Կանայք հանդես եկան ցուցահանդես-վաճառքով

08.04.2024 12:24
1135

Քաջարանի մշակույթի պալատի նախաձեռնությամբ կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ իրականացվում է Քաջարան համայնքի կին ձեռներեցների աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Ապրիլի 3-ին պալատի ճեմասրահում իրենց աշխատանքները ցուցադրեցին ինչպես արդեն համայնքի բնակչությանը քաջածանոթ մասնակիցները, այնպես էլ սկսնակ, նոր բացահայտված գործարար անհատները։

Այս տարի նկատելի էր նաև ցուցահանդես-վաճառքի մասնակիցների թվի ավելացումը։ Ողջունելի է այն փաստը, որ մասնակիցներից գրեթե բոլորը հիմնական աշխատանքին կամ երեխայի խնամքին զուգահեռ կարողանում են ժամանակ հատկացնել իրենց նախասիրություններին, ինչպես նաև մասնակից լինել համայնքում տեղի ունեցող միջոցառումներին։

Տոնավաճառն աչքի ընկավ բազմազանությամբ ու աշխուժությամբ։ Ներկայացված էին ձեռագործ, ուլունքագործ պայուսակներ և աքսեսուարներ (Արմինե Կարապետյան, Շուշան Խաչատրան), տիկնիկներ (Շուշան Խաչատրյան), դեկորատիվ ծաղկային կոմպոզիցիաներ, աքսեսուարներ և զարդեր (Գոհար և Գեղուհի Ասատրյաններ), ձեռագործ զգեստներ (Շողիկ Մամիկոնյան), մոմերի մեծ տեսականի (Ռիմա Աբրահամյան), տեքստիլ արտադրանք (Ելենա Աբրահամյան), ասեղնագործ և ուլունքագործ նկարներ (Սինարա Ալեքսանյան), ուլունքագործ սրբապատկերներ (Մելանյա Մարտիրոսյան), յուղաներկ կտավներ (Վարդուհի Բեջանյան, Անուշ Հակոբյան), լուսանկարների շարք (Անուշ Հակոբյան):

Տոնավաճառի այցելուները հնարավորություն ունեցան համտեսելու և ձեռք բերելու համեղ ու յուրահատուկ ուտեստներ. թթխմորով հացերի լայն տեսականի (Արփինե Ավետիսյան), բնական հումքից պատրաստված շոկոլադներ (Մանե Հարությունյան), հրուշակեղենի տեսականի (Նոնա Իսրայելյան), էկոկոնֆետներ, համեմունքներով պահածոյացված չորալոլիկներ (Արաքսյա Իսրայելյան)։

Տոնավաճառի այցելուներին անակնկալ էր սպասվում․ նրանք ականատես եղան շոկոլադի և մոմերի պատրաստման վարպետաց դասերին՝ մասնագետներից ստանալով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը։

Նախաձեռնությունը նպատակ ուներ բացահայտել համայնքի շնորհալի կանանց, հնարավորություն տալ նրանց՝ ներկայանալու իրենց գործունեությամբ և ճանաչում ձեռք բերել։

Հուսով ենք՝ նրանց օրինակը ոգեշնչման աղբյուր կլինի, և այս ցուցահանդես-վաճառքն ավանդույթ կդառնա՝ էլ ավելի ընդլայնելով մասնակիցների քանակն ու ներկայացված գործերը։

Իրինա Հովհաննիսյան

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17