Պատառիկներ Վահե Ա. Հակոբյանի  բանահյուսական գոհարներից կամ ուրվագիծ Սյունիքի փրկության ծրագրի

07.04.2021 10:37
8115

Սյունիքի երբեմնի մարզպետ Վահե Ա.-ն վերջին ամիսներին անընդհատ խոսում է Սյունիքի անունից կամ Սյունիքի մասին, թեեւ ոչ ոք նրան Սյունիքի անունից խոսելու մանդատ չի տվել: Եթե նույնիսկ նրա կողքին կանգնած են օրվա չորս համայնքապետերը, միեւնույն է՝ էֆեկտը զրո է, քանզի մեծագույն հարց է, թե տվյալ համայնքապետերը որքանո՞վ են ներկայացնում իրենց համայնքների բնակիչների տրամադրությունները, մանավանդ որ այդ կուսակցությունը (այսպես կոչված) չի ստեղծվում հանուն Սյունիքի ու սյունեցու:

Ու չնայած այդ ամենին՝ «Վերածնվող Հայաստան» պիտակով կուսակցություն հիմնադրելով՝ հայտարարվում է՝ «մեր… բազիսը Սյունիքն ա»:

Վահեի հերթական խոսքը լսեցինք մարտի 20-ին տեղի ունեցած ասուլիսում, որը հեռարձակվում էր «Արմնյուզ» հեռուստատեսությամբ:

Եվ քանի որ «բազիսը» Սյունիքն է, որոշեցինք նրա խոսքը՝ առանց միջամտության, բայց բարեխիղճ վերարտադրությամբ ներկայացնել ընթերցողին (ստիպված էինք միայն կետադրական որոշ նշաններ ավելացնել, որպեսզի գոնե մի քիչ հասկանալի դարձնենք խոսքը, թեեւ հիմա էլ…):

Ի դեպ, Վահեի առաջիկա բանավոր ելույթները կփորձենք հնարավորինս ներկայացնել ընթերցողին:

Ստորեւ՝ Վահեի խոսքը 2021 թ. մարտի 20-ի մամուլի ասուլիսում (մեկնաբանությունները՝ ոչ հիմա):

***

Հաղորդավար.

-Ներկայացնեմ՝ Վահե Հակոբյան, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ընտրված նախագահ։ Պարոն հակոբյան, բացման խոսքը տրամադրեմ Ձեզ, հետո կանցնենք հարց-պատասխան ձեւաչափին։

