Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը «Վահրավարի օր» տոնի առթիվ

17.08.2025 18:41
545

Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ

Այսօր նշվում է Վահրավար բնակավայրի տոնը՝ ծնունդ տալով մի գեղեցիկ ավանդույթի, որը համոզված եմ՝ կդառնա Մեղրի համայնքի մշակութային կյանքի կարևոր բաղադրիչ։

Սա ոչ միայն պատեհ առիթ է, այլև լավ հնարավորություն՝ վերստին առերեսվելու, թե որքան հարուստ է մեր հողը հայրենի և որքան խոր և ամուր են մեր հազարամյա արմատները։

Կաքավաբերդի գյուղախմբի գեղատեսիլ Վահրավարը գտնվում է կանաչազարդ ձորահովտում, ծովի մակարդակից 1380 մետր բարձրության վրա:

Բազմադարյա տարեգրությամբ գողտրիկ բնակավայր է, հարուստ պատմամշակութային հուշարձաններով, մասնակից պատմական անցքերի ու դեպքերի, ճանաչված՝ անվանի մարդկանցով։

Գյուղն ուներ հանրաճանաչ գերդաստաններ, որոնցից են Աթանեսյանները, Ախպերջանյանները, Հարությունյանները, Համբարձումյանները, Մարգարյանները, Հովհաննիսյանները և ուրիշներ:

Կարմիր վանքում է 1322 թվականին գրվել Վահրավարի Ավետարանը: Հիշատակարանը գրել է Հակոբ Խլաթեցի գրիչը վանքի Տիրանուն քահանայի խնդրանքով:

Գյուղը հայտնի է իր բարեբեր դաշտերով, զուլալ ու սառնորակ ջրերով և աշխատասեր, բազմաշնորհ մարդկանցով, ովքեր դարեր շարունակ պահպանում են ավանդույթները ու ստեղծում նոր մնայուն արժեքներ։

Վահրավարն իր խորհրդով միավորում է Մեղրին սնուցող իր ջրի զուլալությունն ու վահրավարցու հոգևոր զորությունը, մեզ համար այն հնի ու նոր միասնության մի փառահեղ օրինակ է, ուրախության աղբյուր։

Տոնը հրաշալի հնարավորություն է մեկտեղելու բոլոր սերունդներին, ամրապնդելու բարեկամական կապերը և համայնքում ստեղծելու ջերմության ու համերաշխության մթնոլորտ։

Շնորհակալություն եմ հայտնում Վահրավարի վարչական ղեկավար Ռոմիկ Պողոսյանին, բոլոր վահրավարցիներին, ովքեր իրենց գործով, նվիրումով և անսպառ եռանդով նպաստել են գյուղի բարօրությանը։

Վստահ եմ՝ «Վահրավարի օր» տոնակատարությունը կդառնա սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթ, որը բոլորիս կմիավորի և կոգեշնչի, համախմբելով մեկ գաղափարի շուրջ՝ սիրել և զարգացնել մեր չնաշխարհիկ բնակավայրը։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՎԱՀՐԱՎԱՐ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40