Լույս է տեսել «Սյունյաց երկրի» հատուկ համարը՝ նվիրված Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 70-ամյակին

29.05.2023 16:13
1676

«Սյունյաց երկիր», իսկ մինչ այդ «Սյունյաց աշխարհ» պարբերականները քանիցս հատուկ համարներ են նվիրել «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությանը:

Դրանցից յուրաքանչյուրն ուշագրավ է եղել յուրովի:

«Սյունյաց երկրի» սույն համարն էլ իր առանձնահատկություններն ունի:

A4 չափսի 100 էջից բաղկացած համարը (12.5 տպագրական մամուլ ծավալով և 1000 տպաքանակով) հարգանքի յուրօրինակ տուրք է բոլոր նրանց, ովքեր տասնամյակների ընթացքում մասնակցել են հանքարդյունաբերական հսկայի ստեղծմանը, կայացմանն ու արարումի ընթացքին:

Համարը բացվում է ընկերության գլխավոր բաժնետիրոջը՝ «Գեոպրոմայնինգին» ներկայացնելով, ապա ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյի և Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի շնորհավորանքով:

Համարում անդրադարձ է կատարվում կոմբինատի անցած ճանապարհին, ընկերության երախտավորներից շատերին:

Ընկերության մերօրյա գործունեության մասին տեղեկանում ենք ՓԲԸ տնօրենության ներկայացուցիչների, ինչպես և ենթակառույցների պատասխանատուների հետ հարցազրույցներից:

Համարի սկզբունքային առանձնահատկություններից է այն հանգամանքը, որ լրագրային ամեն մի նյութ պատրաստելու համար թերթի ստեղծագործական անձնակազմն այցելել է աշխատանքային տեղամասեր, հանդիպումներ ունեցել կոնկրետ մարդկանց, մասնագետների, փորձագետների հետ, ինչը, անշուշտ, հավելյալ հավաստիություն և արժանահավատություն է հաղորդում հրապարակումներին:

Եվ ուրեմն՝ անպայման ընթերցեք «Սյունյաց երկրի» հատուկ համարը և ամբողջական պատկերացում կազմեք Սյունիքի մարզի ամենախոշոր գործատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ներկա ընթացքի և անցած ճանապարհի մասին:

Համարի նյութերին կարող եք ծանոթանալ նաև մեր էլեկտրոնային հարթակներում՝ syuniacyerkir.am կայքում և Syuniac Yerkir Newspaper ֆեյսբուքյան էջում (https://cutt.ly/lwqHDOQR):

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38