-Շնորհակալություն։ Նախ ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել, որ ժամանակ գտաք էտ-էկաք, հարգելի լրագրողներ։ Էսօր փորձենք հակիրճ ներկայացնենք, թե ինչու մենք որոշեցինք ստեղծենք կուսակցություն, ինչու հենց անվանումը որոշվեց «Վերածնվող Հայաստան» եւ առհասարակ ինչի ենք ուզում հասնենք, ինչպես գիտեք օրեր առաջ հայտարարվեց հնարավոր արտահերթ ընտրությունների օրվա մասին։ Չնայած, որ մենք նախօրոք էինք, ըը արդեն շուտ էինք որոշել, որ էսպիսի ձեւաչափով կներկայանանք, սկզբից, ըը բայց կարծում եմ, որ էսպես ստացվեց ավելի տրամաբանորեն եւ համահունչ։ Էստեղ արդեն ներկայացվեցին էն համայնքի ղեկավարները Սյունիքի մարզի, ովքեր, եթե հիշում եք, առաջինը համայնքի ղեկավարներից Հայաստանի բարձրացրեցին հարց եւ կոչով հանդես եկան,  եւ արեցին հայտարարություն, որ անհապաղ պահանջում են վարչապետի հրաժարականը։ ԸԸ դրան հետո հաջորդեց թե լուրջ չընկալվեց, թե թյուրըմբռնում էր, բայց երկրի վարչապետը որոշեց իրեն բնորոշ ձեւերով, այսինքն օգտագործելով պոպուլիզմը եւ ոստիկանության ուղեկցությամբ այցելի մարզ ու էդտեղ ինքը մերժվեց եւ պատահական չէ, որ այս հարցը բարձրացվեց հենց Սյունիքից սկզբից, շեշտում եմ, քանի որ սյունեցին էսօր ամեն օր իր կաշվի վրա զգում է ինչա նշանակում ապրել թշնամու անմիջապես կողքին։ Եվ ամեն անգամ անցնելով թշնամու դրոշի տակ տեսնել նրանց զինվորականներին 2 մ հեռավորության հեռավորությունից եւ առհասարակ ամեն օր լուծել ինչ-որ խնդիրներ, որը կախված են պրովոկացիաների հանձնված տարածքների եւ ճանապարհների հետ։ Ըհ առաջարկում եմ կարճ.. ես կաշխատեմ էսօր հակիրճ լինեմ որպեսզի մենք ֆորմատի անցնենք հարց ու պատասխանի, բայց ուզում եմ կարճ ամփոփենք այն 3 տարիները ու այն ինչ-որ տեղի ունեցավ մեր բոլորի կյանքում։ Սկսենք նրանից, որ անտաղանդ վարեց տնտես-տնտեսական քաղաքականությունը, ինչի հետեւանքով ունեցանք բազմից-բազմիցս տնտեսական անկումներ հիմա ես չեմ ուզում մտնեմ թվերի մեջ, որպեսզի ժամանակը խնայեմ բոլորիս, բայց  մեկ փաստ ուզում եմ ֆիքսենք, որ արտաքին  2 ու 3 մլրդ բարձրացավ՝ երկուս ու կես տարվա ընթացքում։ Ու դրա դիմաց մենք  չտեսանք ոչինչ, բացի պարգեւավճարներից ոչինչ չտեսանք։ Կովիդի դեմ պայքար տանուլ տված։ Հիշեցնեմ, որ երբ սաղ աշխարհը արդեն տագնապ էր բարձրացնում, որ լոգ դաունի մեջ էին մտնում երկրերը Նիկոլ Փաշինյանը անտեսելով այդ ամեն ինչը, վեր դասելով իր անձնական շահը, քանց ազգային անվտանգության շահերը, սկսեց իր քայլարշավը հենց Սյունիքից, այո նշեցինք, որ բոլորս եւ առաջարկում էր պայքարել կովիդի դեմ պինցետով եւ թթի արաղով, պայքարեցինք, չոր մնացորդում ունեցանք չորս հազարից ավել զոհ՝ կովիդից միայն։ Ը ու որը չէր կարող չանդրադառնալ տնտեսության վրա, ունեցանք մեր պատմության, կարծում եմ, ամենախայտառակ ու աղետալի իրադարձություններից մեկը՝ տանուլ տված պատերազմ։ Դրա, ինձ թվումա, արձագանքները դեռ երկար տարիներ մենք կտեսնենք ու հետեւությունները, տա Աստված, որ կատարենք ճիշտ հետո։ Բայց էլի ըտեղ ունեցանք հինգ հազարից ավել զոհ, յոթ հազարից ավել վիրավոր, անհայտ կորածներ, գերիներ եւ բազմահազար կոտրված ճակատագրեր։ Արտաքին քաղաքականությունը տապալված, ինչի հետեւանքով, իհարկե, հրահրվեց, էդ պատերազմը ու ունեցանք էն, որ այսօր ունենք՝ ոչ ադեկվատ վարչապետ, իրա ենթակա-ստորագյալներով՝ թիմակիցների մասին եմ ասում, մի քանի գրպանի օլիգարխներ, որոնք փորձում են պահել վիճակը։ Ինչու «Վերածնվող Հայաստան», որովհետեւ, մեր խորին համոզմամբ, մեր երկիրը էսօր անհրաժեշտություն ունի վերածնունդի, ընդ որում բոլոր ոլորտներում, վերածնունդ՝ տնտեսության, վերածնունդ՝ բանակի, վերածնունդ՝ այդ սերը միմյանց, վերածնունդ, վերածնունդ՝ կրթությունը, որ ոլորտին ձեռ ենք տալիս էսօր՝ փլվածա, էսպես կարող ենք երկար խոսել, բայց ես առաջարկում եմ անցնենք հարց ու պատասխան ֆորմատի, թե դեմ չեք․․․

Հարցը չի լսվում:

-Ես, ներողություն, չասեցի, Ձեր հարցը շարունակեմ, ըը տեսեք՝ մեր կարգախոսը « Անվտանգություն, արդարություն եւ աշխատանք»։ Պատահական չէ, որ անվտանգությունը մենք դրել ենք առաջին տեղին ու համարում ենք իրան սկզբունքային, քանի որ, առանց անվտանգության հնարավոր չէ ոչինչ, թե  լինի տնտեսության առումով, թե անվտանգության  առհասարակ, պետքա լինի առաջին հերթին ան-վը-տանգություն բոլոր ոլորտներում՝ տնտեսական, կրկնում եմ հարկային անվտանգությունը, եթե մարդ չզգա իրան ապահով, ինքը ոչ մի ներդրում չի անի, մենք ըը, տեսեք, էս մեր շարժումը ասեմ, գաղափար ասեմ, սկսելուա Սյունիքից, բնականաբար, ու մենք, մեր բազիսը դա Սյունիքն է, իհարկե, բայց մենք ունենք համախոհներ, շատ առաջ-առաջիկայում կհրավիրենք արդեն ձեզ նույնպես մեր կուսակցության համագումարին, որտեղ ծավալային եւ լայն տեսքով կներկայացնենք մեր բոլոր գաղափարները՝ ո-լոր-տային. եւ դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ եւ ընդհանուր մեր գաղափարախոսության հետ եւ մնացած անդամների հետ, ովքեր էսօր ներկայացված չեն, բայց էլի գտնվում են ակտիվ պրոցեսների մեջ կուսակցության գործերում։

