Մելիքսեթ Պողոսյանն արձագանքում է իր անունն անտեղի շահարկող հրապարակումներին

19.04.2023 17:51
6303

Երեկվանից շրջանառվում է խոսակցություն առ այն, թե իբր Մելիքսեթ Պողոսյանի դրդմամբ ապրիլի 18-ին Տեղ գյուղի մշակույթի տանը ծեծի է ենթարկվել համայնքի ավագանու  ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը, թե իբր նույն մարդկանց կողմից ծեծի է ենթարկել Տեղի մեկ այլ բնակիչ ևս, ով ներկայումս գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում:

Այդ ամենի պատճառը, ըստ Մասիս Զեյնալյանի հայտարարության, աշխարհազորը համալրելու հրահանգն է եղել. իբր գյուղի որոշ բնակիչների պարտադրել են համալրել աշխարհազորային ջոկատների շարքերը: Նաև դատապարտել է աշխարհազորի իբր ձևական էությունը և այն վերացնելու առաջարկություն հնչեցրել:

Քիչ առաջ զրույց ունեցանք Մելիքսեթ Պողոսյանի հետ՝ խնդիր ունենալով պարզել այդ խոսակցությունների իսկությունը:

- Պարոն Պողոսյան, տեղյակ ենք Ձեր անձի շուրջ վերջին օրերի խոսակցություններին, բայց քանի որ մեկ կողմի կարծիքն է առայժմ շրջանառվում, ապա կուզենայինք լսել նաև Ձեր պարզաբանումը որոշ հարցերի առնչությամբ: Նախ՝ ի՞նչ է տեղի ունեցել Տեղի մշակույթի կենտրոնում, որի արդյունքում (ըստ տարածված տեղեկությունների) ծեծկռտուք է տեղի ունեցել:

- Այդ օրը՝ ապրիլի 18-ին, ես Տեղ գյուղում չեմ եղել և ոչ էլ դահլիճում:

Իմ անունը շահարկողները պարզապես ստում են...

Կխնդրեի՝ գնանք Տեղ գյուղ, մարդկանց հանդիպենք, Մասիս Զեյնալյանին նույնպես հրավիրենք, թող իմ աչքերին նայի և ասի՝ հրամանատարն այդ միջադեպի հետ առնչություն ունի:

Իմ անձի շուրջ տարածվող խոսակցություններն ակնհայտ մանիպուլյացիայի դրսևորում են: Երեկ՝ ուշ ժամին եմ լրահոսից տեղեկացել այդ ամենի մասին:

Մասիս Զեյնալյանի հոր հետ, նրա ընտանիքի հետ նորմալ, նույնիսկ ջերմ հարաբերություններ ունեմ, իսկ թե ով է նրան դրդում՝ դա արդեն այլ հարց է…

Հիմա դրա ժամանակը չէ, որ ես կամ մեկ ուրիշը գյուղում լարվածություն առաջացնեն, ինձ համար ոչ հարազատ համագյուղացիներ չկան, բոլորն ինձ համար թանկ են ու հարազատ: Ինքս Տեղ գյուղից եմ, իմ նախնյաց գերեզմաններն այդտեղ են, մի խոսքով՝ բոլորին հարգում և սիրում եմ: Այդքանից հետո միայն զարմանում եմ, որ նման խոսակցություններ կարող են ծավալվել իմ անձի շուրջ:

- Իբր ապրիլի 18-ի միջադեպից առաջ ևս գյուղի մեկ բնակիչ, նույն մարդկանց կողմից, ծեծվել և հիմա հիվանդանոցում է:

- Այդ ամենի մասին, ինչպես նշեցի, լրահոսից եմ տեղեկացել...

