«Կայարանը թող չաշխատեր, մենակ հողերը չտային, մեզ էդ ճանապարհը պետք չէ». կապանցիները՝ Կապան-Երեւան երկաթուղու վերագործարկման մասին

26.11.2020 14:51
10446

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրած 2020թ-ի համաձայնագրի 9-րդ կետով տարածաշրջանում նախատեսվում է բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաարգելափակում։ «Հայաստանը ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար Հանրապետության միջեւ՝ քաղաքացիների, փոխադրամիջոցների եւ բեռների անխափան երթեւեկի կազմակերպման նպատակով։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ, կառուցվելու է տրանսպորտային նոր հաղորդակցություն՝ Նախիջեւանն ու Ադրբեջանի արեւմտյան շրջանները իրար կապելու համար»,-նշված է համաձայնագրում։ Ըստ էության, ենթադրվում է, որ պիտի վերագործարկվի նաեւ Կապան-Երեւան երկաթուղին։ 

1932 թվականի հոկտեմբերի 13-ին առաջին գնացքը ժամանեց Կապան (նախկինում՝ Ղափան–Ա․Դ.)։ Գործարկվեց Մինջեւան-Ղափան երկաթուղին, որին միացվեց Բաքու-Երեւան մարդատար գնացքը։ Ըստ Կապանի երկրագիտական թանգարանի արխիվային նյութերի՝ երկաթուղու կառուցումը սկսվել էր 1930 թվականի մայիսից, իսկ երկաթուղու հանդիսավոր բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 7-ին։

Երկաթուղու բացմամբ, Կապանը միացավ աշխարհին։ Կապանի, ինչպես նաեւ Գորիսի եւ Սիսիանի համար նախատեսված տնտեսության մեջ օգտագործվող բոլոր բեռները փոխադրվում էին երկաթգծով։ Հետագայում սկսեցին աշխատել Երեւան-Կապան, Կապան-Բաքու մարդատար գնացքները։

Կապան քաղաքում գտնվող երկաթուղին սպասարկում էր Ադրբեջանը, կապանցի հնաբնակների հիշողությամբ՝ երկաթուղային կայարանի աշխատակիցները համարվում էին Ադրբեջանի հիմնարկների աշխատողներ։

90-ական թվականների հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին, երկաթգիծը հայտնվեց միջազգային բախումների կիզակետում։ Նախիջեւանով եւ Զանգելանով անցնող Կապան-Երեւան, Երեւան-Կապան մարդատար գնացքները հաճախ էին ադրբեջանցիների կողմից ենթարկվում հարձակումների, բեռնատար գնացքները թալանվում էին՝ դատարկ հասնելով Կապան կամ Երեւան։

1991թ–ի սեպտեմբերին, ազերիները կալանելով Կապան-Երեւան մարդատար գնացքը, պատանդ են վերցրել 14 հոգու եւ 35 օր պահել գերության մեջ։ Հենց այդ ժամանակ էլ որոշում կայացվեց դադարեցնել մարդատար գնացքի աշխատանքը, իսկ բեռնատար գնացքների երթեւեկը դադարեցվեց 1992 թվականին։

Ըստ մեր հարցախույզի՝ կապանցիների մեծ մասը տարակուսած է՝ չգիտեն, կօգտվե՞ն Կապան-Երեւան մարդատար գնացքից, եթե այն կրկին աշխատի։ Զրուցակիցներս չեն պատկերացնում, ինչպես կարող են անցնել թշնամու երկրի միջով, ինչքան էլ որ ռուսները կամ այլ խաղաղապահներն ապահովեն անվտանգությունը։ «Կայարանը թող չաշխատեր, մենակ հողերը չտային, մեզ էդ ճանապարհը պետք չէ, Երեւան՝ հենա քինում կյալիս եք մաշիներավ։ Գնացքս որն ա, կամ հու մեռած հու սաղ, էդ հիբ են սարքելու էս ռեյսերը»,–ասաց 62-ամյա կապանցի Գրետա Զաքարյանը։ Վերջինս ժամանակին շատ է օգտվել Երեւան–Կապան մարդատար գնացքից, բայց «էն վախտ ուրիշ էր»։ Հիմա վախ կա։

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հավաստմամբ, օրերս , «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության աշխատակիցները՝ ռուս սահմանապահների հետ եղել են Մեղրիում, հետաքրքրվել երկաթուղու շահագործմամբ։ Սյունիքի մարզպետարանից էլ տեղեկացրին, որ ՀԿԵ -ի աշխատանքային խումբը մարզպետարան չի եկել եւ ոչինչ չեն կարող ասել այդ մասին։ Նշենք, որ խնդրի առնչությամբ պաշտոնական հարցում ենք ուղարկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենին։

Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն հայտարարել է,  որ աշխատանքներ է սկսել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ երկաթուղային կապը վերականգնելու ուղղությամբ։ Պատմաբան Գրիշա Հարությունյանի կարծիքով ՝ ճանապարհ, նշանակում է աշխարհաքաղաքական փոփոխություն։ «Իսկ այս տարածաշրջանում բոլո՞ր խաղացող գերտերություններն են արդյոք շահագրգռված այդ ճանապարհով»,–ասաց Գ․ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ճանապարհների ապաարգելափակումը րոպեների ու ժամերի խնդիր չէ։

aravot.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40