...Հարցի սկիզբը չի լսվում :

- ․․․Հանրապետական եք եղել,  Ձեզ հետ եկած համայնքի ղեկավարներն էլ են հանրապետական եղել, ասոցացվում եք նախկինների հետ։

-Շատ լավ, շնորհակալություն, ես փորձեմ հիմնական թեզերին պատասխանել ձեր հնչած հարցերի հետո կփոխանցեմ, մի փոքրիկ ուղղում՝ բոլորը ներկա համայնքի ղեկավարներ են բացառությամբ պարոն Ներսիսյանից, ինչ վերաբերվումա նախկին ու չնախկիններին, ժողովուրդ, ամսի 21-ին հունիսի Նիկոլը լինելուա նախկին, ինչի եմ տանում, նախկին բառը ընդհանուր ընկալմամբ կեղծ օրակարգա, երբ որ մենք ասում ենք կիսում ենք նախկինների ու չնախկինների կամ ներկաների, մենք կորցնում ենք բովանդակությունը, հիմա դուք էդ հարցը կարող եք ուղղել ցանկացած էսօրվա մեր համայնքի ղեկավարներին, բայց առաջարկում եմ եկեք դատենք գործերով։ Հենց հիմա դրա մասին էլ ասելու եմ, ուրեմն տեսեք համարյա բոլորս, մենք եղել ենք, այո, Հանրապետական կուսակցության անդամներ։ Մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս։ Եվ չենք ամաչում դրանից նորից եմ կրկնում՝ եկեք դատենք գործերով, դատենք էն ինչ-որ հիմա Նիկոլը բղավումա էս իրեք տարի մենակ բղավումա։ 16 թվից մենք արդեն կատարել էինք այդ կոռուպցիայի դեմ պայքարը, էդ աշխատանքը արդեն կատարված էր, թե ներդրումների առումով։ Գնացեք Սյունիք ցանկացած բիզնեսմենի կանգնացրեք փողոցում միջին, խոշոր, կապ չունի, ասեք ոնցա եղել էն ժամանակ, դրանք ձեզ բոլոր պատասխանները կտան, դրա վերաբերյալ, պատահական չէ, որ երբ մենք ստանձնեցինք Սյունիքի մարզը ը ես, որպես մարզպետ, Սյունիքը գտնվում էր վերջին տեղում, մեկ տարի հետո մենք փակել ենք ցուցանիշները առաջին տեղով, թե ներդրումային, թե սոցիալական, թե սեփական հարկերի մասով, բոլոր ցուցանիշներով եղել ենք առաջին տեղում։ Ինչ վերաբերվումա Հանրապետական կուսակցությանը ըը եթե հիշում եք մեր ճնշող մեծամասնությունը քաղաքապետերի ընդգրկվել են Հանրապետական կուսակցության շարքերը 16 թվից, նու կարողա մեկը մի քիչ ավել։

Ինչ էր կատարվում էն ժամանակ, Կարեն Կարապետյանը, երբ որ դառավ երկրի վարչապետ, փոխվեց, իհարկե, ինչ-որ մոտեցումներ, այդ թվում Հանրապետական կուսակցությունում, եւ խնդիրներ էր դրվում, որպեսզի էդ օդիոս ֆիգուրներից լճացումից փորձեն ազատվեն անգամ կուսակցության ներսում եւ առողջացնեն կուսակցությունը ավելի։ Եվ մենք որոշում կայացրեցինք որ չենք կարող դրսից դա անել, որ ներսում կար որոշ խաղի օրենքներ եւ այլն դրա համար որոշում կայացվեց, որ ընդգրկվենք բոլորս կուսակցության շարքերը, կրկնում եմ դա մեր համար շատ լավ փորձ էր մեր հիմիկվա կուսակցաշինության գործում, ինչ վերաբերվումա դուրս գալուն հիմա ասեմ... երբ որ կատարվեցին էդ բազմաթիվ ներդրումները, եւ էդ առողջացումը մարզային-մարզում եւ էկավ էս ապաշնորհ թիմը մենք շատ լավ պատկերացնում էինք, որ կվտանգենք այդ նույն մեր ներդրող ընկերներին եւ որոշում կայացվեց դուրս գալ կուսակցությունից, որպեսզի իրանց հարվածի տակից հանենք, ինչքանով դա հաջողվեց ինչ-որ մի տեղ՝ այո, մի տեղ՝ միգուցե ոչ, բայց հիմնական խնդիրը դա էր, մեծ մասով էդքան, եթե կարողացա ձեզ պատասխանել։ Դա որոշումը վարչապետի թեկնածու եւ այլն մենք կորոշենք համագումարի ժամանակ։

