Ո՛չ ընտրված լինելն է կարևոր, ո՛չ էլ հերոսի հոր միջնորդությունը. Դատավորը չփոխեց Առուշանյանի խափանման միջոցը

19.03.2022 19:59
3637

Մարտի 18-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի է ունեցել Գորիսի ընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով հերթական դատական նիստը: «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդես են եկել անձնական երաշխավորությամբ:

Պատգամավորներ Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանը և Արթուր Սարգսյանը միջնորդել են դատարանին իրենց երաշխավորությամբ փոխել Առուշանյանի խափանման միջոց կալանավորումը:

Նշենք, որ անձնական երաշխավորությունը խափանման միջոցի փոփոխման կարևոր ինստիտուտ է և տվյալ իրավիճակում մեծ դեր է խաղում նաև երաշխավորություն ներկայացրած անձանց հեղինակությունն ու կենսագրությունը: Իսկ այս դեպքում խոսքը գնում է վստահության մանդատ ստացած պատգամավորների մասին, որոնք, ըստ էության, իրենց երաշխավորությամբ հաստատում են, որ Առուշ Առուշանյանը պատշաճ վարքագիծ է դրսևորելու:

Հարկ է նշել նաև, որ պատգամավոր Գեղամ Նազարյանն իր ելույթում ընդգծել է, որ նա երաշխավորությունը ներկայացնում է նաև որպես հերոսի հայր: Նա, մասնավորապես, ասել է. «Նույնիսկ եթե ինչ-որ մեկի մտքով անցնի, որ Առուշ Առուշանյանը կարող է Նազարյան Գեղամի երաշխավորությունը անիրատեսական վարկածով անտեսել, բայց փաստ է, որ Առուշանյանը՝ որպես պատերազմի մասնակից, չի կարող դրժել իմ հերոս որդու՝ Աբգարի խոստումը»:

Միջնորդության ներկայացման ժամանակ որպես կարևոր հանգամանք, նշվել է նաև, որ խափանման միջոցի փոփոխությունը ուղղակիորեն կապված է նաև համայնքի հետ: Առուշ Առուշանյանը, չնայած քրեական հետապնդմանը, ընտրված համայնքի ղեկավար է և համայնքի շահերից է բխում, որ խափանման միջոցը՝ կալանավորումը վերացվի, քանի որ համայնքային խնդիրներին ևս պետք է անդրադարձ կատարվի։

Դատարանը, լսելով միջնորդութունը, կայացրել է որոշում, որը, ըստ իրավաբանների՝ դատական պրակտիկայում չլսված երևույթ է՝ ի դեպ, ոչ միայն ներպետական, այլև եվրոպական: Դատավորը որոշել է չլուծել միջնորդությունը, այլ՝ անդրադառնալ դրան  խորհրդակցական սենյակում, երբ կգա վերջնական դատական ակտի կայացման փուլը:

Նկատենք, որ խափանման միջոցը  անհապաղ լուծման ենթակա  միջնորդություն է, որը պետք է կա՛մ բավարարել, կա՛մ մերժել:

Ինչի՞ մասին է հուշում դատավորի նման որոշումը, ինչպե՞ս են նման որոշումները անդրադառնալու ՀՀ հեղինակության վրա, ինչպե՞ս է դրանից տուժելու իրավական համակարգը: Հարցեր են, որոնք պատասխաններ կստանան առաջիկայում, բայց հետաքրքիր է նաև, թե ինչպես այս դեպքում կարձագանքեն միջազգային կառույցները, որոնք անդադար հորջորջում են, որ իրենց համար օրնենքն ու իրավունքն առաջնահերթություն են:

yerkir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40