Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48
52

Կապանում արդեն յոթերորդ տարին անընդմեջ անցկացվում է կապանյան ավանդական ուտեստի՝ Կուրկուտի փառատոնը։ Տարիների ընթացքում ձևավորված գեղեցիկ ավանդույթն այս անգամ ևս մարդկանց համախմբել էր մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ արժևորել ազգային խոհանոցն ու պահպանել տեղական ավանդույթները՝ փոխանցելով այն սերնդեսերունդ։

Տոնախմբությունը տարեցտարի ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում, ինչի մասին է վկայում նաև կուրկուտ պատրաստողների թվի աճը։ Օրվա գլխավոր հերոսները՝ 22 վարպետ-խոհարարները համայնքապետարանի կողմից ստացել են խորհրդանշական նվերներ։

Միջոցառման առանցքում այս տարի ևս բարեգործությունն էր։ Փառատոնի ընթացքում բոլոր տաղավարներից գոյացած շուրջ 6 560 000 ՀՀ դրամը ուղղվելու է Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի հանրակացարանում բնակվող Ռաֆայելյանների բազմազավակ ընտանիքի երազանքի իրագործմանը՝ բնակարանի ձեռքբերմանը:

Փառատոնի ջերմ մթնոլորտն ու գունեղ միջավայրն ամբողջացնում էին համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների և երիտասարդական խորհրդի կողմից պատրաստված թեմատիկ տաղավարները, որոնք աչքի էին ընկնում ոչ միայն գեղեցիկ ձևավորմամբ, այլև ավանդական ուտեստների առատությամբ և բազմազանությամբ։ Այցելուները հնարավորություն են ունեցել համտեսելու կուրկուտ, թարմ լավաշ, տնական գաթա, փախլավա, չրեր, մուրաբաներ, ջեմեր, ինչպես նաև գյուղական այլ արտադրատեսակներ։

Փառատոնային օրը լի էր նաև երաժշտական անակնկալներով։ Իրենց ելույթներով հանդես են եկել Իմ Փրոջեքթ/Im Project, Հայություն/Hayutyun բենդերը, DJ Jokey-ը՝ ապահովելով մասնակիցների բարձր տրամադրությունը։

Միջոցառման ծրագրում իրենց ուրույն տեղն ունեին նաև մարզական մրցումները։ Բազկամարտի և պարանի ձգման մրցաշարերի հետ մեկտեղ անցկացվել է նաև նարդու առաջնության եզրափակիչ փուլը։ Հաղթող մասնակիցները արժանացել են հավաստագրերի, մեդալների, գավաթների և նվերների։

Իհարկե, փառատոնի ամենասպասված հատվածներից մեկը լավագույն կուրկուտ պատրաստողի մրցույթի ամփոփումն էր։ 22 վարպետ-խոհարարի պատրաստած ուտեստները գնահատվել են ժյուրիի կողմից, որի արդյունքում «Կուրկուտի փառատոն-2026» մրցանակի հաղթող է ճանաչվել Հովիկ Հարությունյանը։

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառված կապանյան ավանդական ուտեստի փառատոնը ամեն տարի կազմակերպում է Կապանի համայնքապետարանը Կապանի մշակույթի կենտրոնի հետ համատեղ ջանքերով։ Փառատոնի կազմակերպմանը այս տարի ևս աջակցել է «Կապան» բարեգործական հիմնադրամը։

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21