Պարույր Սևակի ծննդյան օրվանից մեզ՝ ապրողներիս, ուղիղ մեկ դար է բաժանում

24.01.2024 10:52
1169

Բլուրներով ու լերկ սարերով շրջափակված Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում 1924 թ. հունվարի 24-ին է աչք բացել բանաստեղծը: Մեկն էր իր բնութագրած «մեծերից», ովքեր «ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին» և գեղարվեստական ու գեղագիտական նոր հորիզոններ բացում...

Եվ, իրավ, գրականագետ Դավիթ Գասպարյանի բնորոշմամբ՝ նա եղավ արդի գրականության վերջին խոշորագույն բարեփոխիչն ու օրենսդիրը: Բանաստեղծական արվեստի տեսական ու գեղագիտական խնդիրներ են լուծված պոետի «Նորից քեզ հետ» (1957), «Մարդը ափի մեջ» (1963), «Եղիցի լույս» (1969-1971) ժողովածուներում:

Միայն Սևակը կարող էր նման կերպ բարձրաձայնել.

Այն, ինչ որ կոչվում է գրականություն,

Դեսպանատուն չէ,

Որ զգաս-խորհես- մտածես մի բան

Եվ այլ բան անես:

Սևակն այն հաստատ համոզումն ուներ, որ մեր արմատները խորն են ավելի, քան բարձր են մեր սաղարթը, և իր գրական ճանապարհին ճանաչվեց ու գնահատվեց որպես ազգային գաղափարախոսության բանաստեղծ։ Դա, թերևս, առավել ցայտուն արտահայտվեց նրա պոեմներում՝ «Անլռելի զանգակատուն» (1959), «Եվ այր մի՝ Մաշտոց անուն» (1962), «Եռաձայն պատարագ» (1965)։

Իր պոեզիայում օգտագործեց հայոց լեզվի հնարավոր բոլոր բառաշերտերը՝ ժամանակակից հայերենը հարստացնելով գրաբարի, միջին հայերենի, ինչպես նաև ժողովրդախոսակցական լեզվի բառապաշարով։

Բանաստեղծ Սևակն ընթերցողի սեղանին է դրել «Սայաթ-Նովա» մենագրությունը, ինչը ծանրակշիռ ավանդ է սայաթնովագիտության մեջ և որում Սայաթ֊Նովայի ստեղծագործությունները համեմատության մեջ է դրել եվրոպական պոեզիայի հետ։

Ի դեպ, այս աշխատությունը Սևակը գրել էր որպես թեկնածուական ատենախոսություն, սակայն նրան միանգամից շնորհեցին բանասիրական գիտությունների դոկտորի կոչում: Գիտական խորհրդի 24 անդամից ներկա են եղել 19֊ը և բոլորն էլ միաձայն քվեարկել են նրա օգտին։ Թեպետ շատ լուրջ գիտական ընդդիմախոսներ է ունեցել, այդ թվում՝ Հայաստանի այն ժամանակվա Գիտությունների ակադեմիայի թղթակից֊անդամ Մորուս Հասրաթյանը։ Վերջինիս 40 էջանոց ընդդիմախոսությանը Սևակը պատասխանել է 45 էջանոց պաշտպանական խոսքով։

Միով բանիվ, Սևակը գրականագետ էր, գրականության տեսաբան, գեղագետ։

Այս ամենով զատ՝ Պարույր Սևակ ասելիս մեր մտապատկերում հառնում է մեծ բանաստեղծը և հայասերը:

Եվ ուրեմն, հոբելյանդ շնորհավոր, պոետ:

 

Վահրամ Օրբելյան

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12