Հիշատակդ անմար, հայրենիքի զինվոր

18.03.2021 11:16
5627

Ցավալիորեն տխուր է ծանոթանալ 44-օրյա պատերազմում հավերժի ճամփորդ դարձած մեր տղաների կենսագրությանը: Անմահացածներից շատերը չէին բոլորել 20 տարին: Ահավասիկ, նրանցից մեկն է  Յուրի Մհերի Ալեւորյանը: Ծնվել է 2001 թ. ապրիլի 10-ին Կապանում, սովորել թիվ 6 հիմնական դպրոցում:  Նրան դասավանդած մանկավարժները հիշում են, որ Յուրիի առաջադիմությունը գերազանց չէր, բայց շատ ուշադիր եւ հարգալից էր շրջապատի հանդեպ: Բարձրահասակ լինելու համար դասղեկը նրան վերջին նստարանին էր նստեցրել, այդտեղից էր «հսկում» դասարանի կարգ ու կանոնը: Իսկ դասամիջոցներին աղջիկներին էր երբեմն սաստում՝ «Ձեզ համեստ պահեք»:

 «Ոչինչ, որ բարձր առաջադիմություն չունի, բայց երեւում է, որ հայրենիքին արժանապատվորեն ծառայող զինվոր կլինի», - մտածում էին նրա մասին ուսուցիչները․ այդպես էլ եղավ:

 Յոթ տարեկանից հաճախել է Սյունիքի մարզի քիք-բոքսինգի «Գարեգին Նժդեհ» ակումբը, մասնակցել մրցաշարերի, դարձել հանրապետության չեմպիոն: Ակումբի մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արա Սարգսյանը Յուրիին բնութագրեց որպես պարտաճանաչ, բարի կամեցող, աշխատասեր պատանի, ով մարզումների ժամանակ հետեւողականորեն բարձրացնում էր իր տակտիկական եւ ֆիզիկական որակները:

 2017-2018 թթ. Յուրին սովորել է Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի մասնագիտական (արհեստագործական) խմբի վարսավիրական բաժնում: Մասնագիտություն ստանալուց հետո 2019 թ. հուլիսի 5-ին զորակոչվել է հայոց բանակ, ծառայել Մարտունու զորամասում՝ հրետանավոր: Զինակից ընկերները նրան Մոնթե էին անվանում՝ մարդկային տեսակով եւ ազգասիրությամբ նմանեցնելով Մոնթե Մելքոնյանին:

2020 թ. սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցում էր մարտական գործողություններին: Ավա՜ղ, մարտերից մեկը վերջինը եղավ զինվորի համար: Բայց որքա՜ն նպատակներ ուներ նա, նվիրական երազանքներ, որոնք այդպես էլ մնացին չիրականացած...

Ընկերներն անմար են պահում նրա հիշատակը, մասնավորապես, քիք բռնցքամարտի «Գարեգին Նժդեհ» ակումբի սաները: Վերջերս նրանք մասնակցեցին Արցախի քիք-բոքսինգի ակումբային առաջնությանը: Կապանցի 10 մարզիկից յոթը դարձավ հաղթող․ հաղթանակը նվիրեցին ակումբի նախկին սան, մերօրյա պատերազմի նահատակ Յուրի Ալեւորյանի հիշատակին:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40