- Անի Վարդանյան, «Այսօր.am»։ Պարոն Հակոբյան, նախ՝ հարց ունեմ Ձեզ՝ «Վերածնվող Հայաստանը»-ը ո՞ր  ուժերի հետ կարող է համագործակցել, որ ուժերի հետ եք բացառում, որ երբեւէ համագործակցություն կծավալեք

- Առաջին հարցը մի հատ հիշեցրեք:

- Ո՞ւմ հետ եք համագործակցելու։

- Ո՞ւմ հետ եք համագործակցում. տեսեք մենք պատրաստ ենք էսօր համագործակցենք բոլոր առողջ ուժերի հետ, ով էսօր առկա են քաղաքական դաշտում, առողջ՝ շեշտում եմ, եթե կուզեք հետո փակագիծ կբացեմ Հիմա՞  բացեմ, պարզ ասեմ՝ մեր համար կարմիր գիծը դա «Սասնա ծռերն են», ուզումա գա գոռան ինչ ուզումա արեք, որ մենակ ինչքան ուզումա Նիկոլի դեմ իրանք պայքարեն, իրանք մեր համար կարմիր գիծ են, նա Էսքանով սահամանափակվենք։

- Ինչո՞ւ։

-Այսինքն, ինչո՞ւ, կոնկրետ իմ համար՝ անձամբ, իրանք տեռորիստ են։ Միգուցե իմ գործընկերները այլ կարծիքներ կառաջարկեն, բայց իմ, շեշտում եմ՝ իմ սուբյեկտիվ կարծիքով իրանք տե՛ռո՛րիստ են, իրանց տեղը բերդումա։ Մյուսը... Շատ լավ։

-Կարեն Մարտիրոսյան ,«Հրապարակ» օրաթերթ. պարոն Հակոբյան, վերջին շրջանում ռուսաստանաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը կարծես թե անընդհատ զբաղված է Ձեր PR-ով։ Ի՞նչ հարաբերություններ ունեք իր հետ։ Եվ քանի որ խոսվեց նաեւ նախկինների մասին, կցանկանայի ասեք նաեւ՝ ի՞նչ հարաբերություններ ունեք Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ: Շնորհակալություն։

-Շնորհակալություն. ըըը նախ՝ Արամ Գաբրիելյանովին անձամբ չեմ ճանաչում, գիտեմ, որ էնքանով որ ինքը լրագրողա Ռուսաստանում, մեծ հեղինակությունա վայելում Ռուսաստանի լրագրողների միջավայրում, այսքանը իմ համար նա մի տեղ էլ կարող եմ բացատրել ինքս իմ համար. տեսնումա եթե,   ես ինչքան հասկանում եմ իրա գրագրումներից, ինքը խոր ցավա ապրում էստեղ կատարված իրադարձություններից, եւ փորձումա ինչ-որ, չգիտեմ միգուցե նոր ուժա տեսնում ինչ-որ մեկի մեջ, օրինակ,   էնպես չի, որ ես իրա հետ գնահատականների համաձայն եմ միշտ իրա ասածների հետ։ Եթե մտածում եք, որ ես իրա հետ կապ ունեմ, ո՛չ, որեւէ կապ չունեմ։ Ինչ վերաբերվումա Միքայել Մինասյանի հետ ըըը ինքը իմ ընկերնա, ես չեմ ժխտում, սակայն մենք որեւէ առնչություն քաղաքական ոլորտում իրար հետ չունենք ու կարծում եմ իրա ենթակայության տակ գտնվող լրագրո-լրագրողականները հիմա էստեղ են, միայն  դա կարող է լինել։

- Եվ պարոն Հակոբյան, հաջորդ հարցս կուսակցության վերաբերյալ. այստեղ բոլորը սյունեցիներ են կարծես թե ներկա, ուզում եմ իմանալ այլ մարզերից, Երեւանից ներկայացուցիչներ կա՞ն կուսակցությունում։ Եվ եթե ընտրություններ լինեն, մասնակցեք այսօր՝ ընդդիմությունն ասում է, որ իշխանությունը այնուամենայնիվ իր ռեսուրսները փորձելու է օգտագործել: Ինչպե՞ս եք դուք էդ դեպքում մասնակցելու ընտրություններին։ Ինչպե՞ս եք պատկերացնում՝ ինչպես են լինելու այդ ընտրությունը։