Եթե իրոք նման դեպք է տեղի ունեցել, ապա իրավապահ մարմինները թող հետամուտ լինեն սահմանված կարգով՝ ով մեղավոր է, թող նա էլ պատասխան տա:

Ես ամեն օր սահմանի տարբեր ուղղություններում եմ լինում, պաշտպանական հարցեր եմ լուծում:

Դեռևս 80-ական թվականներից իմ հայրենի գյուղի ինքնապաշտպանության հրամանատարն եմ եղել ու կամ:  Եվ ինչպե՞ս եք պատկերացնում, որ նման կարգավիճակ ունենալով, որևէ մեկի վրա ձեռք բարձրացնելու կողմնակից լինեմ:

Կրկնում եմ՝ գնանք գյուղ՝  լրագրողներով, գյուղացիներին հարցնենք՝ օգնելուց և սատար կանգնելուց բացի ո՞ւմ եմ երբևէ վատություն արել:

- Աշխարհազորին անդամագրվելու կարգն է դատապարտում Մասիս Զեյնալյանը, այն ցրելու առաջարկություն հնչեցնում. իրո՞ք Տեղ գյուղում կա պարտադրանք՝ աշխարհազորին անդամագրվելու հարցում:

- Հեռավար հարցազրույցով չեմ կարող հանգամանալից խոսել աշխարհազորայիններին առնչվող բոլոր հարցերի մասին, դրանք մեծամասամբ ռազմական գաղտնիք են ներկայացնում:

Մենք, որ աշխարհազորի հրամանատարի հետ գնացել ենք հանդիպման... Տղաներն ասում էին՝ զենք տվեք, մենք էլ պատասխանեցինք՝ անօրինական զենք չենք կարող տալ, եթե ուզում եք մասնակցել սահմանների պաշտպանությանը, ապա եկեք սահմանված կարգով հրամանագրվեք, զենք վերցրեք, գումար ստացեք... Աստված չանի, որ մեկին մի բան պատահի...

Այդ թեմայի շուրջ ենք զրուցել, մնացյալի մասին չեմ կարող բարձրաձայնել՝ հասկանալի պատճառներով:

Այնպես որ՝ չեն կարող զրահաբաճկոն հագնել, զենք վերցնել և գյուղի մեջ կանգնել ու գյուղ այցելողներին էլ հեքիաթներ պատմել: Ցավոք, հանրության մեջ կա մի շերտ, որ անընդհատ խառնում է ու ազդում գյուղի բարոյահոգեբանական վիճակի վրա:

Արցախյան երեք պատերազմի ժամանակ, փառք Աստծո, գործով եմ ապացուցել իմ նվիրվածությունը հայրենիքին:

Մեր երկրի համար դժվարին այս ժամանակներում էլ նկարագիրս չեմ փոխել, նույն Մելիքսեթն եմ, ով հայրենիքի համար անմնացորդ ծառայել ու ծառայում է:

Չկա մի գյուղացի, քաղաքացի, մարտական ընկեր, ում հանդիպելիս դեմքս, հայացքս փախցնեմ: Որտեղ եղել եմ՝ խիզախությունը, հայրենասիրությունն է իմ մեջ խոսել:

Նույն հրամանատարն եմ, իմ կուսակցությունը և կյանքիս գլխավոր նպատակը հայրենիքիս պաշտպանությունն են, իսկ ովքեր հեքիաթներ են պատմում, նկարվում, բողոքում, կռվողի պատրանք ստեղծում... Ինձ համար խորթ է այդ ամենը:

- Հայտարարում են նաև, որ աշխարհազորի կողմից զենքի տիրապետման վիճակն է անբավարար...

- Այդ հարցում ևս ստում են: Մարտական պատրաստությունը, կրակային պատրաստությունն ամենօրյա գործեր են, անընդհատ կատարելագործվելու թեմաներ: Իսկ եթե մարտական պատրաստության մեջ կան հետ մնացողներ, ապա նրանց հետ հավելյալ աշխատանք ենք տանում:

Այնպես որ՝ զենքը կա, մյուս հնարավորությունները կան, հայրենիքի համար ծառայող է պետք... Ես պահանջում եմ՝ գնանք Տեղ գյուղ, թող Մասիս Զեյնալյանն իմ երեսին նայի և պնդի իր ասածները. եթե նրա նկատմամբ, նրա ընտանիքի հանդեպ ինչ-որ սխալ եմ թույլ տվել, ապա պատրաստ եմ ներողություն խնդրելու, եթե ոչ, նա պետք է ներողություն խնդրի՝ ինձ զրպարտելու, իմ արժանապատվությունը վիրավորելու համար:

