Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:32
715

Իմ փոքրիկ բարեկամներ,

սրտանց շնորհավորում եմ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Հունիսի 1-ը օրացույցի թերևս ամենալուսավոր տոներից մեկն է, որը մեզ նախ և առաջ պարտավորեցնում է կենտրոնացնել համայնքի ողջ ներուժը և գործի դնել մեր բոլոր ջանքերը` մանուկներին խաղաղ ու անվտանգ մանկություն և արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելու համար։

Այս օրը նաև կարևոր հիշեցում է բոլորիս, որ յուրաքանչյուր երեխա ունի սիրվելու, պաշտպանված լինելու և լիարժեք ապրելու իրավունք։

Մեր համայնքը, համայնքի ընտանիքները և յուրաքանչյուրս ունենք մի մեծ պարտականություն՝ պաշտպանել երեխաներին, լսել նրանց ձայնը, հարգել նրանց կարծիքը և տալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է առողջ, կրթված և երջանիկ մեծանալու համար։

Մեր երեխաները պետք է ապրեն մի հասարակությունում, որտեղ գերակշռում է սերը, համբերությունը, հարգանքը և խաղաղությունը։

Մաղթում եմ, որ յուրաքանչյուր երեխա մշտապես շրջապատված լինի ընտանեկան սիրով, անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ։

Եղե՛ք առողջ ու երջանիկ, նաև արդարացրեք ձեզ հետ կապված մեր բոլոր հույսերը:

Անհոգ մանկություն ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40