Գորիսում փողոցի հիմնանորոգման համար 182 մլն 114 հազար դրամ է հատկացվել

29.10.2024 11:58
736

Գորիս համայնքում ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերից այս տարի ավարտվել են երկուսը։

2023 թվականից մեկնարկած սուբվենցիոն ծրագրով ավարտվել է պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգումը։

Ծրագրի ընդհանուր արժեքը 405 մլն 259 հազար դրամ է, որի մեջ պետական համաֆինանսավորման մասնաբաժինը՝ 237 մլն 530 հազար դրամ։

Կապալառու՝ «Գրիգորյան Շին» ՍՊԸ։

Նախկին քարքարոտ ճանապարհը վերափոխվել է ժամանակակից, հարմարավետ մայրուղու։ Բարեկարգման աշխատանքների արդյունքում էապես կփոխվի քաղաքի զբոսաշրջային դիմագիծը, քանի որ տարիներ շարունակ Հին Գորիս տանող ճանապարհը եղել է դժվարանցանելի ու սահմանափակել այցելուների հոսքը դեպի յուրահատուկ պատմական վայր:

Նախագծի իրագործումը նպաստում է նաև Գորիսի մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրայնացմանը:

Բացի հիմնանորոգումից ու ասֆալտապատումից, կառուցվել են նաև մայթեր, հենապատեր, ջրահեռացման կողային առուներ։

2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Գորիս քաղաքի Թումանյան փողոցը։

Ծրագրի ընդհանուր արժեքը 182 մլն 114 հազար դրամ է, որի մեջ պետական համաֆինանսավորման մասնաբաժինը՝ 118 մլն 901 հազար դրամ։

Կապալառու՝ «Տեխնաշին» ՍՊԸ։

Փողոցը քաղաքի ծայրամասային թաղամասում է, որի ասֆալտե ծածկույթը տարիների ընթացքում զգալիորեն քայքայվել էր:

Հիմնանորոգման աշխատանքները ներառել են ասֆալտապատում, մայթերի վերանորոգում, նոր մայթերի կառուցում, ջրահեռացման համակարգերի բարելավում, կանաչապատում, և փողոցը դարձել է ժամանակակից ճանապարհային ենթակառուցվածքի օրինակ։

Նախագիծը ներառում է նաև արտաքին լուսավորության ցանցի արդիականացում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40