների, Միջազգային ֆինանսական հաստատությունների և հեղինակավոր հարթակների հետ՝ նպատակ ունենալով բարձրացնել բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) չափանիշները ողջ աշխարհում:

Մեր ասոցիացիայի անդամակցությունը ICMM_ին կբացի զարգացման նոր հորիզոններ` լավագույն փորձի ներդրում, որը կապահովի հասանելիություն պատասխանատու հանքարդյունաբերության համաշխարհային առաջատար ստանդարտներին և մեթոդոլոգիաներին:

Այն նաև ենթադրում է գլոբալ ինտեգրում` Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը համապատասխանեցվում է միջազգայնորեն ճանաչված բնապահպանական և սոցիալական բարձր չափանիշներին: ՀՀՄԱ _ի անդամակցությունը այս խորհրդին կարող է դառնալ  հարթակ` միջազգային խոշորագույն դերակատարների հետ փորձի փոխանակման և նոր գործընկերային կապերի հաստատման համար:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40