Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

08.03.2023 10:43
2277

Սիրելի մայրե՛ր, քույրե՛ր և դուստրե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:

Բոլոր ժամանակներում դուք եղել եք ընտանեկան օջախի պահապանը, մատաղ սերնդի դաստիարակողն ու ազգային ավանդույթների կրողը: Ձեր անսահման նվիրվածությամբ, սիրով և համբերատարությամբ դուք գեղեցկացնում եք մեր կյանքն ու մեզ մղում նոր նախաձեռնությունների:

Գարնանային այս հիասքանչ տոնը պատեհ առիթ է արտահայտելու այն խորը ակնածանքի, սիրո և երախտագիտության զգացումը, որը մենք տածում ենք ձեր հանդեպ:

Առանձնահատուկ ցանկանում եմ գլուխ խոնարհել մեր զինծառայող և կամավոր կանանց հիշատակի առաջ, ովքեր Արցախյան պատերազմի ընթացքում իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:

Ակնածանքի խոսքեր եմ հղում մեր այն կանանց, որոնց հերոս զավակները, ամուսիններն ու եղբայրները մարտիրոսվեցին հանուն Հայաստանի և Արցախի։

Ջերմորեն շնորհավորում եմ նաև այն կանանց, որոնց որդիները, ամուսիններն ու եղբայրներն այսօր էլ կանգնած են սահմանին ու շարունակում են իրենց հայրենանվեր ծառայությունը, ովքեր կանգնած են հայրենիքի պաշտպանության առաջնագծում:

Մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ քիչ չեն եղել օրհասական պահերին հայ կնոջ դրսևորած բացառիկ արիության ու տոկունության դրվագները, որոնք ուսանելի օրինակ են ապագա սերունդների համար:

Այսօր ևս ողջունելի է ձեր ձգտումը՝ ավելի ու ավելի ակտիվ մասնակցություն ունենալու պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման և հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում: Ձեր ներկայությամբ և ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական ու արդյունավետ:

Թող գարնանային այս ծաղկաբույր տոնը ձեզ անսահման ուրախություն ու բերկրանք պարգևի: Թող Ձեր կանացի հմայքը, քնքշությունն ու նվիրվածությունը ջերմացնեն բոլոր գարունները և լիացնեն բարությամբ ու սիրով:

Սիրելի մայրեր, դուք եք ընտանիքի հենասյուները, մեր դարավոր ավանդույթների և համամարդկային արժեքների կրողն ու փոխանցողը: Մայրական սերն ու պահանջկոտությունն է, որ ապահովում է հայրենասեր և կրթված սերնդի ձևավորումը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս հրաշալի տոնի առթիվ և մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք՝ ձեզ, ձեր երեխաներին ու ծնողներին, հարազատներին ու մերձավորներին: Եղեք առողջ ու գեղեցիկ:

Թող միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի ձեր ընտանիքներում և մեր հայրենիքում ու միշտ շրջապատված լինեք սիրով ու ջերմությամբ։

Աստված պահապան մեր մայրերին, կանանց, քույրերին և հայ ընտանիքներին։

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38