ԲՀԿ–ի բավականին մեծ ծավալի ձայներ ուղղակի չեն հաշվարկվել. Արման Աբովյան

08.06.2026 18:57
377

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը խիստ մտահոգիչ է համարում ԱԺ ընտրությունների ընթացքը։ Այդ մասին նա այսօր ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 3.9%-ը, ինչը ուժին թույլ չի տվել մտնել նոր Ազգային ժողով: Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել:

«Տարօրինակ գործընթացների ականատեսը եղանք գիշերը ձայերի հաշվարկի ժամանակ։ Ձայների հաշվարկը պարբերաբար ընդհատվում էր, ու բացարձակ թվերի հետ կապված տարօրինակ փոփոխություններ էին լինում»,– ասաց նա։

Աբովյանը տեղեկացրեց, որ իրենք վերահաշվարկի գործընթացի մեջ են, իսկ թե քանի ընտրատեղամասերում է վերահաշվակի գործընթաց սկսվել, նա դժվարացավ ասել։

Նրա խոսքով` ընդամենը 4 ընտրատեղամասի վերահաշվարկից արդեն իսկ 120 ձայն վերադարձվել է կուսակցությանը, և այդ մասին քաղվածքները ներկայացրել են ԿԸՀ` ճշտգրտումներ անելու։

«Խնդիրները, որոնց մենք ականատես ենք լինում, ոչ թե տեխնիկական բնույթի են, այլ քաղաքական` հաշվի առնելով քաղաքական այն պրոցնեսները, որոնք հետագայում կարող են տեղի ունենալ ԱԺ–ում։ Եթե խորհրդարանում լինի 3 ընդդիմադիր ուժ, այդ դեպքում այլ պրոցես կարող է ընթանալ ԱԺ–ում, իսկ եթե լինի 2 ընդդիմադիր ուժ` լրիվ այլ»,– նշեց Աբովյանը։

Նա այս պահին խուսափեց որևէ խոսք ասել ԿԸՀ–ի մասին. միայն նշեց, որ անգամ ձայների հպանցիկ ուսումնասիրությունները ցույց են տալիս` ԲՀԿ–ի բավականին մեծ ծավալի ձայներ ուղղակի չեն հաշվարկվել։

Ինչ վերաբերում է հարցին` մանդատները կվերցնեն, թե ոչ, Աբովյանը նշեց, որ այս պահին չի կարող հստակ որևէ պատասխան տալ, քանի որ կուսակցությունում բոլոր որոշումներն ընդունվում են կոլեգիալ։

«Մենք մանդատի կռիվ չենք անում, մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ գնալու ենք մեր ընտրողների ամեն ձայնի հետևից»,– ընդգծեց նա։

ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանն իր հերթին նշեց, որ ընտրատեղամասերում արձանագրված անճշտությունների ուղղման պարագայում ձայները բավարարելու են, որ ԲՀԿ–ն սահմանված 4 տոկոսի շեմը կարողանա հաղթահարել։

Նա նշեց, որ եղել է ընտրատեղամաս, որի արձանագրությունում նշված է, որ ԲՀԿ–ն ունի 77 ձայն, սակայն վերջնական փաստաթղթում գրված է 1 ձայն։

«Երբ դեռ 25 տոկոսը չի ամփոփվել, Փաշինյանն իր վրա է վերցնում ԿԸՀ նախագահի գործառույթն ու որոշում, թե իրենք ինչ ձայներով են հաղթել, իսկ առավոտյան հանկարծ հայտնաբերում է, որ իրենք ԱԺ–ում կարևոր որոշումներ կայացնելու համար չեն ունենալու բավարար ձայներ, ու հենց այդ ժամանակ էլ տեղի է ունենում ԲՀԿ–ի ձայների կորուստ»,– հայտարարեց Վարդանյանը։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։

Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:

arm.sputniknews.ru

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24