Արտահերթ ընտրությունները Հայաստանի ինքնասպանությունն են. Վահե Հովհաննիսյան

25.12.2020 22:45
4148

Կապիտուլյացիայից հետո ամենամեծ վատությունը, որը կարելի էր անել Հայաստանին, արագ արտահերթ ընտրություններն են։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մի կառչիր, մի սադրիր

Կապիտուլյացիայից հետո ամենամեծ վատությունը, որը կարելի էր անել Հայաստանին, արագ արտահերթ ընտրություններն են։ Դա նշանակում է՝ երկրում առնվազն 3-4 ամիս անիշխանություն՝ գործող խորհրդարանի լուծարում, նախընտրական փուլ, նոր վարչապետի ընտրություն, կառավարության ձեւավորում, նոր կառավարության՝ հունի մեջ ընկնել։

Այդ ընթացքում.

Ադրբեջանը անելու է այն ամենը ինչը կուզի, գծելու է իրեն հարմար սահմաններ, վերցնելու է բոլոր կարեւոր բարձունքները, ճանապարհները եւ այլն, բանակցելու է արտաքին խաղացողների հետ, ինտենսիվ զարգացնելու է Հայաստանի հետ իր նոր ստացված տարածքները։ Իսկ մենք զբաղված ենք լինելու Փաշինյանի արկածախնդրության բավարարմամբ։

Անկայունության նոր ալիքի ֆոնին երկրի տնտեսությունը գահավիժելու է, ֆինանսական, բանկային համակարգի կոլապսը դառնալու է անխուսափելի։

Եվ վերջապես, այն պետությունները, որտեղ, անտեսելով covid ռիսկերը անց են կացվել ընտրություններ՝ ունեցել են իրավիճակի կտրուկ ծայրահեղ վատացում եւ հազարավոր մահեր։ Վրաստանը ամենաթարմ օրինակն է։

Արտահերթ ընտրությունները Հայաստանի ինքնասպանությունն են։

Հ. Գ. Հանրահավաքի մասնակիցների թիվը օրերի ընթացքում պակասել է հիմնականում մեկ պատճառով. առաջին օրերին, ձմռան ցրտին, տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին կտրուկ գործողություններ, ինչը քաղաքական ընդդիմությունը թույլ չի տվել։ Չմոռանանք, ի դեպ, որ վերջին մի քանի շաբաթում երկրի ողջ գիտական, մշակութային, կրթական, հոգեւոր, գործարար, իրավական համայնքները պահանջել են ու շարունակում են պահանջել իրեն դեռեւս վարչապետ համարող անձի հրաժարականը»։

news.am

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38