«Փոքրիկ հերոսներ» խորագրով ճամբար Բաց կրթություն Գորիսի կենտրոնում

27.12.2023 11:43
1290

Հայաստանի ամերիկյան համալսարանի  Բաց կրթության Գորիսի կենտրոնում դեկտեմբերի 11-22-ը  կազակերպվել էր  «Փոքրիկ հերոսներ» խորագրով ճամբար՝ նախատեսված 10-14  տարեկան արցախցի երեխաների համար: Ճամբարի նպատակն էր՝ օգնել երեխաներին զարգացնել և ձևավորել սեփական դրական արժեհամակարգ՝ համատեղելով այն հաճելի ժամանցի հետ: Այդ նպատակն իրագործվել է մշակութային միջոցառումների, հավաքական աշխատանքի և նոր հմտություններ ձեռք բերելու ու յուրացնելու շնորհիվ:

 Ճամբարը նպատակ ուներ  նաև օգնել  երեխաներին՝ հաղթահարելու սթրեսը՝ տարբեր միջոցառումներում ներգրավված լինելու, ինչպես նաև միմյանց հետ հաղորդակցվելու և խնդիրներ լուծելու խաղերի, վստահություն ձևավորող առաջադրանքների միջոցով:

Ճամբարը երեխաներին ծառայել է որպես իդեալական հարթակ՝ միասին աշխատելու կրթական միջավայրում: Բացի նշված աշխատանքներից՝ շեշտադրումը դրված է եղել  մասնագիտական կողմորոշման, մեր երկրամասի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու վրա՝  համեմված լինելով տարբեր գիտափորձերով, խոհարարական աշխատանքներով, ձեռագործությամբ, կինոֆիլմերի դիտումներով, անգլերեն լեզվի զարգացմանը միտված խաղերով ու վարպետաց դասերով:

 Եվ ամենակարևորը՝ ճամբարը փոխադարձ վստահության մթնոլորտ է ձևավորել՝ օգնելով երեխաներին զգալ  իրենց որպես մեր  հասարակության լիիրավ անդամ, ձեռք բերել նոր ընկերներ։

 

Էլեն Հախվերդյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40