Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:17
564

Հունիսի 1-ը մեր օրացույցի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնն է՝ նվիրված մեր կյանքը գունավորող, մեր կյանքին իմաստ հաղորդող ու ամենաջերմ զգացմունքները արթնացնող էակներին՝ երեխաներին, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորին։

Այս օրը ևս մեկ հրաշալի առիթ է մեր երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, նրանց օրը իրական տոն դարձնելու և նրանց հանդեպ մեր ունեցած անսահման սերն ու նվիրվածությունը արտահայտելու։

Հունիսմեկյան այս տոնը համընդհանուր հիշեցում է նաև մեր կարևոր առաքելության մասին՝ որպես ծնողներ, որոնց ուսերին է դրված երեխաների բարեկեցիկ ու լիարժեք մանկության ապահովման ողջ պատասխանատվությունը։ Յուրաքանչյուրիս պարտականությունն է ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները՝ մեր երեխաների իրավունքների պաշտպանության, կրթության, դաստիարակության ու համակողմանի զարգացման համար, միևնույն ժամանակ սեփական վարքագծի օրինակով նրանց մեջ սերմանել պատասխանատվություն, կարգապահություն, հոգատարություն, բարի կամքի և հարգանքի դրսևորում շրջապատի նկատմամբ։

Ժողովրդական խոսքն ասում է՝ երեխան ծնողի հայելին է, և հենց այդ հայելու մեջ պարզ երևում են մեր դաստիարակության արդյունքները։

Սիրելի՛ երեխաներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում առողջություն, անհոգ ու խաղաղ մանկություն և անսպառ ժպիտներ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40