- Ես արդեն անդրադարձա էտ հարցին, քանի որ էստեղ, քանի որ դե հասկանում եք էս բեմը ռեզինից չէ, եթե մենք բոլոր ցանկացողներին հրավիրենք էս դահլիճը անգամ տեղ չէր բավականացնի, ըն, այո մենք բազմիցս համախոհներ, ընկերներ,  բոլորը ուզում են միայն գաղափարի շուրջ միանան։ Ես ուզում եմ փաստեմ նաեւ էն հարցը, որ կուսակցությունը մեզ համար պարզապես գործիք է, որով մենք կարող ենք մասնակցել այո ազգային արտահերթ ըը ժողովին ազգային արտահերթ ժողովին, այ թու..., ձեզ մոտ ավելի լավա ստացվում, մնացածը գաղափարն է, որը մեզ համախմբել է, ըը , մեկ էլ հարց տվեցիքԻ՞նչ էր… Չէ, էտ համայնքապետերը կպատասխանեն։ Հա ռեսուրսների մասին,   հա շատ լավ հարց եք տալիս, հիմա տեսեք Նիկոլը իրա էտ ածանցյալների միակ խնդիրը որ Նիկոլը մնա որպես պաշտոնակատար ու մաքսիմում օգտագործի վարչական ռեսուրսը։ Ես համոզված եմ իրանք ինչպես այդ 15-18 չգիտեմ քանի հազարանոց հավաքը, որ կազմակերպեցին, որ 90 տոկոսը դա պարտադրված էին ըը մարզերից տարբեր Երեւան  նույն հաջողությունով ինքը փորձելուա դա անի, բայց ժողովուրդ ընտրությունը դա միծինգ չի ու կանտրոլի հավատացեք մենք շատ բազմիցս անցել ենք էդ ամեն ինչի միջով ու ամեն մեկը ստեղ 7-8 ընտրությունա անցել ու օգտվելով առիթից ուզում եմ կոչ անեմ նույն էտ մարդկանց՝ ով, որ ստիպված էկան մի 5 րոպե հետո գնացին , նույն էտ Բաղրամյան բարձրացան կամ, որ երթը սկսեց ուղիղ կեսը չկար արդեն. ժողովուրդ թեթեւ տարեք, ամեն ինչը լսեք ձեր սիրտը ինչ ուզում են ձեզանից, չեն կարող չէ սենց զենքերը դնեն ճակատներին ասեն հլը տեսնենք դու ոնց եք ինչ ընտրություն եք կատարել, գնացեք ընտրեք, հանգիստ, իրանց միգուցե ասեք այո ձեր ասածնա, որովհետեւ ինքը անելուա դա պարտադիր գնալու են ընտրակեղծիքների. ու Ավինյանը, որ ասումա մեր հեղափոխության նվաճումներից մեկը նա է, որ մենք գնում ենք արտահերթ ընտրությունների... Տո... Ա՛յ տղ՛ա ջան, դու ուրիշ ի՞նչ նվաճում ունես, որ սա էլ ես ընդգրկում նվաճումների մեջ, ոչ դուք հիմա ուզում եք շեղեք, որ հիմա էս ալիքը չշատանա, որպեսզի տեսեք ուզում եք մենք գնում ենք ընտրությունների իրանք դա են ուզում ստանան ու գուցե ինչ-որ մի տեղ փափուկ բարձ դնեն, բայց մենք օֆիցիալ ասում ենք՝ ժողովուրդ ջան անգամ Նիկոլը ութանասուն տոկոս   ռեյտինգ ունենա մենք գնալու ենք, հիմա որ ասում են չէ տարբեր կարծիքներ կա 20-30-40 չունի ինքը ռեյտինգ, չունի, էն մյուս հարցին կարծում եմ համայնքի ղեկավարները կպատասխանեն։

- 3-րդ հարցս կուսակցությանն է վերաբերվում. սոցիալական ծրագրերի հետ կապված, գիտենք, որ կորոնավիրուսի եւ պատերազմի արդյունքում պետությունը հայտնվեց  ծայրահեղ ծանր վիճակում այս մասով ինչպիսի՞ սոցիալական քաղաքականություն եք որդեգրելու եւ ինչպե՞ս եք բոլոր խնդիրները փորձելու լուծել…

