Սյունիքում կգործի վեց սպանդանոց

15.07.2020 17:38
18615

Վերջին ամիսներին լրատվամիջոցներում եւ հասարակության մեջ բուռն քննարկվող թեմաներից էր բնակչությանը սպանդանոցային ծագման մսամթերքի մատակարարումը։ Այդ առիթով կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր. «Այսօր մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում բոլոր կանխատեսումներով համաճարակի ժամանակ լինելու են մարտահրավերներ, եւ մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»։
Խնդիրն ուներ նախապատմություն. 2020 թ. հունվարի 15-ից մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն էր սահմանվել, արգելվել էր բակային մորթը։ Սա, սակայն, հարուցել էր որոշ անասնապահների եւ մսավաճառների դժգոհությունը, նրանք ակցիաներ էին իրականացնում` չցանկանալով իրենց անասունների (խոսքը անասնապահներին է վերաբերում) մորթն իրականացնել սպանդանոցներում։ Նրանք մատնանշում էին որոշ խնդիրներ, այդ թվում` կենդանիների տեղափոխելն ու սպանդանոցների սակավ լինելը։ Բողոքողներին արձագանքելով գործադիրը մինչեւ հուլիսի 1-ը հետաձգել էր պարտադիր սպանդանոցային մուտքի վերաբերյալ իր որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողության իրականացումը։ 
Նախ հետաքրքրվեցինք Սյունիքում առկա սպանդանոցներով։ Այժմ Սյունիքում գործող սպանդանոցները երկուսն են` «Մարիլա» ՍՊԸ-ն եւ «Գյուղարտ» ՓԲԸ-ն։ «Մարիլան» ունի սեփական տնտեսություն, սպանդանոցը ներտնտեսային է, պետական գներով Սյունիքի մանկապարտեզներին ապահովում է սպանդանոցում մորթի ենթարկված տավարի մսով։ «Գյուղարտ» ՓԲԸ-ն, իրանական կազմակերպությունների հետ համագործակցելով, ոչխարի միս է արտահանում Իրան։ Ընկերությունն իր տնտեսության մեջ ներդրել է խոշոր եղջերավոր անասունների մորթի հոսքագիծ։ Այս ընկերությունը ծառայությունների մատուցող կազմակերպություն է, ունի սանիտարական անձնագրով սառնարանով մեքենաներ եւ միշտ պատրաստակամություն է հայտնել գյուղացիներից անասուններ ընդունել, սպանդի ենթարկել եւ մսամթերքը վերադարձնել տիրոջը, իհարկե, որոշակի գումարի դիմաց։
Գորիսի տարածաշրջանում եւս մեկ սպանդանոց գործարկման փուլում է, օրերս սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգեց սպանդանոցի պայմանների համապատասխանությունը պահանջվող չափանիշներին։ Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը եւ այլ պաշտոնատար անձինք եղան սպանդանոցում, ծանոթացան դրա պայմաններին։ Հուլիսի 25-ից հետո փաստաթղթային որոշ ձեւակերպումներից հետո սպանդանոցը կսկսի գործել։ Իսկ ընդհանրապես առաջիկա 1-1.5 ամսում Սյունիքում գործելու է վեց սպանդանոց։ Նոր սպանդանոցները հիմնականում շարք կմտնեն Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում։ Խնդրահարույց է մնում Մեղրիի տարածաշրջանը, որտեղ նախատեսվում է անասունների մորթն իրականացնել շարժական սպանդանոցի միջոցով։
- Հուլիսի 1-ից բնակչությանը պիտի մատակարարվի սպանդանոցային ծագման տավարի միս, այլեւս զգուշացումներ չեն լինելու, իրականացնելու ենք ստուգումներ եւ վարչական վարույթներ։ Զիջումներ մի քանի անգամ արդեն եղել են, զիջման տեղ այլեւս չի մնացել, - «Սյունյաց երկրին» ասաց սննդի անվտանգության տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանը, - անդարձ պիտի անցնեն այն ժամանակները, երբ մարդատար մեքենայի բեռնախցիկում միս են տեղափոխում վաճառքի կետեր, ինչը սանիտարական ոչ մի նորմի մեջ չի տեղավորվում։
Հանրապետության վարչապետը խորհրդակցություններից մեկում եւս մի անգամ նշել է. «Հուլիսի 2-ից այլեւս այդ թեմային ոչ մի դեպքում, ոչ մի պատճառաբանությամբ չեն վերադառնալու, Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի ամենաբարձր ժամանակակից չափանիշներով»։

Վահրամ Օրբելյան
 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24