Միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարը՝ Կապանում

24.11.2026 11:47
93

«Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի և Կապանի արվեստի պետական քոլեջի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում  Կապանի արվեստի պետական  քոլեջի երգեհոնային դահլիճում նոյեմբերի 23-ին դասական երաժշտության համերգ էր: Հանդիսականն այս անգամ վայելեց դաշնամուրային երաժշտություն: Մենահամերգով հանդես եկավ ռուսական դաշնամուրային դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող և «Գրան պրի» մրցանակի դափնեկիր Դմիտրի Մասլեևը:

 Մինչ համերգը սկսվելը «Պրիմնավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ելենա Յակովլևնան տեղեկացրեց, որ Կապանը Դմիտրի Մասլեևի համերգային շրջագայության վերջին հանգրվանն է, մինչ այդ նա հանդես էր եկել Վարդենիսում, Դիլիջանում, Երևանում:

Վիրտուոզ դաշնակահարը կատարեց ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի դաշնամուրային ստեղծագործություններից՝ «Վարիացիաներ Կորելիի թեմայով»,«Պրելյուդներ», «Էտյուդ-պատկերներ» և այլն:

Վերջում դաշնակահարի նվագակցությամբ հանդես եկավ ջութակահարուհի Վիկտորյա Ուլիխանյանը, ով հնչեցրեց իր հեղինակային «Դեղձանիկի երգը» ստեղծագործությունը:

Համերգի ավարտին Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց «Պրիմավերա ֆաունդեյշն»  բարեգործական հիմնադրամի տնօրեն Ելենա Յակովլևնային՝ այն գեղագիտական հաճույքի համար, որ պատճառեց Դմիտրի Մասլեևի մենահամերգը: Նաև համոզմունք հայտնեց, որ քոլեջի և բարեգործական հիմնադրամի միջև համագործակցությունն առաջիկայում նոր դրսևորումներ կունենա:

Վահրամ Օրբելյան

Միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարը՝ Կապանում

24.11.2026 11:47

Կյանք՝ իմաստավորված լուսավետ ճանապարհով

24.11.2026 10:36

Ալիևի ախորժակն անվերջ է, միայն կկվի 3 ձագերը չեն. Ադրբեջանն ամեն ինչ է վերցնելու, մինչև Հայաստանի Հանրապետությունն ավարտվի. Վարդան Պողոսյան

24.11.2026 10:26

Կապանցին է որոշում

23.11.2026 21:49

Փաշինյանն ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան

23.11.2026 21:43

«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել Կարապետյան

23.11.2026 20:55

Սյունիքի ներկայիս մարզպետի համար Հայաստանի «անկախությունից ի վերը» այն է, ինչ մեկնարկել է 2018-ից հետո. Հակոբ Բադալյան

23.11.2026 20:26

Ալիեւյան Սահմանադրություն չի՛ լինելու․ Աննա Գրիգորյան

23.11.2026 20:14

Թրամփը Փաշինյանին հրավիրել է հանդիպման․ հրավերը փոխանցել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը

23.11.2026 17:18

Նոր Սահմանադրության նախագիծը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը․ սահմանադրագետ

23.11.2026 16:44

Արցախի ցեղասպանության հետքերը տանում են միջազգային ֆինանսական և քաղաքական համակարգերի խորքը. հարցաքննության ժամանակն է

23.11.2026 16:36

Մեր միակ պայմանը կատարված է. Բայրամովը գոհ է Փաշինյանի Սահմանադրությունից

23.11.2026 16:22