- Ես հարցին եմ ուզում պատասխանեմ սոցիալական մասով, ըը, ինչքան թույլ կտա հիմա ժամանակը, ես փորձեմ հակիրճ ներկայացնեմ նաեւ որդեգրած ուղին, մենք որդեգրել ենք սոցիալ կապիտալիզմի գաղափարը, ըը, մեր կուսակցությունում, ըը, կարճ ասած էսպեսա 3 թեզ կա, կա պետություն, կա ուժեղ բիզնես ու կա աշխատավոր մարդը, նու ըտեղ բաց փակագծերով ավելի՝ բժիշկներ, ուսուցիչներ եւ ուսադիր կրողները, որպեսզի միասնական ասեմ։ Պետությունը ամեն ինչ անումա բիզնեսի համար, բիզնեսը պետք եղած ժամանակ ամեն ինչ  անումա պետության համար, եւ իրար հետ միասին ստեղծում են այնպիսի պայմաններ, որ նույն աշխատավորը, բժիշկը, ուսուցիչը եւ ուսադիր կրողները ունենան շատ լավ պայմաններ ապրելու եւ ծառայելու իրենց գործունեությանը, էդտեղ մարա-մանրամասները մի քիչ ավելի արհմիություններն եմ ես կարեւորում, պետքա վերականգնվի էտ ինստիտուտը, բայց չի գործում, մի մեկ-երկու հիմնարկա էսօր, որ էտ… ունի արհմիության ինստիտուտները, որոնք մեր կարծիքով շատ կարեւորա ու ավելի մանրամասն առաջին համագումարի ժամանակ արդեն կներկայացնենք, մերսի, շնորհակալ եմ։

- Հարցս կհնչեցնեմ՝ կարող եք որոշել՝ ով կպատասխանի. ԱԱԾ-ն կառավարության հինգշաբթի օրվա նիստում հավանության արժանացրեց մի նախագիծ, ըստ որի արգելվում է Սյունիքում տեսալուսանկարահանել սահմանային հատվածը, ըստ ԱԱԾ-ի՝ սա ազգային անվտանգության սպառնալիք է, Դուք այստեղ սպառնալիք տեսնո՞ւմ եք, եթե ոչ, ապա ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանության այս որոշումը։

- Ըըը ես կարծում եմ  Ազգային անվտանգությունը դա հիմա նախաձեռնելա մի բանի համար, որ իրա անգործունեությունը  ու խայտառակությունը փորձի ծածկել եւ քողարկել, հակառակ դեպքում մենք ըըմը  մի քիչ անհամեստություն անենք՝ բոլորս էլ հասկանում ենք ինչա իրանից ներկայացնում Ազգային անվտանգությունը, արգելելով ֆոտո-վիդեո  ըը անելը ըտեղ ինքը եւս մեկ անգամ շեշտեմ իրա անգործունեություննա ուզում ծածկի, այլ տեղ բացատրություն ես անձամբ չունեմ։

- Վահան Մակարյան, «Հրապարակ» օրաթերթ, պարոն Հակոբյան, մի քանի հարց ունեմ Ձեզ, եթե, իհարկե, նպատակահարմար կգտնեն՝ թող ձեր մյուս  գործընկերներն էլ պատասխանեն։ Նիկոլ Փաշինյանի հայտարարած ընտրություններին (ուզում էի հասկանալ) Դուք պատրա՞ստ եք, այսինքն, մտնել նրա օրակարգի մեջ եւ նրա առաջ քաշած օրակարգով ընտրարշավի մասնակցել, երբ բազմաթիվ ընդդիմադիր ուժեր նրան մեղադրում են դավաճանության մեջ եւ պահանջ են դրել, որ նա պետք է անպայման հեռանա, չլինի ժամանակավոր պաշտոնակատար, եւ նրա հեռացման դեպքում միայն մտնեն ընտրական գործընթացների մեջ, Դուք սրան ինչպե՞ս եք վերաբերվում եւ արդյո՞ք վստահություն ունեք, որ իսկապես հունիսի 20-ին տեղի կունենան  արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Երկրորդ հարցը վերաբերվում է նրան՝ արդյո՞ք Սյունիքի մարզում ձեր հիմնական թիրախը լինելու է Սյունիքի մարզը, հաշվի առնելով Ձեր կապերը՝   համայնքապետերը այնտեղից են, եւ ի՞նչ եք կարծում՝ սյունեցիներն իսկապե՞ս գոնե մեծ մասամբ իրենց վստահության քվեն կտան ձեզ, որովհետեւ տարօրինակ կերպով նաեւ տեղեկություններ կան, որ Սյունիքի գյուղերում էլ շատերը, մինչ այժմ, այս իրավիճակում անգամ, պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։

