Քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը. ընտրություններին մնաց մեկ շաբաթ

01.06.2026 11:34
179

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավի հերթական օրվա ընթացքում թերևս ամենաշատն առանձնացան ոչ թե Երևանում ՝ վարչապետի մասնակցությամբ հանդիպումները, այլ Արագածոտնի մարզում կուսակցական միջոցառումները: «Հրապարակ»-ը մի ձայնագրություն հրապարակեց, որում Բյուրականի դպրոցի տնօրենի պաշտոնակատարն ուսուցիչներին հորդորում էր հավաքվել գյուղապետարանի դիմաց. նա չի հերքել, որ իր ձայնն է.

«Կխնդրեի, որ դուք բոլորով ներկա լինեք՝ ընդունելու մեր պարոն մարզպետին և իր թիմակիցներին, լինելու են նաև շատ հյուրեր, հարգելի ուսուցիչներ, խնդրում եմ, որ դուք նույնպես ներկա լինեք, լինելու է նաև համերգային ծրագիր»:

Տնօրենի պաշտոնակատար Վարսենիկ Վարդանյանն ավելի ուշ տեղում հարցազրույց տվեց News.am-ին ու չթաքցրեց՝ ինքն ու ուսուցիչները եկել են «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին. - «Ես ուսուցիչներին ընդամենը որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ հրավիրել եմ, որ գան այստեղ, անընդհատ հարցեր են լինում, որպեսզի մարզպետին հանդիպեն և իրենց ունեցած հարցերը փոխանցեն մարզպետին, դրա համար հրավիրել եմ, որ ուսուցիչները ներկա գտնվեն»:

«Ես ուղղակի աջակից եմ, սիրով մասնակցում եմ, խնդրում եմ՝ ոչ մի սադրանք», - ասում էր ներկաներից մեկը:

Նիկոլ Փաշինյանն իր մի շարք ենթակաների, կուսակցականների, այդ թվում նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների հետ շրջում էր մայրաքաղաքի Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում.

Փաշինյանն այսօր բանավեճերի մեջ չմտավ. քարոզարշավն անցավ արդեն սովորական ձևով՝ քայլերթ, սելֆիներ, սրտիկներ ու երգ ու պար և ճոխ սեղան՝ զուռնա-դհոլի ու ակորդեոնի նվագակցությամբ:

Երեկոյան Փաշինյանը հարթակ բարձրացավ ու դարձյալ խոսեց TRIPP նախագծի, այդ թվում՝ էներգակիրների տարանցման մասին:

«Սխալվելու լիմիտն իրենք վաղուց սպառել են». - երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց:

Քոչարյանի ելույթի զգալի մասը վերջին շաբաթներին Մոսկվայից հնչող սպառնալիքներին էր վերաբերում: Նրա գնահատմամբ՝ Երևանին վերջնագիր են ներկայացրել, և եթե Փաշինյանի իշխանությունը վերընտրվի, տնտեսական խորը ճգնաժամ կհետևի. - «Հավատացեք ինձ, ես գիտեմ ինչ եմ ասում, և հանուն ինչի՞ այս ամենը՝ հանուն նրա, որ մեկ մարդ ուզում է անպայման պահել իր աթոռը, սոսնձել ... »:

ԵԱՏՄ-ում մնալուն կողմնակից գործարար Գագիկ Ծառուկյանը Լոռիում էր: «Բարգավաճ Հայաստան»-ի առաջին համարը Քոչարյանի նման շարունակում է քննադատել իշխանությունների արտաքին քաղաքականությունն ու ահազանգել՝ Ռուսաստանի քայլերը կարող են էապես վնասել Հայաստանի տնտեսությունը. -
«Էսօր ճանապարհները փակ ա, մարդիկ վարկ են վերցրել, աշխատավարձ չեն կարողանալու տալ»:

Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան»-ը շարունակեց քարոզարշավը Շիրակի մարզում:

«Ու Շիրակի մարզի ամենախոշոր միավորումը՝ Ախուրյանը չունի զարգացման ծրագիր, չգիտեն մարդիկ՝ ինչպես է լինելու երկու տարի հետո, ինչա այստեղ կառուցվելու», - ասում էր դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը:

Նա դարձյալ աշխատատեղեր էր խոստանում. - «Մեր ծրագրի հիմնական մասը՝ Շիրակի մարզին ապահովել աշխատատեղերով, Շիրակի մարզի տղամարդիկ պետք է գործ ունենան, որ խոպան չգնան, կանայք պետք է գործ ունենան, որ իրենց համար ճիշտ զարգացնեն իրենց կարիերան, ընտանիքը կարողանան ճիշտ պահեն, լավ պահեն»:

Շիրակում էր նաև «Լուսավոր Հայաստան»-ը: Ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն ասում է, թե նախընտրում են լրատվամիջոցների ու սոցցանցերի միջոցով իրենց ասելիքը փոխանցել մարդկանց, այսօր փորձեցին որքան հնարավոր է մեծ թվով գյումրեցիների հետ շփվել: «Լուսավոր»-ի ղեկավարն ընդգծում է՝ կարևոր է, որ ոչ մի ուժ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չունենա:

«Մենք ժողովրդին կոչ ենք անում ընտրությունների միջոցով այնպես քվեարկությունը կազմակերպի, որ Հայաստանում այլևս բացարձակ իշխանություն չունենան, մենք տեսել ենք բացարձակ իշխանություն մինչև 2018 թվականը», - հայտարարում էր Մարուքյանը:

Խորհրդարանական ընտրություններին մնաց ուղիղ 6 օր:

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35

Կապան համայնքի ղեկավարի կիրակնօրյա այցերը՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ գյուղեր

23.06.2026 19:43

ՀՀ իշխանությունները ցուցաբերում են ընդգծված անտարբերություն Բաքվում պահվող հայերի ճակատագրի հարցում․ Վահագն Սարոյան

23.06.2026 17:56

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել

23.06.2026 16:48

ՀՀ կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան

23.06.2026 16:12

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

23.06.2026 16:08

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

23.06.2026 12:48

Սյունիքում հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին

23.06.2026 12:36

Ռոման Նավասարդյան․ «Առանց ներքին խաղաղության և ազգային համախմբվածության, առանց ազգային ոգու և արժանապատվության վերականգնման չի կարող լինել խաղաղություն»

23.06.2026 12:26

Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն

23.06.2026 10:23

Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ադրբեջանագետ

22.06.2026 16:10

В Ереване отметили 85-летнюю годовщину начала Великой Отечественной войны

22.06.2026 15:57