- Աշխարհազորին անդամագրվելու պարտադրանք կա՞, թե՞ ոչ: Որքանով տեղյակ եմ՝ Տեղ գյուղում և  ընդհանրապես այդ ենթաշրջանի գյուղերում նույնիսկ մարդիկ խնդրում են, որ անդամագրվեն աշխարհազորին:

- Միայն կամավոր սկզբունքով է անդամագրումը: Որ համայնքում չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել՝ ասում ենք՝ կամավոր գնանք, մեր սահմանում կանգնենք: Բայց գնալու համար պետք է կցագրենք, հրաման տանք, առանց պայմանագրի չենք կարող զենք-զինամթերք հատկացնել տվյալ կամավորին: Ասել է թե՝ ամեն ինչ պետք է լինի օրինականության տիրույթում:

Հ.Գ.

Չենք կարող (որքան էլ աղմուկ-աղաղակն ընդգրկուն լինի) չհիշել հանրահայտ իրողությունը՝ Մելիքսեթ Պողոսյանն Արցախյան առաջին պատերազմի, 2016 թ. ապրիլյան պատերազմի արժանապատիվ հրամանատարներից է, Արցախյան երրորդ պատերազմի օրերին սյունեցիներին ոտքի հանող անձնավորություններից:

Մելիքսեթ Պողոսյանը 2020 թ. նոյեմբերից հետո Սյունիքում և Սյունիքի շուրջ ստեղծված ծանրագույն վիճակում մարզպետի պաշտոնը ստանձնած անձնավորությունն է:

Նա ԵԿՄ Սյունիքի կառույցի ղեկավարն է: Եվ անկախ այն բանից, թե հետմանվելյան ԵԿՄ-ն ինչ հեղինակություն ունի Հայաստանում, մեր մարզի երկրապահներին 44-օրյա պատերազմից հետո (և մինչև հիմա) տեսել ու տեսնում ենք և՛ Ներքին Հանդում, և՛ Մեծ Իշխանասարում, և՛ ադրբեջանցիների հետ  շփման գծի ամենաթեժ կետերում:

Ավելին՝ մարդկանց հարգելու, մարդկանց արժանապատվությունը պաշտպանելու հատկանիշները, համեստությունը, չափի զգացումը նրա կերպարի բնորոշիչներից են:

Մենք, միանշանակ, կողմնակից չենք որևէ իրավախախտում կամ հանրային վտանգավորություն ներկայացնող արարք պարտակելու գործելակերպին: Սակայն կողմնակից չենք նաև մեր նվիրյալներին (դեռևս չստուգված և չհիմնավորված հայտարարությունների հիման վրա) արատավորելու նկրտումներին: Եվ ուրեմն՝ տեղի ունեցածը պետք է հանգամանալից ուսումնասիրվի ու նոր միայն եզրակացություններ արվի:

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ

01.06.2026 12:19

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ

01.06.2026 12:17

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈւՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.06.2026 12:00

Քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը. ընտրություններին մնաց մեկ շաբաթ

01.06.2026 11:34

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:32

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:17

Օվերչուկ. Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի

01.06.2026 11:14

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

01.06.2026 11:11

Ընտրությունը միայն այն չէ, թե ով պիտի կառավարի պետությունը, այլ նաև՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել․ պատմական հիշողությունը կորցրած, վախով առաջնորդվող, ինքնությունից հեռացող Հայաստա՞ն. Ռուբեն Սրբազան

01.06.2026 11:06

Սրա՞նք պիտի վերարտադրվեն հունիսի 7-ին․ Ծավի և Վերին Խոտանանի դպրոցների ոդիսականը

01.06.2026 10:56

Մենք պետք է արտաքին քաղաքականության մեջ առաջին տեղում դնենք Հայաստանի շահը. Արման Թաթոյան

31.05.2026 22:52

Սրանց վռնդելը քիչ է, ժողովրդի համբերությունը լցվել է․ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ Ազատության հրապարակից

31.05.2026 22:46