Ու մի բան էլ քիչ առաջ լսեցի՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը Արագածոտնի մարզում, ով խոսում էր հանքերից եւ պղնձի մեր պաշարներից, ասում էր, որ Հայաստանն ունի պղնձի հսկայական պաշարներ, եւ եթե մեզ հաջողվի բացել երկաթուղային ուղիները, ենթադրելի է, որ դրանք խոսքը Ադրբեջանով-Թուրքիայով էտ երկաթուղու ապաշրջափակաման մասին է, ապա կկարողանանք պղինձը արտահանել ոչ թե հանքաքարի տեսքով, այլ պղնձաձուլարաններ կառուցել եւ վերամշակված տարբերակով արտահանել արտասահման, այսինքն   տնտեսության, երեւի շարժիչ ուժ է ներկայացվում։ Հաշվի առնելով Ձեր ուղիղ կապը պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, խնդրում եմ ձեր մեկնաբանությունը։

-Հետեւից գամ երեւի ըը, եթե ճիշտ ցիտեցիք Նիկոլ Փաշինյանին, ապա ինքը մինչեւ հիմի էլ էտ դասը չի սովորել, որ մենք արտահանում ենք հանքանյութ պղնձի ֆերոսպլավ մոլիբդենի, ինչ վերաբերվումա բացվի ճանապարհը,   դա լոգիստիկ առումով մի հատ բարոյական կողմը մի պահ դնենք մի կողմ, միգուցե, դա պետքա պրոստո հասկանան արդեն լոգիստիկները, էտ ճանապարհը որտեղից ուրա գնալու, Թուրքիայից որտեղա գնալու, անգամ հարմար կլինի պոտենցիալ ինչ-որ մի բան արտահանողին բերի այդ ճանապարհով նավահանգիստ... հետո որ շարունակի... Էդ բոլորը հարցեր են, որի պատասխանը ես կարծում եմ որ ոչ ոք չի կարող էսօր տա։ Նամանավանդ ինքը, ճիշտա հուշում Մխիթարը։    Հա, պղնձաձուլարանի մասով, բազմիցս խոսվելա, բազմիցս, ահռելի  ներդրումներա պահանջում՝ մոտ մեկ միլիարդ դոլար։

Ու էկանք հիմա հասանք էն պահին մեր բարձրաձայնած տրամաբանությանը, որ էս երկրում մի կոպեկ ովա՞ բերելու հիմա դնի, քանի ինքը կա 10 դրամ չեն բերելու դնեն ստեղ։ Ինչը վերաբերվումա պղնձաձուլարան սարքելուն, բացի իրանից, որ իրանք ինձ թվումա խորքային չեն ուսումնասիրել, մենք մեր այսօրվա ամբողջ ծավալի Հայաստանի պղնձի հանքանյութի ծավալը չի բավարարացնի այսինքն ինքը ներենտաբիլնի կլինի եւ պետքա Պարսկաստանից մենք լրացուցիչ բերենք հումք, որպեսզի կարողանանք էտ ձուլարանը աշխատացնել եւ նորից եմ կրկնում էսօր ինքը զբաղվումա շարունակումա զբաղվել պոպուլիզմով։

Էն անեկդոտնա հին, որ ասումա մի հատ տարեց մարդ գալիսա բժշկի մոտ սեքսապատոլոգի մոտ, ասումա

- Ես ուզում եմ զբաղվեմ սեռական կյանքով։

 Ասումա.

-Պապիկ ջան, քանի տարեկան ես։

Ասումա՝ 87։

Ասումա.

-Բա ո՞նց կարող ես զբաղվել։

Ասումա.

-Հենա հարեւանս 89-ա, շատ լավ էլ զբաղվումա։

Ասումա.

-Ովա՞  ասում։

Ասումա.

-Ի՛նքը։

Ասումա.

-էհ, դու էլ ասա։

Հիմա կարելիա սենց ասել այ էն թռիչքային տնտեսական աճ եւ այլն, եւ այլն։ Տեսեք, ժողովուրդ, իրականությունը ունի սահմաններ, երեւակայությունը՝ ոչ։ Մենք, ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը մեզ մտցրելա իրա երեւակայության մեջ, ստեղ մարդիկ մեկը հավատացելա, մեկը՝ ոչ, մեկը պայքարումա 3 տարի, մեկը նորա միացել։ Ես բոլորին հրավիրում եմ իրականություն, այո դա դաժանա, շատ դաժանա, բայց հակառակ դեպքում մենք կորցնելու ենք եւ մեր պետությունը, եւ մեր սուվերենությունը։

 

-Ընտրրությունների վերաբերյալ։                                                           

-Հա լավ հարցա էտ մասը , մենք մինչեւ հիմա քննարկում ենք դա, տեսեք՝ եթե Նիկոլ Փաշինյանը, մոդելավորենք իրավիճակ՝ հայտարարի ու տա հրաժարական, մնա պաշտոնակատար, ու հրաժարվեն ուժերը մասնակցելու, ապա ինչա տեղի ունենալու, 80 հազար հոգով, ես պետության մակարդակով եմ ասում, գնալու են ընտրությունների, էտ 80 հազարից մոտ 60 հազար վերցնի, ամբողջ աշխարհին հայտարարի, որ ես լեգիտիմ 80 տոկոսանոց ընտրված վարչապետ եմ ու մենք ունենալու ենք 5 տարվա պայքար, բայց կարծում եմ արդեն էլ ոչ մեկի ներվերը չի հերիքելու։ Էտ ժամանակ մենք համբերատար եւ կպայքարենք, եւ ամեն ինչ կանենք, որպեսզի ինքը չլինի, բայց դա  որոշումը մենք չենք կայացրել վերջնական պետքա խորհրդակցենք ու տեսեք, քանի որ իրավիճակը փոփոխվումա ոչ թե ամեն օր, այլ ամեն ժամ, չենք բացառում, որ ա) չեղարկվելույա էս ընտրությունների օրը նու կակ մինիմում,  բ)  հնարավորա մենք ունենանք ընտրություն առանց Նիկոլ Փաշինյանի, ըտենց էլ չէ կարողա պատահի, վերջը չգիտեմ տիեզերքից մի հատ լույս իջնի գլխին, որ ինքը հասկանա ինչա բերել մեր ազգի գլխին։

-Պարոն Հակոբյան, մի բան էլ լրացնեմ՝ հարց համարենք, որ հունիսի 20-ին ինչպես նախանշված է օրակարգով, գնալու ենք ընտրությունների, իհարկե, դեռեւս պարզ չէ, թե որ ուժերը, ինչ տեսքով կմասնակցեն, դուք նորաստեղծ ուժ եք լինելու, դեռ համագումար չեք արել, դուք ի՞նչ վստահություն ունեք, որ կկարողանաք հաջողության հասնել, առնվազն գոնե անցողիկ շեմը կհաղթահարեք եւ կհայտնվեք խորհրդարանում։ Եւ արդյո՞ք դուք միանձնյա մտնելով պայքարի մեջ չեք փչացնի կամ, ոնց ասեմ, ձայները չեք փախցնի այլ ֆավորիտ՝ էսպես խոշոր քաղաքական ուժերից։  Մեկդ մյուսին չե՞ք խանգարի ընտրություններից առաջ, որովհետեւ նորաստեղծ ուժերն ընտրություններից առաջ հիմնականում նման դեր են հաճախ, թեկուզ ակամա խաղում՝ խանգարելով մյուս՝ էսպես մեծ ուժերին։

-Տեսեք, էսօր մեր քաղաքականությունը հետեւյալնա՝ մենք գնում ենք մենակ մեկ վեկտորով, մեր էլեկտորատով, բազիսը իհարկե Սյունիքնա եւ այդ բազիսի վրա կառուցելով մնացած մեր ընկերների, դե մեր ապրած կյանքի փորձը համոզված ենք, որ էդ շեմը անցնելու ենք։ Անցնելու ենք շատ հանգիստ։ Ինչ վերաբերվումա ում կխանգարենք, ու՝ ոչ, ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկին կխանգարենք։ Նորից եմ ասում՝ մենք պատրաստ ենք, բաց ենք բոլորի համար, բանակցությունների, խորհրդակցությունների բոլոր այն ուժերի հետ, որոնք էսօր, ում օրակարգում էսօր կա մեկ կարեւոր հարց, այսինքն առաջին տեղով Նիկոլ Փաշինյանի հեռանալը։         

-Իսկ դուք չե՞ք բացառում դաշինքներով։

-Իհարկե չենք բացառում։

-Օրնակ Ռոբերտ Քոչարյանն էս պահին պարապ քաղաքական ուժ է, էս առումով դաշտում կան բազմաթիվ քաղաքական կուսակցություններ եւ հիմա ենթադրություններ են արվում, թե Ռոբերտ Քոչարյանը որ ուժի հետ կարող է լինել, դուք բացառո՞ւմ եք կամ հավանական համարո՞ւմ եք, որ Քոչարյանը, օրինակ, կհիմնվի Ձեր քաղաքական ուժի վրա եւ ձեզ հետ միասին կգնա ընտրությունների։      

-Ես չեմ ակնկալում ու չգիտեմ պարոն Քոչարյանը մեր ուժի վրա կհիմնվի կամ կուզենա մենակ կամ   ինչ-որ մեկի հետ միանա, նորից եմ ասում մենք բաց ենք բոլորի…                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53